Lratvutyun.am

Մաքսազերծումը կրկնակի թանկանում է. ավտոներկրողների բողոքի ակցիան ՊԵԿ-ի դիմաց

  Այսօր՝ մարտի 9-ին, ավտոներկրողները ՊԵԿ-ի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում: Նրանք բողոքում են, որ մաքսազերծումը կրկնակի թանկանում է: «Այս հսկիչ գները ՊԵԿ-ի կողմից կրկնապատկվելու են և դրան զուգահեռ կթանկանան նաև 2 անգամ մաքսազերծման գները: Մենք ունենք խնդիր նաև մեր ավելացված արժեքի հարկի հետ: Տարածքային կառավարման նախարարությունը կյանքում ավտոներկրողի դեմք չի տեսել ու պլան են […]

Արցախում գազատարի վերականգնման աշխատանքները կմեկնարկեն տարածքի ականազերծումից հետո

Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության սակրավորները մարտի 9-ի առավոտից սկսել են Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Շուշի-Լիսագոր-Բերձոր հատվածում վթարված գազատարի տարածքում ականազերծման աշխատանքները, որից հետո կմեկնարկեն գազատարի վերականգնման աշխատանքները: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության ՆԳՆ ԱԻ պետական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը: «Ռուս խաղաղապահների հետ բանակցությունները, […]

Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը հայտնել է

Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը հայտնել է, որ ՌԴ զինվորականների ձեռքի տակ են հայտնվել Ուկրաինայի ազգային գվարդիայի փաստաթղթեր, որոնք ապացուցում են, որ Կիևը մարտին հարձակում է նախապատրաստել Դոնբասում: ՌԴ ՊՆ ներկայացուցիչը նշել է, որ հատուկ ռազմական օպերացիայի անցկացման ընթացքում ՌԴ զինծառայողների ձեռքի տակ են ընկել Ուկրաինայի ազգային գվարդիայի հրամանատարության գաղտնի փաստաթղթեր: «Այդ փաստաթղթերը […]

Հակառակորդն Արցախում խախտել է հրադադարը. Խրամորթ գյուղի ուղղությամբ 3 ական է արձակվել

Մարտի 8-ին ժամը 23։00-ի սահմաններում Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի հատվածում հակառակորդը հերթական անգամ խախտել է հրադադարը` 60 մմ տրամաչափի ականանետից 3 հատ ական արձակելով գյուղի ուղղությամբ։Այս մասին հայտնում են Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից:Հայկական կողմից տուժածներ չկան։Հրադադարի խախտման դեպքի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։Ներկայումս օպերատիվ մարտավարական իրադրությունը հանգիստ է։

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 51 նոր դեպք. մահացել է 8 քաղաքացի

Հայաստանում մարտի 9-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 51 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 421592-ի: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից: Վերջին մեկ օրում կատարվել է 2803 թեստավորում: Մինչև այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը 2924553 է: Փաստացի այս պահին բուժվում է 4054 պացիենտ, նվազել […]

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը 2022 թվականի մարտի 11-13-ը մասնակցելու է Անթալիայի դիվանագիտական ֆորումին

Թուրքիայի արտգործնախարարության մամուլի խոսնակ Թանժու Բիլգիչը հայտարարել է, թե ողջունում են ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի՝ Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցելու որոշումը։«Հայաստանի արտգործնախարարության խոսնակի հայտարարությունն այն մասին, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը 2022 թվականի մարտի 11-13-ը մասնակցելու է Անթալիայի դիվանագիտական ֆորումին, գոհունակությամբ ենք ընդունել։ Նման փոխադարձ քայլերը կնպասեն երկու երկրի միջև երկխոսության աճին և մբողջական կարգավորմանը, […]