Գևորգ Պապոյանի գլխավորությամբ կայացել է ՓՄՁ ենթախորհրդի հերթական նիստը
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի գլխավորությամբ ապրիլի 3-ին կայացել է ՓՄՁ ենթախորհրդի հերթական նիստը։ Որպես հիմնական օրակարգային հարց քննարկվել է հողամասերի նպատակային նշանակության փոփոխման հետևանքով առաջացող կադաստրային արժեքների տարբերությունը վճարելու պարտավորությունը տարաժամկետելու հնարավորության հարցը։ Վերջինիս ներդրման արդյունքում նախատեսվում է բազմաթիվ պոտենցիալ ներդրողների համար նվազեցնել ներդրումների սկզբնական փուլում առաջացող ֆինանսական բեռը։ ՎԶԵԲ Հայաստանի ներդրումային խորհրդի ղեկավար […]
Աճարկուտում քաղաքացին անտառում ընկել է բլրից, նրա կյանքը փրկել չի հաջողվել
Ապրիլի 3-ին, ժամը 20։48-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աճարկուտ գյուղում քաղաքացին անտառում ընկել է բլրից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները «Ծլհանի քար» կոչվող տարածքում հայտնաբերել են Մ. Ն.-ի դին, պատգարակով մոտեցրել փրկարարական ավտոմեքենային, այնուհետև […]
Ահաբեկիչներն Իրանում հարձակվել են ոստիկանական բաժանմունքների վրա. կան զոհեր
Իրանի Սիստան և Բելուջիստան նահանգի Չաբահար և Ռասկ քաղաքների ոստիկանական բաժանմունքների վրա զինված ահաբեկչությունների հետևանքով երեք իրավապահ է սպանվել։ Այս մասին, Mehr գործակալության փոխանցմամբ, հայտնել է նահանգի անվտանգության հարցերով փոխնահանգապետ Ալիռեզա Մարհամատին։ «Ժամը 22-ի սահմանում ահաբեկիչները հարձակվել են Չաբահարի մի քանի ոստիկանական բաժանմունքների վրա: Մեր ուժայինների և իրավապահ մարմինների օգնությամբ նրանց հարձակումը հետ է մղվել, նրանցից մի […]
Մոսկվան և Թեհրանը քննարկել են ռազմատեխնիկական համագործակցությունը
ՌԴ պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալիի հետ հանդիպման ժամանակ քննարկել է ռազմատեխնիկական համագործակցության զարգացումը։ Այս մասին հայտնել են ՌԴ ՊՆ-ից։ «Այսօր տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության փոխնախարար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Ֆոմինի և ՌԴ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Քազեմ Ջալալիի հանդիպումը։ Բանակցությունների ընթացքում քննարկվել են երկկողմ ռազմական և ռազմատեխնիկական […]
Ովքեր են հունահռոմեական ոճի ըմբշամարտի ՀՀ պատանեկան առաջնության առաջին հաղթողներն ու մրցանակակիրները
Հայտնի են հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան առաջնության մրցումային առաջին օրվա հաղթողներն ու մրցանակակիրները։ 45 կգ քաշային կարգ Մարատ Աճեմյան – Գյումրի Արթուր Պետրոսյան – Գյումրի Սարգիս Հարությունյան – Ապագա Մերուժան Մխիթարյան – Գյումրի Վազգեն Մնացականյան, Նորայր Մուշեղյան – ՄԴ 60 կգ քաշային կարգ Ալեքս Մարգարյան, Նորայր Մուշեղյան – ՄԴ Էդգար Բաղրամյան – ՕՀՔՀՄՄ Հայկ Մանուկյան […]
ՄԱԿ Մարդու իրավունքների խորհուրդն ընդունել է Հայաստանի կողմից ներկայացված «Ցեղասպանության կանխարգելում» բանաձևը
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 55-րդ նստաշրջանում կոնսենսուսով ընդունվել է Հայաստանի կողմից ներկայացված «Ցեղասպանության կանխարգելում» բանաձևը: Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից: «Հիմք ընդունելով «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիան՝ երկու տարին մեկ ներկայացվող բանաձևը ՄԱԿ-ի անդամ երկրների ուշադրությունն է հրավիրում այս ոճրագործության կրկնության ռիսկերի և դրանք կանխելու անհրաժեշտության վրա: Այս տարվա բանաձևի տեքստում, հաշվի առնելով […]
Ես այն մարդը չեմ, որը կարող է վերցնել ճամպրուկներն ու գնալ ավելի ապահով տեղ ապրելու,ես գնալու տեղ չունեմ. Գագիկ Ծառուկյան
Հարցազրույց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ – Պրն Ծառուկյան, մեր զրույցը սկսենք պարզ հարցով` Դուք քաղաքականության մեջ այսօր կա՞ք, թե՞ ոչ։ – Իսկ Հայաստանում այսօր կա՞ քաղաքականություն։ Չորս կողմից ասում են՝ պետությունը լինել-չլինելու եզրին է, ի՞նչ քաղաքականության մասին կարող է խոսք լինել այս պայմաններում։ 100 հազարից ավել մեր քույրերն ու եղբայրները, իրենց տները թողած, շքեղ քաղաքներն ու […]
Սահմանազատումը Տավուշից սկսելու վերաբերյալ որոշում դեռ չկա
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի` սահմանազատում իրականացնելու պատրաստակամության վերաբերյալ հայտարարությունից ավելի քան երեք շաբաթ անց սահմանազատման հանձնաժողովի նախագահ, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից տեղեկացնում են՝ երկու երկրների հանձնաժողովները մի շարք հարցերի, այդ թվում՝ սահմանազատումը Տավուշի մարզից սկսելու վերաբերյալ որևէ կայացված որոշում կամ ձեռք բերված համաձայնություն չունեն: «Ազատությունը» փոխվարչապետ Գրիգորյանի գրասենյակից, մասնավորապես, հետաքրքրվել էր՝ արդյոք սահմանազատման հանձնաժողովների աշխատանքները մտնում […]
Մարտի դաշտում Ուկրաինայի վիճակը լուրջ է, Կիևը հրատապ օգնության կարիք ունի. Ստոլտենբերգ
Մարտադաշտում Ուկրաինայի համար իրավիճակը շատ լուրջ է և ծանր, Կիևը հրատապ օգնության կարիք ունի. այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը: «Ուկրաինան հնարավորինս կարճ ժամկետում օգնություն ստանալու կարիք ունի, մենք տեսնում ենք իրավիճակը մարտի դաշտում, տեսնում ենք, թե որքան լուրջ է այն և ինչ պահանջներ են ներկայացվում Ուկրաինային։ Մենք գնահատում ենք այն ամենը, ինչ արել […]
Ամենաբարեկամ երկիրը՝ Ֆրանսիա, հաջորդում են Հնդկաստանն ու Իրանը. սոցհարցում
Որպես բարեկամական երկիր ամենաբարձր ցուցանիշը գրանցել է Ֆրանսիան՝ 78.1%-ով, 12%-ը չեզոք են Ֆրանսիայի հետ կապված, իսկ 8,8 տոկոսը կարծում է, որ այն ոչ բարեկամ երկիր է։ Այս մասին այսօր լրատվամիջոցների հետ զրույցում ասաց «GALLUP International association»-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը՝ ներկայացնելով սոցհարցման տվյալները։ Հարցվածները պատասխանել էին «Ո՞ր երկիրն եք համարում բարեկամ» հարցին։ Ցուցանիշով Ֆրանսիային հաջորդում […]
Հայաստանի ներկայիս իշխանություններն իզուր են հայկական հնագույն քաղաքակրթությունը, որն ունի դարավոր պատմություն, համեմատում Եվրամիության հետ. Զախարովա
Հայաստանի ներկայիս իշխանություններն իզուր են հայկական հին քաղաքակրթությունը, որն ունի դարավոր պատմություն, համեմատում Եվրամիության հետ, որի գործերն այսօր ակնհայտորեն վատ են, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը: «Ես այսօր տեսա Հայաստանի պաշտոնական կառույցների ներկայացուցիչներից մեկի մեջբերումը: Նա ասում էր, որ Հայաստանը եվրոպական ժողովրդավարական և որոշ այլ արժեքների կրողն է: Գիտե՞ք […]
Խաչիկ գյուղի վարչական ղեկավարի խնդրանքով ԵՄ առաքելությունը հետևել է գյուղատնտեսական աշխատանքներին
Խաչիկ գյուղի վարչական ղեկավարի խնդրանքով Հայաստանում ԵՄ առաքելությունը հետևել է տեղի գյուղատնտեսական աշխատանքներին՝ նրանց անվտանգության զգացողությունն ամրապնդելու համար: «Մենք շարունակում ենք ամենօրյա պարեկային շրջայցերը Հայաստանում՝ Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով։ Մեր դիտորդները հաղորդում են, որ երկրի սահմանային շրջաններում հանգիստ իրավիճակ է»,- այս մասին տեղեկացնում են ՀՀ-ում ԵՄ առաքելության «X»-ի պաշտոնական միկրոբլոգում: