Լուրեր Հայաստանից և աշխարհից

Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Օկամպոն աշխարհի հայերին կոչ է արել համախմբվել և մեդիաարշավ սկսել նոյեմբերին Բաքվում կայանալիք COP-29-ի դեմ. Արմինե Օհանյան

«Հրապարակ» թերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը գրել է. «Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Օկամպոն աշխարհի հայերին կոչ է արել համախմբվել և մեդիաարշավ սկսել նոյեմբերին Բաքվում կայանալիք COP-29-ի դեմ` Ադրբեջանում պահվող հայ գերիներին ազատ արձակելու պահանջով․ «Մենք չենք կարող թույլ տալ, որ COP-29-ն անցնի Բաքվի բանտերում գտնվող 23 հայ գերիների առկայության պայմաններում»: Միջազգային իրավունքի փորձագետ Ֆիլիպ- […]

Նովոսիբիրսկում մեկնարկել են ՀԱՊԿ զnրավարժnւթյnւնները. Հայաստանը չի մասնակցում

Նովոսիբիրսկի մարզում կայացել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) «Կոբալտ-2024» հատուկ վարժանքի բացման արարողությունը՝ «Ռոսգվարդիայի» ղեկավարությամբ։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։ Զորավարժությունների ընթացքում կյուրացվեն ուժերի խմբավորումների և միջոցների գործողությունների նոր ձևեր ու եղանակներ, կփորձարկվեն զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերի, հետախուզական միջոցների կիրառման մարտավարական հնարքներ: «Ներկայում իրադրությունն աշխարհում անկայուն է. ահաբեկչական մեծ […]

Երևանում 9 բալանոց երկրաշարժի դեպքում շենքերի 45%-ը խոցելի են. Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության տնօրեն

Երևանը սեյսմիկ վտանգի քարտեզի վրա համարվում է 9 բալանոց գոտի: Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով այն հարցին, թե Երևանում 9 բալանոց երկրաշարժի դեպքում ի՞նչ հետևանքներ կարող են լինել, ասաց Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության տնօրեն Սոս Մարգարյանը: «Խորհրդային միության տարիներին Հայաստանի ամբողջ տարածքի համար սեյսմիկ վտանգը թերագնահատված է եղել: Եթե այսօր ունենք 8,9, 10 բալանոց գոտիներ, […]

Մոսկվայում խոշոր հրդեհ է բռնկվել «ՌԻՈ» առևտրի կենտրոնում

Մոսկվայի հարավ-արևմուտքում գտնվող «ՌԻՈ» առևտրի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել։ Համացանցում հայտնված կադրերում երևում է, որ կրակը տարածվել է չորսհարկանի շենքի ճակատային հատվածի զգալի մասում։ Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ արտակարգ իրավիճակների ծառայություններին հղումով, բաց կրակն արդեն մարվել է, 200 քմ մակերեսով հրդեհը մեկուսացվել է։ ՌԴ ԱԻՆ-ի հաղորդմամբ՝ կրակը շենքի ներսում չի տարածվել։ Նախնական տեղեկություններով՝ […]

15 մլն տարեկան եկամուտ. ինչ ունեցվածք է հայտարարագրել հանքերի վերահսկող Հովհաննես Հարությունյանը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի տեղակալ Հովհաննես Հարությունյանը պաշտոնը զբաղեցնում է 2021 թվականի նոյեմբեր ամսից։ Մինչ այդ նա ուժերը փորձեց առողջապահության փոխնախարարի եւ Շիրակի մարզպետի պաշտոնում: Հարությունյանը իր` 2023 թվականի հաշվետու տարվա անշարժ գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագիրը ներկայացրել է 2024 թվականի մայիսի 31-ին, որում նկատել ենք, որ […]

Փաշինյանը ՔՊ նիստ է գումարել

Օգոստոսի 13-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հայտնում են կուսակցության մամուլի ծառայությունից։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Շենգավիթի Տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում հաստատվել է Տիգրան Մակարյանի,Աբովյանի Տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում՝ Հովհաննես Աբրահամյանի, Բերդի Տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում՝ Սևակ Բադալյանի թեկնածությունները։

Հայաստանում հեղուկ գազը մեկ ամսում թանկացել է 54,3 տոկոսով

Հայաստանում հեղուկ գազը հուլիսին հունիսի համեմատ թանկացել է 54,3 տոկոսով: Այս մասին նշված է ՀՀ վիճակագրական կոմիտեի այսօր հրապարակած«Սպառողական գների ինդեքսը ՀՀ–ում» 2024 թ. հունվար-հուլիսի հրապարակման մեջ։ Հեղուկ գազի գինը երկու ամսվա ընթացքում 100 դրամից բարձրացել է՝ դառնալով 230 դրամ: Հիշեցնենք, որ տնտեսագետ Սուրեն Պարսյանը  նշեց, որ հեղուկ գազի գնի բարձրացման վրա ազդող հիմնական գործոններից եղել […]

Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհին վթար է եղել, «Opel»-ը հայտնվել հարակից առվի մեջ․ կա տուժած

Օգոստոսի 13-ին, ժամը 12:01-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր-Էջմիածին ավտոճանապարհին՝ Գեղակերտ գյուղի խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհի 3-րդ կմ-ին բախվել են «Opel» (վարորդ՝ Ս․ Ա․, ծնված 1985 թ.) և «GAZ» […]

«Զվարթնոց» օդանավակայանում մաքսավորները շշի պարունակությունը ստուգելու փոխարեն ստիպել են բրազիլացուն խմել այն, որից հետո վերջինս մահացել է

Լրատվամիջոցներում լուր է տարածվել, համաձայն որի՝ Բրազիլիայից Հայաստան ժամանած մի ուղևորի ձեռքի ՊԵԿ մաքսային ծառայության աշխատակիցները շիշ են նկատել, հետաքրքրվել են՝ ինչ է մեջը, բրազիլացին պատասխանել է՝ գինի։ Մաքսայինի աշխատակիցները շշի պարունակությունը ստուգելու փոխարեն ստիպել են բրազիլացուն խմել այն, ինչից հետո վերջինիս ինքնազգացողությունը կտրուկ վատացել է: Րոպեներ անց նա մահացել է։ Պետական եկամուտների կոմիտեից Tert.am-ին […]

Ավելի քան 11 հազար մարդ է տարհանվել Կրասնոյարուժսկի շրջանից. ՌԴ Բելգորոդի մարզի նահանգապետ

«Ավելի քան 11 հազար մարդ է տարհանվել Կրասնոյարուժսկի շրջանից։ Մոտ հազար մարդ գտնվում է ժամանակավոր կացարաններում»,- այդ մասին առավոտյան ասել է Բելգորոդի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։ Ռուսական BBC-ն, վկայակոչելով 2021-ի մարդահամարի տվյալները, նշում է, որ շրջանը 14 հազարից մի փոքր ավելի բնակչություն ունի։ Գլադկովը նախօրեին հայտարարել էր, որ Կրասնոյարուժսկի շրջանի բնակչությունը տարհանվում է՝ տեղեկացնելով, որ «անհանգիստ առավոտ […]