Լուրեր Հայաստանից և աշխարհից

Վաղաշենում մի քանի ժամ գազ չի լինելու

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 24-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Վաղաշեն բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։

ԵՄ-ն իր դռները կփակի Վրաստանի առաջ, եթե երկրի կառավարությունը շարունակի ներկայիս կուրսը. Բորել

Եվրամիությունը կփակի իր դռները Վրաստանի առաջ, եթե երկրի կառավարությունը շարունակի իր ներկայիս կուրսը։ Այս մասին, ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, Եվրամիության խորհրդի նիստին ժամանելուն պես հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը: «ԵՄ-ի դռները հիմա բաց են Վրաստանի համար: Բայց եթե կառավարությունը շարունակի անել այն, ինչ անում է, այդ դռները կփակվեն»,- […]

Արագածոտնի մարզի Վարդենուտ գյուղի բնակիչներն առավոտից փակել են Երևան–Ապարան ճանապարհը

Նրանք ճանապարհ էին փակել նաև այս տարվա մարտին` բողոքելով, որ «ՌԻԴ» ընկերությունը փորձում է գնել իրենց պատկանող գյուղատնտեսական նշանակության հողատարածքներ` վճարելով ընդամենը 300 դրամ 1քմ մետրի համար։ ՀՀ կառավարության` 2023 թ. մարտի 2–ի որոշմամբ «ՌԻԴ» ՍՊԸ կողմից ներկայացված` ամառային և ձմեռային զբոսաշրջային, լեռնադահուկային, էկոգյուղատնտեսական արտադրության կենտրոնի ստեղծման և ջրամբարի կառուցման «Արագած» ներդրումային ծրագիրը իրականացնելու նպատակով […]

Պլանային ջրանջատում կլինի Արմավիրում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ.  հունիսի 25-ին ժամը 10:00-ից մինչև հունիսի 26-ը ժամը 22:00-ն կդադարեցվի Արմավիրի մարզի՝ Արևաշատ, Պտղունք, Ոսկեհատ, Զվարթնոց, Մուսալեռ գյուղերի և Էջմիածին քաղաքի՝ Զվարթնոց թաղամասիջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

ՃՏՊ Քաջարան-Մեղրի ավտոճանապարհին․ կա զոհ

Հունիսի 23-ին, ժամը 16։06-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քաջարան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Քաջարան-Մեղրի հատվածի 9-րդ կմ-ին «KamAZ» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Մ․ Հ․, […]

Իսրայելի պաշտպանության բանակը տասնյակ թիրախներ է խոցել Գազայի հատվածում

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ շարժման արմատականների տասնյակ թիրախների, իսրայելական զորքերը շարունակում են գործողություններն ու մարտերը Գազայի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքի շրջանում, ինչպես նաև պաղեստինյան անկլավի կենտրոնական հատվածում։ Այս մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի  մամուլի ծառայությունը։ Այս մասին գրում է Իսրայելի արցախաիա «Վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ […]

ԱՄՆ Արկանզաս նահանգի Ֆորդայս քաղաքում հրաձգության հետևանքով 4 մարդ է զոհվել

ԱՄՆ Արկանզաս նահանգում հրաձգության զոհերի թիվը հասել է չորսի, իսկ 9 անձ վիրավոր է։ Այս մասին հայտնում է CBS-ը՝ վկայակոչելով նահանգի ոստիկանությունը։ Ավելի վաղ՝  ոստիկանությունը հաղորդել է երեք զոհի և ութ վիրավորի մասին Ֆորդայս քաղաքի մթերային խանութում հրաձգության հետևանքով: Այնուհետև հաստատվել է, որ չորրորդ անձը մահացել է բուժհաստատությունում: Նշվում է, որ տուժածների թվում կա երկու […]

ՀՀ վարչապետի աշխատակազմն Ադրբեջանի նախագահի աշխատակազմին առաջարկել է ստեղծել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի hետաքննության երկկողմ մեխանիզմ. ՀՀ կառավարություն

Վերջին շրջանում Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը պարբերաբար տեղեկատվություն է տարածում, թե Հայաստանի Հանրապետության ՊՆ ստորաբաժանումների կողմից տեղի են ունենում հրադադարի ռեժիմի խախտումներ: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ կառավարությունը: «Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հերքել է բոլոր այդ մեղադրանքները, Ադրբեջանը շարունակում է այդօրինակ տեղեկատվության տարածումը: Ի շարունակություն Հայաստանի Հանրապետության վարչապետի՝ սույն թվականի […]

Աղվերանում` «Արարատ ռեզորթ» հյուրանոցային համալիրի անցակետում, պայթյnւն է տեղի ունեցել. կա վիրավnր

Այսօր՝ հունիսի 23-ին, պայթյուն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 07:30-ի սահմանում Աղվերանի «Արարատ ռեզորթ» հյուրանոցային համալիրի անցակետում տեղի է ունեցել պայթյուն: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, պայթյունի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է Երևանի Այրվածքաբանության ազգային կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել հրշեջ-փրկարարները, պարեկները, ոստիկանները: Պայթյունի հետևանքով ապակիներ են կոտրվել. հիվանդանոց տեղափոխվածը նշված հյուրանոցային համալիրի անվտանգության աշխատակիցն է։ Դեպքի […]