Lratvutyun.am

ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Ճշմարտության, արդարության, հատուցման և չկրկնվելու երաշխիքների խթանման հարցերով ՄԱԿ հատուկ զեկուցող Ֆաբիան Սալվիոլին նոյեմբերի 22-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդիտա Գզոյանը: Նա հյուրերին ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: ՀՑԹԻ տնօրենն անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում […]

Ավելի քան 620 մլն դրամ կուղղվի Երևանի մետրոպոլիտենի ենթակառուցվածքների նորոգմանը․ ավագանին նոր որոշումներ է կայացրել

Երևանի բյուջեի կատարման վերահսկողությունն արդյունավետ իրականացնելու նպատակով, ավագանու նոյեմբերի 22-ի նիստի որոշմամբ, կներգրավվի աուդիտորական ծառայություն: Ընտրությունը կլինի մրցութային կարգով, ինչը «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի պահանջ է: Ինչպես հայտնում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչությունից, պետության կողմից պատվիրակված լիազորությունների շրջանակում համայնքի բյուջեն կավելացվի  620 մլն 620 հազ.  դրամով, որը կուղղվի Երևանի մետրոպոլիտենի ենթակառուցվածքների նորոգմանը, մասնավորապես, […]

Ադրբեջանցիները ճանապարհ են կառուցում Շուշիի պատմական գերեզմանատան միջով

Կովկասյան ժառանգության պաշտպանության միջազգային կազմակերպությունը (Caucasus Heritage Watch) ահազանգում է, որ հոկտեմբերի 5-ից մինչև նոյեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանցիները բուլդոզերներով ճանապարհ են հարթել Շուշիի պատմական գերեզմանատան միջով, որը հայտնի է որպես Երևանյան դարպասների մոտի գերեզմանոց։ Համապատասխան արբանյակային կադրերը հրապարակվել են կազմակերպության X-ի միկրոբլոգում։ Ինչպես նշված է գրառման մեջ, խիտ անտառը ծածկում է գերեզմանոցը, ուստի դրա […]

Կարմիր խաչը հայտնել է, որ պարբերաբար այցելում է Ադրբեջանում ապօրինի պահվող հայերին

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցները պարբերաբար այցելում են Ադրբեջանում ապօրինի պահվող  հայերին: Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին Նախիջևանում կայացած սեմինարի ժամանակ լրագրողներին ասել է Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչության ղեկավար Դրագանա Կոիչը։ «ԿԽՄԿ-ն ստուգում է, թե արդյոք այդ մարդկանց համար պայմաններ են ստեծվել իրենց ընտանիքների հետ շփման համար։ Երբ մենք՝ որպես Կարմիր խաչի […]

Խաղաղության հաստատման իրական հնարավորություն կա, որը կարող է իրացվել երկուստեք քաղաքական կամքի պարագայում․ ՀՀ ԱԳՆ-ն՝ Բաքվին

Հայկական կողմը, ևս մեկ անգամ վերահաստատելով Հայաստանի քաղաքական կամքը՝ ջանքեր գործադրելու Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման և Հարավային Կովկասում խաղաղության և կայության հաստատման ուղղությամբ, նոյեմբերի 21-ին ադրբեջանական կողմին է փոխանցել հարաբերությունների կարգավորմասն մասին համաձայնագրի իր՝ թվով 6-րդ խմբագրությունը։ Ասված է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ։ Հարկ ենք համարում հիշեցնել, որ մինչ Հայաստանն ադրբեջանական վերջին առաջարկները ստանալուց հետո […]

Գազայում 4-օրյա հրադադար կլինի. Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը համաձայնության են եկել

Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը համաձայնության են եկել Գազայի հատվածում քառօրյա հրադադարի շուրջ: Գործարքի շրջանակում ՀԱՄԱՍ-ի մոտ պահվող 239 պատանդից 50-80-ն ազատ կարձակվի, հայտնում է timesofisrael.com-ը: Խոսքն Իսրայելի քաղաքացի հանդիսացող կանանց ու երեխաների մասին է: «Այս գիշեր մենք դժվար որոշում ենք կայացրել, բայց դա ճիշտ որոշում է»,- ասել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ Իսրայելը համաձայնել է բանտերից ազատել պաղեստինցի […]

Պուտինը մտահոգություն է հայտնել Գազայում մարդկային զոհերի և հումանիտար աղետի կապակցությամբ և կոչ արել աշխարհին միավորել ջանքերը հակամարտությունը դադարեցնելու համար

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Գազայի հատվածում հումանիտար աղետ է, որը խորը մտահոգություն է առաջացնում, գրում է «Ինտերֆաքս»-ը։ «Հազարավոր մարդկանց մահը, խաղաղ բնակչության զանգվածային արտաքսումը և Գազայի հատվածում բռնկված հումանիտար աղետը խորը մտահոգություն են առաջացնում»,-ասել Է Պուտինը պաղեստինա-իսրայելական կարգավորման հարցով BRICS-ի արտահերթ գագաթնաժողովում: Պուտինը նաև սարսափելի է համարել մեծ թվով երեխաների մահվան դեպքերը: […]

ՔՊ վարչության նիստին քննարկվել են կուսակցության Քաղաքական դպրոցի հայեցակարգի և մեկնարկի ժամկետների հետ կապված հարցեր

Նոյեմբերի 21-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այս մասին տեղեկանում ենք կուսակցության ֆեյսբուքյան էջից։ Որոշվել են Քաղաքական ժողովի անցկացման ձեւաչափը եւ օրակարգը։ Քննարկվել են Կուսակցության Քաղաքական դպրոցի հայեցակարգի և մեկնարկի ժամկետների հետ կապված հարցեր։

Արարատ Միրզոյանը չի մասնակցի Մինսկում նախատեսվող ՀԱՊԿ նիստին

Բելառուսական կողմի նախաձեռնությամբ՝ նոյեմբերի 21-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի արտաքին գործերի նախարար Սերգեյ Ալեյնիկի հետ: Հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել հայ-բելառուսական երկկողմ օրակարգի շուրջ:Անդրադարձ է կատարվել ՀԱՊԿ գործունությանն առնչվող հարցերի: Արարատ Միրզոյանը նշել է, որ չի կարողանա մասնակցել նոյեմբերի 22-ին Մինսկում նախատեսվող ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների […]

Մոսկվայում ձերբակալվել է Միհրան Պողոսյանը

Մոսկվայի ոստիկանությունը բերման է ենթարկել Հայաստանի ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանին։ Հայաստանում նա հետախուզվում է ինը հոդվածով նախատեսված հանցագործությունների համար։ Mash տելեգրամյան ալիքի տվյալներով՝ պաշտոնյային կիրակի օրը՝ նոյեմբերի 19-ին, Տվերսկայա փողոցում կանգնեցրել են ճանապարհային ոստիկանության աշխատակիցները։ Նրա ձերբակալության մասին արդեն հայտնել են Հայաստանի ոստիկանության կենտրոնական գրասենյակ։ Մոտ ժամանակներս ձերբակալվածին կարտահանձնեն Ռուսաստանից։ Գեներալի մոտ փախստականի վկայական […]

Իրանը մարտավարական զորավարժություններ է անցկացնում

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերը մարտավարական զորավարժություններ են սկսել հարավարևելյան Քերման քաղաքում։ Զորավարժությունները մեկնարկել են Իրանի զինված ուժերի շտաբի պետ Մոհամմադ Հոսեյն Բաղերիի և Իրանի բանակի հրամանատար գեներալ-մայոր Աբդոլրահիմ Մուսավիի ներկայությամբ։ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետն բացման խոսքում ընդգծել է, որ դիմադրության ճակատը կոչնչացնի սիոնիստներին։