ՀՀ ԱԳՆ–ն դատապարտում է Իրանի վրա հարձակումը և կոչ անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները

Իրանի դեմ միակողմանի հարձակումը խորապես մտահոգիչ է։ Այս մասին նշված է Հայաստանի ԱԳՆ–ի X-ի էջում արված գրառման մեջ։ Հայտարարությունում նաեւ ասվում է. «Տեղի ունենալով բանակցությունների հաջորդ փուլից առաջ՝ այն վտանգում է խաղաղության ուղղված ջանքերը, ինչպես նաև տարածաշրջանային կայունությունն ու համաշխարհային խաղաղությունը։
Թեհրան-Երևան և Երևան-Թեհրան չվերթերը հետաձգվել են

Թեհրանին իսրայելական ավիահարվածների հետևանքով չեղարկել և հետաձգվել են նաև Armenia airways ընկերության՝ Թեհրան-Երևան և Երևան-Թեհրան 6A 222 և 6A 221 չվերթերը։ Այս մասին տեղեկանում ենք «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի կայքից:Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանից չեղարկվել են մի շարք չվերթեր դեպի Թել Ավիվ, նաև Դուբայ, Աբու Դաբի:
Իրանը պատասխան գործողություններ է սկսել՝ Իսրայելի վրա ուղղված ավելի քան 100 անօդաչու թռչող սարքերով

Իսրայելի հարվածներից հետո Իրանը պատասխան գործողություններ է սկսել՝ Իսրայելի վրա ուղղված ավելի քան 100 անօդաչու թռչող սարքերով։ Այս մասին հայտնել է The Times of Israel-ը։ Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Դանիել Հագարին հայտնել է, որ Իրանն Իսրայելի վրա արձակել է ավելի քան 100 անօդաչու թռչող սարք։ Սակայն, մի քանի ժամ կպահանջվի, որպեսզի դրանք հասնեն […]
Իսրայելի ռազմաօդային ուժերը հինգ հարված են հասցրել Իրանին (լուսանկարներ)

Իսրայելի ռազմաօդային ուժերը մինչ այս պահը հինգ հարված են հասցրել Իրանին, Times of Israel-ին ասել է ռազմական պաշտոնյան։ Ընդհանուր առմամբ, պաշտոնյան ասել է, որ հարյուրավոր հարվածներ են հասցվել։ Իսրայելական բանակը նախկինում հայտարարել էր, որ հարվածում է իրանական միջուկային օբյեկտներին, ռազմական օբյեկտներին և բարձրաստիճան զինվորական և միջուկային պաշտոնյաներին։ Հիշեցնենք, որ իսրայելական ուժերի հարվածների հետևանքով զոհվել է Իրանի Իսլամական […]
Կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 13-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Ավան վարչական շրջան՝ 10։00-16։00 Ավան՝ Աճառյան փ. 2/1, 44 շենքեր, «Կախվածությունների բուժման ազգային կենտրոն» ՓԲԸ, «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգայի կենտրոն» ՓԲԸ, «Էլդորադո» խանութ սրահ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-17:00 Ավան՝ Խուդյակովի փողոցի առանձնատներ և հարակից ոչ […]
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով մեկնել է Չեխիա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկօրյա աշխատանքային այցով մեկնել է Չեխիայի Հանրապետություն՝ «GLOBSEC 2025» ֆորումին մասնակցելու նպատակով: Կառավարությունից հայտնում են, որ վարչապետը կմասնակցի «Օգտագործելով պահը՝ հարևանների հետ երկարատև գործընկերություն կերտելու համար» պանելային քննարկմանը, ինչպես նաև որպես բանախոս հանդես կգա՝ «Հայաստանը փոփոխվող աշխարհում» քննարկմանը։
Արագածոտնում բախվել են բեռնատարն ու «Opel»-ը. կան վիրավորներ

Այսօր՝ հունիսի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 11:15-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Ափնա գյուղի վարչական տարածքում՝ գազալցակայանի հարևանությամբ, բախվել են «Volvo» մակնիշի բեռնատարն ու «Opel» մակնիշի ավտոմեքենան: Վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, վթարի հարևանությամբ գործող գազալցակայանի աշխատակիցներն ու ըստ դեպքի վայրում հավաքվածների՝ օպերատիվորեն ժամանած «Ապարան» […]
Հակոբ Սիմիդյանը անշարժ գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագրի համաձայն անշարժ գույք չի հայտարարագրել

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի երբեմնի սիրելի Հակոբ Սիմիդյանը, որը, դեռ վաղուց տարածված լուրերի համաձայն, Նիկոլ Փաշինյանին 2008 թվականին թաքցրել էր սեփական տանը, հեղափոխությունից հետո պաշտոնի զգալի առաջխաղացում է արձանագրել։ Սիմիդյանի յուրաքանչյուր հաստիք և պաշտոն մշտապես եղել է Փաշինյանի կողքին կանգնելով՝ սկսած «Դարասկիզբ» ՍՊԸ տնօրենի տեղակալ լինելուց մինչև շրջակա միջավայրի նախարար։ Հավելենք, որ հիշյալ […]
Աշխարհը պատրաստվում է պшտերազմի, իսկ Հայաստանում թիրախավnրվում են հանրությունը և ազգային ինստիտուտները, այլ ոչ թե արտաքին վտանգները․ Վարուժան Գեղամյան

Հինգշաբթի առավոտ է և խնդրում եմ մի պահ մտածեք հետևյալ իրադարձությունների շուրջ, գրել է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը․ «Երևանից մոտ 70 կմ հեռավորության վրա՝ Նախիջևանում այսօրվանից մինչև հունիսի 30-ը Թուրքիան տարատեսակ զորք է տեղակայել (Ադրբեջանի հետ երկու զորավարժությունների առիթով)։ Ադրբեջանը վերջին 2-3 ամիսներին գրեթե ամենշաբաթյա ռեժիմով հսկայածավալ զենք ու սպառազինություն է տեղափոխում Ադրբեջան ու այդ թվում՝ […]
Ճապոնացի պրոֆեսորը գտել է շաքարախտի բուժման գաղտնիքը

Ճապոնացի հայտնի էնդոկրինոլոգ, գյուտարար, պրոֆեսոր, ակադեմիկոս, Նոբելյան մրցանակի, ինչպես նաև բազմաթիվ այլ բժշկական մրցանակների դափնեկիր Արետա Տանական 90 տարեկանում թոշակի անցավ, բայց ոչ հոգով, ոչ էլ ֆիզիկապես թոշակառու չդարձավ։ Թոշակի անցելուց հետո ավելի քան 7 տարի, պրոֆեսոր Տանական պայքարում էր շաքարախտի դեմ: Այժմ պրոֆեսորը 105 տարեկան է, և նրա շաքարը 3 տարվա ընթացքում երբեք չի […]
Ըմբիշ Մարատ Աճեմյանը` Եվրոպայի չեմպիոն

Մարատ Աճեմյանը 10:0 հաշվով հաղթեց մրցակցին և դարձավ Սկոպիեում ընթացող Եվրոպայի առաջնության չեմպիոն։ Այս մասին տեղեկացնում է Ըմբշամարտի ֆեդերացիան: Հիշեցնենք, որ ավելի վաղ ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դարձել էին արծաթե մեդալակիրներ:
+36 աստիճան․ եղանակն՝ առաջիկա օրերին

Երևան քաղաքում՝ Հունիսի 11-ի ցերեկը, 12-14-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 12-14-ի երեկոյան, 15-16-ի գիշերը և երեկոյան հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։Հանրապետության տարածքում`Հունիսի 11-ի ցերեկը, 12-13-ի կեսօրից հետո, 14-16-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ […]