ԵՄ-ն սպասում է Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրմանը. Կայա Կալաս

Եվրամիությունը սպասում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրմանը: Այս մասին լրագրողներին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովից առաջ: Կալլասը կարծում է, որ Բաքուն և Երևանը շատ մոտ են համաձայնության հասնելուն: «Կարծում եմ, որ խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրումը բխում է բոլոր կողմերի շահերից»,-հավելել է նա:
Ավարտվել է ծեծի հետևանքով սպանված անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2024 թվականի հոկտեմբերի 9-ին Մեղրի-Երևան ավտոճանապարհի հատվածում մի խումբ անձինք Վ․Ն․-ի առողջությանը պատճառել են թեթև վնաս, իսկ Մ․Ն․-ի նկատմամբ կատարել են ֆիզիկական ներգործություն։ Հաջորդ օրը խմբի […]
Բաքվում շարունակվում է Արցախի նախկին ղեկավարների և մյուս հայերի շինծու դատավարությունը

Այսօր Բաքվի ռազմական դատարանում կշարունակվի Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության և գերեվարված մյուս հայերի դեմ շինծու գործերով դատավարությունը։
Պաղեստինցի ներգաղթյալների թիվը երկրի ներսում և այլ երկրներում գերազանցում է 7 միլիոնը. Մահմուդ Աբաս

Պաղեստինցի ներգաղթյալների թիվը երկրի ներսում և այլ երկրներում գերազանցում է 7 միլիոնը։ Այս մասին ասվում է Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի ելույթում՝ արաբա-իսրայելական առաջին պատերազմում արաբական կողմի պարտության հիշատակի օրը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Այն, ինչ իսրայելական օկուպացիոն ուժերն անում են արդեն 19 ամիս ողջ աշխարհի աչքի առաջ, ցեղասպանության հանցագործություններն են, ավերածություններն ու սովի օգտագործումը Գազայի հատվածից […]
Կյանքից հեռացել է ճանաչված արվեստագետ, նկարիչ Արման Գրիգորյանը

60 տարեկանում կյանքից հեռացել է ճանաչված արվեստագետ, նկարիչ Արման Գրիգորյանը: Այս մասին հայտնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։ Արման Գրիգորյանը նշանակալի հետք է թողել հայկական ժամանակակից արվեստում։ Նրա ստեղծագործական ուղին նշանավորվել է նորարար մոտեցումներով և համարձակ արվեստագիտական փնտրտուքներով։ Որպես «3-րդ հարկ» արվեստի խմբի հիմնադիր՝ նա եղել է ժամանակակից հայ արվեստի ձևավորման ակտիվ […]
Անտոնիու Կոշտան և Ուրսուլա Ֆոն դեր Լայենը ողջունել և կարևոր քայլ են համարել Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքի ընդունումը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տիրանայում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովի շրջանակներում հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետի կայքը: Նշվում է նաև, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների խորացմանն ուղղված օրակարգային հարցեր, ընդգծվել է երկկողմ համագործակցության […]
Դատախազությունը պահանջում է «Զվարթնոց» մաքսատան նախկին պետ Արմեն Ստեփանյանից բռնագանձել 28 անշարժ գույք, շուրջ 2 մլրդ դրամ

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Այդ մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ «Զվարթնոց» մաքսատան նախկին պետ Արմեն Ալբերտի Ստեփանյանից և նրա հետ փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ – 28 անշարժ գույք. […]
Վարորդականի քննությունից բացասական ստացողները, 45 հազար դրամ վճարելով, կարող են հաջորդ օրը վերահանձնել այն

Առաջին անգամ, երբ անձը վարորդական վկայականի իրավունք ստանալու քննությունից բացասական գնահատական է ստանում, թե՛ տեսական, թե՛ գործնական քննությունը, հաջորդ ամենասեղմ ժամկետը 1 շաբաթ անց վերահանձնելն է, բայց ունենք բազմաթիվ խնդրանքներ, դիմումներ քաղաքացիներից, որոնք պատրաստ են արագացված ծառայություններ ձեռք բերել, և դրա դիմաց ոչ թե 7 օր անց վերահանձնել քննությունը, այլ պայմանականորեն հաջորդ օրը, 3 կամ […]
«Երևան Սիթիում» հավատարիմ հաճախորդների համար ակցիան գործում է բոլոր մասնաճյուղերում

«Երևան Սիթիում» հավատարիմ հաճախորդների համար Ակցիան գործում է բոլոր մասնաճյուղերում Պատվիրե՛ք նաև օնլայն անցնելով հետևյալ հղումով 📲https://yerevan-city.am/categories ԵՐԵՎԱՆ ՍԻԹԻ ՄԻԱՑԻՐ ՄԵԶ… #yerevancity #ԵրևանՍիթի #միացիրմեզ #joinus #միշտցածրգներ #alwayslowprices #միշտթարմ #alwaysfresh #հավատարիմհաճախորդ #պրոմոթերթիկ #կեսգին #սուպերմարկետ #supermarket #օնլայնսուպերմարկետ #պատվիեքօնլայն #orderonline #onlineshoping #օնլայնգնումներ
Շենգավիթ վարչական շրջանի նախկին և ներկա աշխատակազմի աշխատակիցներ են ձերբակալվել

Մեզ մոտ քննվող վարույթի շրջանակում կաշառք ստանալու և կաշառք տալու մեղադրանքներով ձերբակալվել է 11 անձ, այդ թվում Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի նախկին և ներկա աշխատակիցներ: Այս մասին Tert.am-ին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից: Նշենք, որ մամուլում տեղեկություններ են տարածել, որ Շենգավիթի աշխատակազմի աշխատակիցներ են այսօր ձերբակալվել: 10-ից ավելի անձ է ձերբակալվել, որոնց մի մասը աշխատակազմի աշխատակիցներ են:
Կայացել է «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի երևանյան փուլը

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի երևանյան փուլին այս տարի մասնակցել է շուրջ 170-180 աշակերտ՝ երկու տարիքային խմբով: 7-9-րդ դասարանների մրցաշարում հաղթող են ճանաչվել Գարեգին Նժդեհի անվան հ. 161 հիմնական դպրոցի, իսկ 10-12-րդ դասարանների մրցաշարում՝ Մանուկ Աբեղյանի անվան ավագ դպրոցի թիմերը: Եզրափակիչ փուլում նրանք կներկայացնեն Երևանը:
«Արթիկ» քրեակատարողական հիմնարկում հայտնաբերվել են արգելված իրեր և կասկածելի զանգվածներ

Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արթիկ» տարածքային բաժնի ծառայողները նույն հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողների հետ համատեղ, իրացնելով նախապես ստացված օպերատիվ տեղեկությունները, հատուկ հսկողություն են սահմանել դատապարտյալներ Ա․Հ․-ի և Ա․Ս․-ի, ինչպես նաև նրանց մոտ կարճատև տեսակցության եկած երկու քաղաքացու նկատմամբ։ Այս մասին հայտնում են ՔԿԾ-ից: Տեսակցությունների ընթացքում ծառայողները նկատել են, որ դատապարտյալ Ա․Հ․-ն փորձում […]