Lratvutyun.am

ԱՄՆ Կոնգրեսում Լեռնային Ղարաբաղի թեմայով լսումներ կանցկացվեն

Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում նոյեմբերի 15-ին լսումներ կանցկացվեն «Լեռնային Ղարաբաղի ապագան» թեմայով։ Ինչպես հաղորդում է ԱՄՆ Կոնգրեսի կայքը, լսումների բանախոսները կլինեն ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ’Բրայենը և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության Եվրասիայի և Եվրոպայի բյուրոյի ադմինիստրատորի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկին։

Արարատ Միրզոյանը Լոնդոնի Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Նոյեմբերի 14-ին Lոնդոնի Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում (Chatham House) կայացել է հանդիպում-քննարկում պաշտոնական այցով Լոնդոնում գտնվող Արարատ Միրզոյանի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: Հանդիպման ընթացքում քննարկվել է հարցերի լայն շրջանակ՝ թե՛ ՀՀ-ՄԹ հարաբերությունների տիրույթում, թե՛ տարածաշրջանային զարգացումների համատեքստում: Նախարար Միրզոյանը հանգամանալից անդրադարձել է Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններին, տարածաշրջանային վերջին զարգացումներին, ինչպես նաև միջազգային […]

Թմրության և անպատվության մեջ եք ապրում մինչդեռ կարիքն ունենք բժշկության․ Բագրատ Սրբազան

Տավուշի թեմը ներկայացրել է թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի քարոզից մի հատված․ «Ժողովուրդ, ժողովուրդ, լսելով պիտի լսեք, բայց չիմանաք, տեսնելով պիտի տեսնեք, բայց չնկատեք և չճանաչեք, քանզի այդ ժողովրդի սիրտը կարծրացել է, ծանր են լսում իրենց ականջներով, իրենց աչքերը փակել են, որպեսզի չլինի թե՝ երբևէ աչքերով տեսնեն և ականջներով լսեն, սրտով իմանան ու դարձի գան, և […]

Պրոբացիայի ծառայությունը ամրապնդվում է արդարադատության ոլորտում

Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը բացման խոսքով է հանդես եկել Պրոբացիայի ծառայության և այլ պետական հաստատությունների ու շահագրգիռ կողմերի միջև միջգերատեսչական և միջառարկայական համագործակցության վերաբերյալ աշխատաժողովին, որտեղ բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի կողմից Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2023-2026 թվականների ծրագիրը, որի շրջանակում մի շարք միջոցառումներ են իրականացվում ամրապնդելու՝ Պրոբացիայի ծառայության դերակատարումն արդարադատության ոլորտում: Հանդիպման ընթացքում […]

Երևանում անցկացվել է լատինամերիկյան պարերի աշխարհի երիտասարդական առաջնությունը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Հայաստանի սպորտային պարերի ֆեդերացիայի նախաձեռնությամբ Երևանում նոյեմբերի 12-ին 4-րդ անգամ անցկացվել է լատինամերիկյան պարերի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Այս մասին հայտնում է ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքը: Մրցաշարին 33 երկրի 59 պարային զույգեր են մասնակցել: Հայաստանից լավագույն արդյունքը ցույց է տվել Նիկիտա Զեմլյանոյ-Կսենիա Արսենտիեվա պարային զույգը՝ զբաղեցնելով 4-րդ […]

Մարսելինո Գարսիա Տորալը նշանակվել է «Վիլյառեալի» գլխավոր մարզչի պաշտոնում․ պաշտոնական

«Վիլյառեալի» նոր գլխավոր մարզիչ է դարձել Մարսելինո Գարսիա Տորալը։ 58-ամյա մասնագետը պայմանագիր է կնքել մինչև 2026 թվականը։ Մարսելինոն նախկինում աշխատել է «Վիլյառեալում»՝ 2013-ից 2016 թվականներին։ Այնուհետև նա գլխավորել է «Վալենսիան», «Աթլետիկը» և «Մարսելը»: Մասնագետը սեպտեմբերին հեռացել էր ֆրանսիական ակումբից։ 13 տուրից հետո «Վիլյառեալը» 12 միավորով Լա Լիգայի 14-րդ տեղում է։ Հաջորդ խաղում թիմը կմրցի «Օսասունայի» […]

«Ուրարտու-2»-ի գլխավոր մարզիչը հեռացել է թիմից

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և «Ուրարտու-2»-ի գլխավոր մարզիչ Իգոր Պադերինը երկկողմ համաձայնությամբ դադարեցրել են համագործակցությունը։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Ռուս մասնագետն «Ուրարտուի» երկրորդ թիմը գլխավորում էր 2022 թվականի հուլիսից: «Շնորհակալություն ենք հայտնում մասնագետին նվիրված աշխատանքի ու ներդրած ջանքերի համար և մաղթում հաջողություն հետագա կարիերայում»,-ասված է ակումբի հայտարարության մեջ:

Լեռնային Ղարաբաղում շարունակում է մնալ մի քանի տասնյակ հայ. Զառա Ամատուն

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատանքային խմբերը Լեռնային Ղարաբաղում շարունակում են այցելել այնտեղ մնացած հայ ընտանիքներին՝ արձագանքելով նրանց կարիքներին։ «Արմենպրես»-ի հետ զրույցում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ղեկավար Զառա Ամատունին տեղեկացրեց, որ դժվար է մնացած հայերի կոնկրետ վիճակագրություն ասել, սակայն խոսքը մի քանի տասնյակ հայերի մասին է։ «Երբ Ղարաբաղից հայերի մեծ մասը տեղափոխվեց Հայաստան, մեր թիմերը տեղում սկսեցին աշխատել […]

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի ՀԱՊԿ նիստին

Բելառուսական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ: Քննարկվել են ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի՝ նոյեմբերի 23-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայանալիք նիստի կազմակերպման հետ կապված հարցեր: Վարչապետ Փաշինյանը Բելառուսի նախագահին տեղեկացրել է, որ չի կարողանա մասնակցել նիստին և հույս հայտնել, որ ՀԱՊԿ գործընկերներն ըմբռնումով կվերաբերվեն այդ որոշմանը:

Լեմկինի ինստիտուտը դատապարտել է Վագիֆ Խաչատրյանի ազատազրկման դատավճիռը

Լեմկինի անվան Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը հանդես է եկել հայտարարությամբ, որում դատապարտել է Ադրբեջանի Հանրապետության կողմից Լեռնային Ղարաբաղի բնակիչ Վագիֆ Խաչատրյանին տրված 15 տարվա ազատազրկման դատավճիռը։ «Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը համոզել նախագահ Ալիևի վարչակարգին անհապաղ ազատ արձակել իր իրավասության ներքո գտնվող բոլոր հայերին և զերծ մնալ որևէ օգնություն ցուցաբերելուց, որը կարող է խորացնել Արցախում […]

Մենք այստեղ ենք պատմականորեն և ոչ մի տեղ չենք անհետանալու դա շատ լավ գիտեն մեր գործընկերներն ու դաշնակիցները․ Լավրով

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ «Եվրամիությունը չի թաքցնում մեզ ամեն կերպ զսպելու, Կենտրոնական Ասիայից եւ Անդրկովկասից «դուրս մղելու» իր մտադրությունները»։ «Չի ստացվելու։ Մենք այստեղ ենք պատմականորեն եւ ոչ մի տեղ չենք անհետանալու։ Դա շատ լավ գիտեն մեր գործընկերներն ու դաշնակիցները»,- ասել է Լավրովը՝ պատասխանելով «Россия» հեռուստաալիքի թղթակցի հարցին։