Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով մեկնել է Հունգարիա՝ Բուդապեշտ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով մեկնել է Հունգարիա՝ Բուդապեշտ։ Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը: Նա հայտնել է, որ նոյեմբերի 7-ին ՀՀ վարչապետը կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի հինգերորդ գագաթնաժողովին: Հունգարիայում նախատեսված են երկկողմ հանդիպումներ միջազգային գործընկերների հետ:
Ռուսաստանը կաշխատի ԱՄՆ նոր վարչակազմի հետ՝ կոշտ պաշտպանելով իր ազգային շահերը. ՌԴ ԱԳՆ պաշտոնական հայտարարությունը

Ռուսաստանը կաշխատի ԱՄՆ նոր վարչակազմի հետ՝ կոշտ պաշտպանելով իր ազգային շահերը և կենտրոնանալով Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության բոլոր նպատակներին հասնելու վրա, հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն՝ մեկնաբանելով ԱՄՆ-ում կայացած նախագահական ընտրությունների արդյունքները: Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն: «Ռուսաստանը կաշխատի նոր վարչակազմի հետ, երբ այն «գրանցվի» Սպիտակ տանը՝ կոշտ պաշտպանելով ռուսական ազգային շահերը և կենտրոնանալով հատուկ […]
Ցանկանում ենք՝ Ադրբեջանի «պատմական նվաճումները» ամրապնդվեն խաղաղության պայմանագրի ստորագրման միջոցով. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կստորագրվի։ Ինչպես հաղորդում է AZERTAC-ը, ելույթ ունենալով Բիշքեկում Թուրքական պետությունների կազմակերպության պետությունների ղեկավարների 11-րդ գագաթնաժողովում, նա անդրադարձել է Արցախյան երկրորդ պատերազմին: «Մենք հուսով ենք և ցանկանում ենք, որ Ադրբեջանի պատմական նվաճումները, որոնք ձեռք են բերվել նահատակների կյանքի գնով, ամրապնդվեն բանակցությունների […]
Լիբանանից արձակված հրթիռն ընկել է Թել Ավիվի օդանավակայանի մոտ

Լիբանանից Իսրայելի ուղղությամբ արձակված հրթիռներից մեկը պայթել է Թել Ավիվի Բեն Գուրիոն օդանավակայանի մոտ։ Այս մասին հայտնում է Kan ռադիոն։ Վիրավորների մասին տեղեկություններ չկան։ Երկրի կենտրոնում հրթիռներից մեկի ընկնելու մասին ավելի ուշ հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։ «Լիբանանից արձակված մոտ 10 հրթիռ է անցել Իսրայել տարածք։ Հրթիռների մեծ մասը կալանվել է, մեկը հայտնաբերվել է […]
Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը հունվար-սեպտեմբերին կազմել է ավելի քան 23 մլրդ դոլար

2024 թվականի հունվար-սեպտեմբերին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 73.5 տոկոսով՝ կազմելով 23 մլրդ 717.9 մլն դոլար: Այդ մասին նշված է ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած ամփոփագրում: Օգոստոսի համեմատ սեպտեմբերին առևտրաշրջանառության ծավալները կրճատվել են 13 տոկոսով՝ կազմելով 1 մլրդ 937.9 մլն դոլար: Նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ գրանցվել է 22.4 տոկոսի աճ: Ընթացիկ […]
Ակնկալում եմ աշխատել Ձեզ հետ՝ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական հարաբերություններ կառուցելու համար. Փաշինյանը՝ Թրամփին

Դոնալդ Թրամփին ԱՄՆ նախագահի ընտրությունում հաղթանակի կապակցությամբ շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ջերմ շնորհավորանքներս Միացյալ Նահանգների 47-րդ նախագահի պաշտոնում Ձեր տպավորիչ հաղթանակի կապակցությամբ: Պարոն ընտրված նախագահ, ակնկալում եմ աշխատել Ձեզ հետ՝ Հայաստան-ԱՄՆ երկկողմ ռազմավարական հարաբերություններ կառուցելու համար՝ հիմնված մեր ընդհանուր արժեքների, առաջնահերթությունների և շահերի վրա»,- գրել է Փաշինյանը X-ի իր էջում։
Թրամփը հայտարարել է, որ իր պաշտոնավարման ընթացքում «պատերազմներ չեն լինի»

Համաշխարհային առաջնորդներն ԱՄՆ նախագահական ընտրություններում հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին շնորհավորել են հաղթանկի կապակցությամբ: Հանրապետական թեկնածուին առաջինը շնորհավորել է Սալվադորի նախագահ Նայիբ Բուկելեն։ Նրան հաջորդել են Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, Ավստրիայի կանցլեր Կառլ Նեհամմերը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: 11:44 ԱՄՆ նախագահական ընտրություններում հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփն իրեն նախագահ […]
Անկարայի և Երևանի միջև հարաբերությունները կկարգավորվեն Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղության պայմանագրի կնքումից հետո. Ֆիդան

Անկարայի և Երևանի միջև հարաբերությունները կկարգավորվեն Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքումից հետո։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունները կկարգավորվեն Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո», – ասել է նա Turkiye թերթին։ Նրա խոսքով՝ Անկարայում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ձեռքբերումը դիտարկում […]
ՊԵԿ-ը բացահայտել է շուրջ 603 մլն դրամի ստվերային շրջանառության դեպք

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը, տնտեսական հանցագործությունների դեմ տարվող աշխատանքների շրջանակում, բացահայտել է շուրջ 603 մլն դրամի ստվերային շրջանառության դեպք։ Օրերս ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության տարածքային թիվ 13 բաժին օպերատիվ տվյալներ էին ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Էրեբունի և Շենգավիթ վարչական շրջաններում, ինչպես նաև Կոտայքի մարզի Զովունի գյուղում […]
Բարերար Կարեն Վարդանյանը 119 մլն. դրամ աջակցություն է տրամադրել ռազմամարզական 2 վարժարանի (տեսանյութ, լուսանկարներ)

Ռազմական ոլորտի ապագա մասնագետները մարզվելու լայն հնարավորություններ կունենան: «Տիգրան Մեծ»-ի անվան ռազմամարզական հատուկ վարժարանն ու «Արամ Մանուկյան»-ի անվան մարզառազմական մասնագիտացված վարժարանը համալրվել են ժամանակակից մարզագույքով, նորոգվել են մարզադահլիճները, անցկացվել է ջեռուցման համակարգ: Ռազմամարզական հաստատությունների համար ձեռք է բերվել նաև 3 ավտոբուս՝ սաների տեղափոխումը տնից կրթական հաստատություն և հակառակ ուղղությամբ հարմարավետ կազմակերպելու համար: Ծրագիրն իրականացվել է […]
Մոսկվան Երևանին և Բաքվին չի դրդում հապճեպ խաղաղության պայմանագիր կնքել․ Լավրով

Ռուսական կողմը չի դրդում Երևանին և Բաքվին հապճեպ խաղաղության պայմանագիր կնքել, ՌԻԱ Նովոստիին ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Մենք ողջունում ենք ադրբեջանա-հայկական խաղաղ գործընթացի շրջանակներում ձեռք բերված զգալի առաջընթացը։ ՀՀաշվի առնելով երկար տարիների թշնամությունը, ռազմական գործողությունները և երկու կողմերի զոհերը՝ մենք հասկանում ենք, թե որքան դժվար է Բաքվի և Երևանի համար նորմալացման գործընթացում առաջընթացի […]
Նիկոլ Փաշինյանն Արդարադատության նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Սրբուհի Գալյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արդարադատության նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Սրբուհի Գալյանին: Վարչապետը նախ շնորհակալություն է հայտնել Գրիգոր Մինասյանին Արդարադատության նախարարի պաշտոնում կատարած աշխատանքի համար, ընդգծել, որ նրա պաշտոնավարման ընթացքում արդարադատության ոլորտում էական և տեսանելի բարեփոխումներ են իրականացվել, այդ թվում՝ խափանման միջոցների նոր ձևերի կիրառումը, թվայնացման ուղղությամբ իրականացված զարգացումները, ենթակառուցվածքների, կառուցվածքային և բովանդակային բարեփոխումները, օրենսդրական […]