Lratvutyun.am

Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա

Ապրիլի 24-ն Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության տարելիցի օրն է, որն ահռելի պատմական, հոգևոր և բարոյաքաղաքական նշանակություն ունի մեր համար դաշնակից Հայաստանի համար, բարեկամ հայ ժողովրդի, ՌԴ-ում բազմամիլիոնանոց հայկական սփյուռքի համար: Այս մասին ճեպազրոյցում ասել է ՌԴ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Մենք միշտ այս ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավն ու աղետը և աշխարհում առաջիններից մեկն ենք […]

Քաղաքացիները փակել են Երևան-Սևան և Երևան-Մեղրի ավտոճանապարհները

Երևան-Մեղրի ավտոճանապարհը Տիգրանաշենի հատվածում փակ է։ Փակ է նաև Երևան-Սևան ճանապարհը Մարտունու հատվածում։ Այս կերպ քաղաքացիներն իրենց աջակցությունն են հայտնում Տավուշում միակողմանի զիջումների դեմ պայքարող հայրենակիցներին։ Երևան-Մեղրի ավտոճանապարհը փակած քաղաքացիների հետ են նաև պատգամավորներ Արթուր Սարգսյանը և Աղվան Վարդանյանը, իսկ Երևան-Սևան ճանապարհը փակած քաղաքացիների հետ՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արման Ղազարյանը և Մհեր Սահակյանը։ Հիշեցնենք՝ […]

Թանկարժեք մետաղների գները նվազել են

NYMEX բորսայի ապրիլի 24-ի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինը նվազել է 0.68%-ով և կազմել 2325.00 դոլար, արծաթի գինը նվազել է 1.31%-ով և կազմել 27.12 դոլար, իսկ պլատինի գինը նվազել է 1.54%-ով և կազմել 910.40 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New […]

Պարզվում է՝ իրականում ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին, քան մեզ ցույց են տվել. կիրանցի

Ականազերծման աշխատանքներին սպասում ենք՝ տեսնենք որտեղից են սկսելու: Այս մասին հայտնեց ճանապարհը փակած Կիրանցի բնակիչներից մեկը: «Մեր գյուղը, մեր Կիրանցը դարերի պատմություն ունի, իր գոյության ընթացքում միշտ պայքարի մեջ է եղել: Հիմա այնպիսի իրավիճակ է, որ չգիտենք ոչինչ, քանի որ մեզ ցույց են տալիս մի ուրիշ սահման, հետո ներկայացնում են մեկ ուրիշ սահման, ըստ որի […]

Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները

Սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են: Նրանք ևս միացել են տավուշյան շարժմանը, որը միտված են հանուն հայրենիքի փրկության: Արդեն 8-րդ օրն է՝ տավուշցիները փակ են պահում Կիրանց գյուղի հատվածը՝ շարունակելով պայքարել ստի ու կեղծիքի դեմ, պայքարել հանուն ճշմարտության ու արդարության:

«Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը

«Փաստ» օրաթերթը գրում է. Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովների ղեկավարները սահմանին պարբերաբար հանդիպումներ են անցկացնում և քննարկում սահմանազատման հարցերը, իսկ ապրիլի 19-ին հանձնաժողովներն արդեն կոնկրետ պայմանավորվեցին սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Նշվում էր, որ սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը կձևակերպվի համապատասխան արձանագրություն-նկարագրությամբ, ինչը […]

Քննարկվել են Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցության ընթացքը և զարգացման հեռանկարները.ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարություն է այցելել Չեխիայի Հանրապետության պաշտպանության նախարարության արդյունաբերական համագործակցության գործակալության գլխավոր տնօրեն Ռադկա Կոնդերլովայի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում եղել են նաև չեխական ռազմարդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչներ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից: ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցության ընթացքը և զարգացման հեռանկարները, ձեռք են բերվել մի […]

Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ

ՆԱՏՕ-ի երկրների միջուկային օբյեկտները, Լեհաստանի տարածքում տեղակայման դեպքում,  Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան։ Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։ «Իհարկե, ՆԱՏՕ-ի համատեղ միջուկային առաքելությունների պրակտիկայի ընդլայնումը, անկախ նրանից, թե որ երկիրը կամ երկրները կմիանան այդ պրակտիկային արդեն մասնակցողներին, զուտ ապակայունացնող բնույթ ունի: Իրականում դա սպառնալից է»,- ընդգծել է բարձրաստիճան դիվանագետը, որի պնդմամբ՝ ՆԱՏՕ-ի […]

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Միացյալ Նահանգների կոնգրեսական Ադամ Շիֆը տեսաուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ, որում ընդգծել է, որ չնայած սարսափներին, որոնց բախվել ու շարունակում է բախվել հայ ժողովուրդը, դրանք չեն կոտրել հայ ժողովրդի տոկունության կամքը։ Ադամ Շիֆը նաև հավելել է որ հայ համայնքը հաղթահարել է ամենադաժան փորձությունները, սակայն մնում է ամուր և չխոնարհված: «Արմենպրես»-ը ներկայացրել է Շիֆի՝ X-ի միկրոբլոկում […]

Այսօր մենք շարունակում ենք հարգել Հայոց ցեղասպանության ժամանակ խլված կյանքերի հիշատակը և խորհում ենք այն ցավի մասին, որ շատերը մինչ օրս ապրում են.Կանադայի ԱԳ նախարար

«1915 թ. ավելի քան 1,5 միլիոն հայ է սպանվել: Այսօր մենք շարունակում ենք հարգել Հայոց ցեղասպանության ժամանակ խլված կյանքերի հիշատակը և խորհում ենք այն ցավի մասին, որ շատերը մինչ օրս ապրում են». X-ի իր միկրոբլոգում նման գրառում է արել Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին։ «Մենք պետք է այնպես անենք, որ նրանց անուններն ու պատմությունները […]

Լեռնային Ղարաբաղում հայերի ցեղասպանությունից հետո մենք պետք է ակտիվացնենք մեր ջանքերը. սենատոր Քեսիդի

ԱՄՆ սենատոր Բիլ Քեսիդին կարծում է, որ «Այլևս երբեք» արտահայտությունը պետք է ինչ-որ բան նշանակի, և դրանք պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել։ Այս մասին նա գրել է իր թվիթերյան էջում՝ անդրադառնալով Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին: «Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանությունը։ Այժմ ՝ Լեռնային Ղարաբաղում հայերի ցեղասպանությունից հետո, մենք պետք է ակտիվացնենք մեր ջանքերը»,-նշել […]

«Կրոկուսում» տեղի ունեցածի բոլոր պատասխանատուները պետք է պատժվեն. Պուտին

Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության բոլոր պատվիրատուները, հովանավորներն ու կազմակերպիչները պետք է բացահայտվեն և պատժվեն: Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է անվտանգության միջազգային հանդիպման մասնակիցներին ուղղված տեսաուղերձում, գրում է ՏԱՍՍ-ը։ «Ռուսաստանի հատուկ ծառայությունները և իրավապահ մարմինները շարունակում են պարզել և ուսումնասիրել այս ստոր հանցագործության բոլոր մանրամասները, այդ թվում՝ պատվիրատուներին, հովանավորներին և կազմակերպիչներին»,- […]