Լուրեր Հայաստանից և աշխարհից

«Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը

Արդեն երկու ամիս է՝ «Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ի շուրջ 400 աշխատող հարկադիր պարապուրդում է։ Այս մասին «Հետք»-ին տեղեկացրել են գործարանի բանվորներից։ Տարիներ շարունակ գործարանի հումքի հիմնական մատակարար «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը գործարանին։ Գործարանը մատնվել է պարապուրդի: «Մաքուր երկաթ գործարան» ԲԲԸ-ի իրավաբան Ռոբերտ Դավթյանը մեզ հետ զրույցում հաստատեց այս ամենը, սակայն աշխատողների […]

Sնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 16,3 տոկոս

Կառավարությունում տեղի  ունեցած խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ՀՀ 2024 թվականի առաջին եռամսյակի պետական բյուջեի կատարմանը վերաբերող հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել գերատեսչությունների կողմից իրականացված կապիտալ ծախսերի կատարմանը, հարկային և մաքսային եկամուտների ցուցանիշներին, արտաքին առևտրաշրջանառության տեմպերին և առաջիկա միտումներին: Նշվել է, որ հունվար-փետրվար ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 16,3 տոկոս: Այս համատեքստում, մտքեր են […]

Հայաստանը ներկայացնող 4 բռնցքամարտիկ դուրս է եկել ԵԱ-ի կիսաեզրափակիչ

Հայաստանի բռնցքամարտի տղամարդկանց ընտրանու 4 ներկայացուցիչ դուրս է եկել Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող Եվրոպայի առաջնության 48 կգ քաշային կարգում առաջին մենամարտը անցկացրեց Բարեղամ Հարությունյանը` գերազանցելով վրացի Սախիլ Ալախվերդովին 5:0 հաշվով: Նա դուրս եկավ կիսաեզրափակիչ` ապահովելով առնվազն բրոնզե մեդալ: Կիսաեզրափակիչը կկայանա ապրիլի 25-ին: 54 կգ քաշում Դավիթ Եգորյանը պարտվեց հունգարացի Վիրբան Գաբորին ու դուրս մնաց հետագա պայքարից: 60 կգ քաշում Արթուր Սահակյանը 5:0 հաշվով առավելության հասավ  Սլովենիան ներկայացնող […]

Փաշինյանը Լոռիում կառավարության աջակցությունն է խոստացել 350 գլուխ խոշոր եղջերավոր անասուն ունեցող ֆերմային տնտեսությանը

Լոռու մարզ այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանն այցելել է Սպիտակի «Հակոբ Կարապետյան» ՍՊԸ-ի ֆերմային տնտեսություն և սպանդանոց, ծանոթացել ներդրումային ծրագրին և ընկերության գործունեությանը: Վերջինիս ղեկավարները նշել են, որ տնտեսությունն ունի 350 գլուխ խոշոր եղջերավոր անասուն, իսկ սպանդանոցը ծառայություններ է մատուցում նաև տարածաշրջանի այլ ֆերմերային տնտեսություններին: Վարչապետը ողջունել է ընկերության գործունեությունը և հայտնել ՀՀ կառավարության պատրաստակամությունը՝ աջակցություն […]

Ֆինանսական ծառայությունների նոր մշակույթ ներդնող Ինեկոբանկը կմասնակցի CCF 2K24-ին՝ ներկայացնելու գործատուի իր բրենդը և կորպորատիվ մշակույթը

Ֆինանսական ծառայությունների նոր մշակույթ ներդնող Ինեկոբանկը կմասնակցի CCF 2K24-ին՝ ներկայացնելու գործատուի իր բրենդը և կորպորատիվ մշակույթը։ Ինեկոբանկը իր գործունեությունը սկսել է 1996 թվականից և գործունեության 28 տարիների ընթացքում մշակել է ոլորտի առաջատար թվային լուծումներ և նորարարական պրոդուկտներ՝ ներդնելով ֆինանսական ծառայությունների նոր մշակույթ Հայաստանում։ Ինեկոբանկը շարունակ բարելավում ու ընդլայնում է իր ծառայությունների որակն ու տեսականին, գնահատում՝ […]

Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ այլ տարածքներ չեն հանձնվելու

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Նախօրեին կառավարությունում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից Տավուշի մարզի վարչական ղեկավարները հեռացել են` «մեռած-չթաղված» վիճակում։ Մեր տեղեկություններով գերլարված քննարկում է ծավալվել կողմերի միջեւ։ Բացի այն, որ Փաշինյանը դիմել է ավանդական շանտաժին եւ տավուշցիներին սպառնացել պատերազմով, ասելով՝ եթե սահմանազատման-սահմանագծման գործընթացը չիրականանա, ապա Ադրբեջանը պատերազմ է սկսելու Հայաստանի դեմ: Մեզ պատմեցին, որ նա երաշխիքներ […]

Հայաստանի մարմնամարզության ընտրանու երեք անդամ ԵԱ-ի եզրափակչում է

Հայաստանի մարմնամարզության տղամարդկանց մեծահասակների հավաքականի անդամները սկսեցին պայքարը Եվրոպայի առաջնությունում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Իտալիայի Ռիմինի քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնության մեծահասակների պայքարում կայացան որակավորման փուլի մրցումները: Հայաստանի հավաքականից որակավորման փուլի արգելքը հաղթահարեցին Արթուր Դավթյանը (հենացատկ), Արթուր Ավետիսյանը (օղակներ) և Գագիկ Խաչիկյանը (նույգ-թափեր): Մեծահասակների առանձին գործիքների եզրափակիչները կկայանան ապրիլի 26-ին: Ապրիլի 25-ին պայքարի մեջ կմտնեն երիտասարդները` Համլետ Մանուկյանը, Մամիկոն Խաչատրյանը, Ռոբերտ Գյուլումյանը և Շեքսպիր Գևորգյանը:

«Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ընդունած արձանագրությամբ ասվում է, որ մինչեւ մայիսի 15-ը պետք է լուծվի Տավուշի 4 բնակավայրերի հանձնման հարցը

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ընդունած արձանագրությամբ ասվում է, որ մինչեւ մայիսի 15-ը պետք է լուծվի Տավուշի 4 բնակավայրերի հանձնման հարցը, իսկ մինչեւ հուլիսի 1-ը կողմերը պետք է համաձայնեցնեն հանձնաժողովի աշխատանքների կանոնակարգը, այդ թվում՝ խնդիրների լուծման հերթականությունը, ապա շարունակեն սահմանի մնացած հատվածների սահմանազատման գործընթացը՝ «ներառյալ անկլավների […]

ՊՍԺ-ն խոշոր հաշվով հաղթանակ տարավ արտագնա խաղում

ՊՍԺ-ն Ֆրանսիայի առաջնության 29-րդ տուրի խաղում հյուրընկալվելիս հաղթեց «Լորյանին» 4-1 հաշվով: Փարիզցիների կազմում դուբլի հեղինակ են դարձել Կիլիան Մբապեն ու Ուսման Դեմբելեն։ Մբապեն նաև գոլային փոխանցում կատարեց այս խաղում։ Տանտերերի միակ գոլը խփեց Մոհամեդ Բամբան։ ՊՍԺ-ն վաստակել է 69 միավոր և շարունակում է գլխավորել Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակը։ «Լորյանը» նախավերջին տեղում է։ Աղբյուր  ArmSport.am

Ներքաղաքական իրադրությունը լարվելուն պես ՔՊ-ականները, որպես կանոն, հմտորեն ընդհատակ են անցնում` չեն երեւում հանրային վայրերում, անգամ խորհրդարան չեն գնում

«Հրապարակ» թերթը գրում է․ «Ներքաղաքական իրադրությունը լարվելուն պես ՔՊ-ականները, որպես կանոն, հմտորեն ընդհատակ են անցնում` չեն երեւում հանրային վայրերում, անգամ խորհրդարան չեն գնում: Փոխարենը սրեր են ճոճում ֆեյսբուքյան իրենց էջերում, իշխանական լրատվամիջոցներում: Փաշինյանի հանձնարարությամբ հերթով-շարքով-կարգով արտահայտվում, որ «վճարեն» կերած հացի համար։ ՔՊ-ական մեր աղբյուրը պատմեց, որ նախօրեին հաշված պատգամավորներ են ԱԺ գնացել, տավուշյան ընդվզումը վախեցրել […]

Ինչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Այս տարվա մարտի սկզբին ադրբեջանական հեռուստաընկերություններից մեկը տեսանյութ-անոնս էր հրապարակել ադրբեջանցիների կողմից առևանգված և Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցի մասին։ Հարցազրույցի բովանդակության մասին ոչինչ ասված չէր, չնայած որ հայտարարում էին ծավալուն հարցազրույցի մասին: Դեռ այդ օրերին թե՛ հայաստանյան, թե՛ արցախյան քաղաքական շրջանակներն անհանգստություն էին հայտնում, […]