Lratvutyun.am

ԼՂ-ն մնացել է առանց բնիկ հայերի և կոնկրետ ռիսկի տակ, որ հայկական ինքնության հետքերը միտումնավոր կվերացվեն այդ հողում․ Եվրախորհրդարանում ԼՂ հարցով համաժողով է անցկացվել

Եվրախորհրդարանում տեղի է ունեցել «Արցախահայության իրավունքները եւ Եվրամիությունը» խորագրով համաժողովը, որը կազմակերպել եւ հյուրընկալել է կիպրացի պատգամավոր, սոցիալ-դեմոկրատական խմբակցության անդամ Կոստաս Մավրիդեսը՝ համագործակցելով ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի եւ «Եվրոպացիները հանուն Արցախի» հարթակի հետ։ Համաժողովին մասնակցում էին հայտնի միջազգային փորձագետներ, ԵԽ բոլոր քաղաքական խմբակցություններից պատգամավորներ։ Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ համաժողովը նվիրված էր 2020 թվականի պատերազմից […]

Հայաստանը երբեք պետք չէ, որ Թուրքիայի դեմ գործի փոքր երկրի դիրքից․ Բագրատ Էստուկյան․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների «մերձեցման» գործընթացին, Ստամբուլի հայկական «Ակօս» պարբերականին հայերեն բաժնի պատասխանատու խմբագիր Բագրատ Էստուկյանն ասաց. «Մենք բանակցություններով չէ, որ սահմանը փակել ենք, հետևաբար բանակցելու կարիք չունենք: Եթե Հայաստանի կառավարությունը դիմի բանակցությունների, սա կլինի նրա սխալը. Թուրքերը փակել են, իրենք էլ թող բացեն: Մենք մինչ օրս որևէ պայման չենք դնում՝ ի […]

Տնտեսական աճի վերաբերյալ միջազգային կառույցների գնահատականն ավելի հոռետեսական է, քան ՀՀ կառավարությանը. «Լույս» հիմնադրամ

«Լույս» հիմնադրամը համեմատել է ՀՀ-ում տնտեսական աճի վերաբերյալ միջազգային կառույցների և Հայաստանի կառավարության կանխատեսումները:«Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) հրապարակել է մամուլի հաղորդագրություն, որը հակիրճ ներկայացնում է ԱՄՀ առաքելության ս. թ. սեպտեմբերի 13-ից 25-ը Հայաստան կատարած այցի նախնական արդյունքները: Դրանում մասնավորապես նշվում է, որ Արժույթի միջազգային հիմնադրամը կանխատեսում է, որ Հայաստանի տնտեսական աճը կթուլանա՝ 2023 և 2024 […]

Փոխվարչապետը ՄԽ ամերիկացի համանախագահին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը` ընգծելով դրա իրականացման արդյունքում տարածաշրջանի զարգացման հեռանկարները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուիս Բոնոյին: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 100.000 փախստականների հիմնական կարիքները և դրանց բավարարմանն ուղղված Կառավարության ջանքերը: Փոխվարչապետը Լուիս Բոնոյին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը` ընգծելով […]

Սամվել Շահրամանյանը նամակով դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը նամակով դիմել է ՀՀ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին: «Հաշվի առնելով, որ վերջին ժամանակներս համացանցում, մասնավորապես, սոցիալական ցանցերում առանձին օգտատերերի կողմից լայն տարածում են ստացել Արցախի Հանրապետության պաշտոնատար անձանց կողմից առերևույթ հանցագործություններ կատարելու մասին հրապարակումներ և հանգամանքը, որ Արցախի Հանրապետության իշխանությունները շահագրգռված են պաշտոնատար անձանց կողմից կատարված հնարավոր չարաշահումները բացահայտելու և մեղավոր […]

Կոնգրեսական Ֆրենկ Փալոնն ընդգծել է ԱՄՆ-ի կողմից Հայաստանին անվտանգության և հումանիտար ոլորտում աջակցություն տրամադրելու անհրաժեշտությունը

ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրենկ Փալոնը հերթական անգամ ընդգծել է Հայաստանին ԱՄՆ-ի կողմից անվտանգության և մարդասիրական ոլորտում աջակցություն տրամադրելու անհրաժեշտությունը։ Ինչպես X-ի իր միկրոբլոգում գրել է կոնգրեսականը, այս մասին նա հայտարարել է Նյու Ջերսիի Էլբերոն համայնքում գտնվող հայկական Սուրբ Ստեփանոս եկեղեցու օծման 35-րդ տարեդարձի միջոցառմանը, որը տեղի է ունեցել նոյեմբերի 5-ին։ «Հայկական Սուրբ Ստեփանոս […]

Առողջապահության նախարարը ներկայացրեց, թե 2024-ին որ բժշկական կենտրոններում են շինարարական աշխատանքներ իրականացվելու

Հայաստանում 2024 թվականին շարունակվելու են 2023-ին մեկնարկած՝ մի շարք բժշկական կենտրոնների շինարարական աշխատանքները, նաև մեկնարկելու են մի շարք հիվանդանոցների և առողջության առաջնային պահպանման օղակի հաստատությունների շինարարությունը:Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024թ պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումներում ներկայացրեց իրականացվող աշխատանքները: 2018-ին առողջապահության ոլորտի կապիտալ ծախսերի կատարողականը եղել է 1.3 մլրդ դրամ, 2024-ին […]

Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 9,770-ը, նրանց մեջ կա 4,800 երեխա

Գազայի հատվածում իսրայելական հարձակումների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը գերազանցել է 9,7 հազարը, այդ թվում՝ 4,8 հազարը երեխաներ։ Պաղեստինի առողջապահության նախարարությունը նման տվյալներ է ներկայացրել Al Hadath հեռուստաալիքով։ «Գազայի հատվածի վրա իսրայելական ռմբակոծությունների հետևանքով զոհերի թիվը հասել է 9770-ի, այդ թվում՝ 4800-ը՝ երեխաներ, տուժել է 24 808 մարդ», – ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ ստեղծվել է Անվտանգության ոլորտի ժողովրդավարական վերահսկողության ազգային հարթակ

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովին կից անվտանգության խորհրդի հետ համատեղ ստեղծվել է Անվտանգության ոլորտի ժողովրդավարական վերահսկողության ազգային հարթակ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից: Ընդլայնված կազմով քննարկումներին մասնակցել են Հայաստանի ուժային կառույցների ներկայացուցիչներ, օմբուդսմենը, փորձագետներ ԵԱՀԿ-ից ու այլ շահագրգիռ անձինք։ Ստեղծված հարթակի գործունեությունը միտված է անվտանգության ոլորտի բարեփոխումներին, […]

Մի տնից 4 մահ՝ հայրը, 2 եղբայրներն եւ և ամուսինը. Շահրամանյաններին

Արցախից Հայաստան բռնագաղթած Բերտա Շահրամանյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է ընտանեկան անասելի ողբերգության մասին։ «Հարազատներիս՝ Վարդան Շահրամանյանի,Գևորգ Գաբրիելյանի,Վադիմ Շահրամանյանի և Գերման Շահրամանյանի հոգեհանգիստը տեղի կունենա Նոյեմբերի 5-ին ժամը 17:00-20:00,հասցե՝ Սիլիկյան հին խճուղի 37(Գոռ սգո սրահ):Հողարկավորությունը Նոյեմբերի 6-ին ժամը 13:00-ին նույն վայրից Սիլիկյան գերեզմանոցում»,-գրել է երիտասարդ կինը՝ լուսանկարներին կից։ Ինչպես պարզեցինք, վաղը հուղարկավորելու են Արցախում բենզինի […]

Իսրայելը Գազայում հարվածել է փախստականների ճամբարին. կա 50-ից ավելի զոհ

Առնվազն 51 մարդ է զոհվել Գազայի հատվածի կենտրոնում գտնվող Ալ-Մաղազի փախստականների ճամբարին իսրայելական հարվածի հետևանքով։ Այս մասին հայտնում է WAFA պաղեստինյան գործակալությունը։ Դրա փոխանցմամբ՝ Իսրայելի ռազմաօդային ուժերը նոյեմբերի 4-ի երեկոյան հարձակվել են փախստականների ճամբարի բնակելի շենքերից մեկի վրա։ Ինչպես նշում է գործակալությունը, զոհերի մեծ մասը կանայք և երեխաներ են։ Տեղեկություններ են ստացվել նաև տասնյակ վիրավորների […]

Արագ սննդի կետի ծխատարում հրդեհ է բռնկվել

Նոյեմբերի 4-ին, ժամը 18։14-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նալբանդյան փողոց շենքերից մեկի նկուղային հատվածում էլեկտրական լարեր են այրվում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է արագ սննդի […]