Lratvutyun.am

Դժվարին ժամանակահատվածում, երբ հայրենիքը վիրավոր է պատերազմի աղետալի կորուստներով. Վեհափառի խոսքը

Պարո՛ն նախագահ, պիտի նպաստեք մեր ժողովրդի վերքերի նորոգմանը. Վեհափառի խոսքը ՀՀ 5-րդ նախագահ Վահագն Խաչատուրյանի երդմնակալության արարողությունն ամբողջությամբ՝ տեսանյութում։ Դիտեք նաև՝  

Մենք էլ ենք տարակուսած, որովհետև դա մեզ հայտնի չի եղել, հանգամանքները կպարզվեն, մեղավորները կպատժվեն․ Գլխավոր դատախազ

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը լրագրողների հարցին ի պատասխան անդրադարձավ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ Մոնումենտում գտնվող առանձնատան վաճառքի գործարքին։ Լրագրողի հարցին, թե հանրությունը տարակուսած է, թե ինչպես ստացվեց, որ Հովիկ Աբրահամյանի կալանքի տակ գտնվող   5 մլն դոլարանոց տունը հանվեց կալանքից և վաճառվեց, Արթուր Դավթյանը պատասխանեց․«Առայժմ մենք էլ ենք տարակուսած, որովհետև դա մեզ հայտնի չի եղել […]

Հայաստանի հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի երդմնակալության արարողությունը՝ ուղիղ

Այսօր մարտի 13-ին մարզահմերգային համալիրում տեղի է ունենում Հայաստանի հինգերորդ նախագահ Վահագն Խաչատուրյանի երդմնակալության արարողությունը: Երդմնակալության արարողությանը չեն մասնակցի 2-րդ եւ 3-րդ նախագահներ  Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը: Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Արմեն Սարգսյանի մասնակցության վերաբերյալ տեղեկություններ չկան:

Ռուսաստանն ու Ուկրաինան գնում են փոխզիջման ուղղությամբ. Ուկրաինայի նախագահի գրասենյակի ներկայացուցիչ

Ուկրաինայի նախագահի գրասենյակի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտարարել է, որ ՌԴ-ի հետ բանակցություններում մոտեցել են փոխզիջումային տարբերակին։ Այդ մասին նա հայտարարել է «Коммерсантъ» թերթին տված հարցազրույցում։ Պոդոլյակի խոսքով՝ Մոսկվան փոխել է պատկերացումները հակամարտության մասին։ Ուկրաինական կողմի ներկայացուցիչը նշել է, որ կողմերը քննարկում են տարբեր առաջարկներ։ «Դրանք  բազմաթիվ են, տասնյակներով»,-ասել է նա՝ հավելելով, որ դրանք առնչվում են կրակի […]

Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 51 նոր դեպք

Հայաստանում մարտի 13-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 հազար 4 դեպք, որից 408 հազար 396-ը`առողջացման, 8572-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 3401 բուժառու: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը: Մեկ օրում կատարվել է 2022 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 51 նոր դեպք, առողջացել է 181 քաղաքացի, […]

Մոսկվան չի դադարեցնի պատերազմը, իսկ ԵՄ–ն կսահմանի նոր պատժամիջոցներ․ Ելիսեյան պալատի աղբյուրը մանրամասներ է հայտնել Պուտին–Մակրոն–Շոլց հեռախոսազրույցից հետո

Մոսկվան չի դադարեցնի պատերազմը, Եվրամիությունը նոր պատժամիջոց կսահմանի Ռուսաստանի համար։ Այս մասին հայտնում է BFM TV–ն` հղում անելով Ելիսեյան պալատի իր աղբյուրին։ «ԵՄ երկրները պատրաստվում են նոր հակառուսական պատժամիջոցներ սահմանել որոնց մասին կհայտարարվի առաջիկա ժամերին»,–այս մասին հայտնել է Ելիսեյան պալատի աղբյուրը՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցներից հետո, Նրա […]