Lratvutyun.am

Երգի պետական թատրոնի տնօրենն ազատվել է աշխատանքից. Նրան այդ պաշտոնում փոխարինում է կոմպոզիտորի դուստրը

Հայաստանի երգի պետական թատրոնի տնօրեն Արմեն Սարգսյանն ազատվել է տնօրենի պաշտոնից։ Վերջինս 2019թ. նշանակվել, իսկ 2020թ. մարտի 10-ին ընտրվել է Հայաստանի երգի պետական թատրոնի տնօրենի պաշտոնում:Նա այս մասին հայտնել է իր ֆեյսբուքյան էջում՝ մասնավորապես շնորհակալություն հայտնելով ԿԳՄՍ նախարարությանը՝ հանձինս նախարարի և նախարարի տեղակալ Արա Խզմալյանի, «ով ցանկացած խնդրի դեպքում պատրաստակամ է եղել աջակցել, և հենց […]

Պատերազմում զոհվածների մասունքները ծնողները հրաժարվում են վերցնել՝ անգամ այլ երկրներում փորձաքննությունից հետո. Անահիտ Ավանեսյան

44–օրյա պատերազմում   զոհվածների աճյունների մասունքները ծնողները հրաժարվում են վերցնել՝ անգամ այլ երկրներում եռակի փորձաքննությունից հետո։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հարցին, թե կա՞ն դեպքեր, երբ 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողները իրենց հարազատների, որդիների մարմինների մասունքները չեն վերցնում, որովհետև չեն վստահում և հավատում,ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ «Այո, կան դեպքեր, երբ նույնականացվել են, արդյունքները կրկնակի անգամ, որոշ […]

ՌԴ-ն միջուկային տերություն է. եթե ՆԱՏՕ-ն ներգրավվի համակարտությանը, կհասնենք Երրորդ համաշխարհային պատերազմի. Շառլ Միշել

ՆԱՏՕ-ի ներգրավումն Ուկրաինայի շուրջ հակամարտությանը կարող է Երրորդ աշխարհամարտի հանգեցնել: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ նման կարծիք է հայտնել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը El Pais ամսագրին տված հարցազրույցում: «Մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի չսրենք հակամարտությունը: Ռուսաստանը միջուկային տերություն է, և մենք լավ գիտենք, որ եթե այն վերածվի ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև հակամարտության, ապա մենք կհասնենք Երրորդ համաշխարհային պատերազմի», – […]

ԱՄՆ-ը կաջակցի Իրաքին՝ Իրանին Էրբիլում հրթիռային հարձակման համար պատասխանատվության ենթարկելու հարցում

Միացյալ Նահանգներն Իրաքի վարչապետի ու Քուրդիստանի ղեկավարների հետ դատապարտում են Էրբիլում՝ իրանի իրականացրած հրթիռային հարձակումն ու մտադիր են աշխատել Իրանին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։ Այս մասին, ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։ Սալիվանն ընդգծել է, որ ԱՄՆ-ն դատապարտում է հրթիռային հարձակումը Քրդստանում, որի հետևանքով առանց որևէ հիմնավորման […]