Lratvutyun.am

Եթե միութենական պետության ստեղծումն անխուսափելի դառնա, ի՞նչ պետք է անենք, որ Թաթարստանի պես հաջողված ռեգիոն լինենք, ոչ թե ՌԴ կազմի այլ, աղքատ ռեգիոնների պես․ Ռուբեն Վարդանյան

Գործարար Ռուբեն Վարդանյանը «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում հարցազրույցի ժամանակ անդրադարձել է այն հարցին՝ հնարավոր համարո՞ւմ է միութենական պետության ստեղծումը և Հայաստանի անդամակցումը այդ միությանը։ «Արդեն 20 տարի է՝ փորձում ենք տեսնել ինչ ճանապարհներ կան։ Այնպես չէ, որ ամեն ինչ քո կամքով է որոշվում , որովհետև այդ որոշման վրա շատ իրադարձություններ են ազդում։ Այս հարցը պետք է […]

Պատերազմը միշտ հնարավոր է, սակայն այս պահի դրությամբ մոտ ժամանակներս պատերազմի սկսման մասին տեղեկություն չունենք․ ԱԱԾ փոխտնօրեն

Սպասվող պատերազմի մասին տեղեկությունները խուճապ տարածող տեղեկություններ են, այս պահին հստակ ինֆորմացիա չկա։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԱԾ փոխտնօրեն Տիգրան Հարությունյանը։ Նա նշեց, որ այդ տեղեկությունները հիմնավոր չեն։ Հարցին՝ տարածաշրջանում առկա լարվածության ֆոնին ինչպե՞ս է գնահատում նոր պատերազմի վերսկսման հավանականությունը, ԱԱԾ փոխտնօրենը նշեց․ «Պատերազմը միշտ հնարավոր է, սակայն կոնկրետ այս պահի դրությամբ […]

Ռուսական «Աերոֆլոտը» վերսկսում է թռիչքները դեպի Հայաստան

Ռուսական խոշորագույն «Աերոֆլոտ» ավիաընկերությունը մարտի 22-ից կվերսկսի թռիչքները դեպի Հայաստան՝ հայրենական SSJ100 ինքնաթիռներով, հայտնում է ավիափոխադրողը, գրում է Ռիա Նովոստին։ «Աէրոֆլոտը» բացում է դեպի Երևան ամենօրյա կանոնավոր չվերթների տոմսերի վաճառքը։ «Աերոֆլոտի» թռիչքները դեպի Հայաստան կվերսկսվեն 2022 թվականի մարտի 22-ից և կիրականացվեն ներքին Sukhoi Super Jet 100 ինքնաթիռներով։  Երկուշաբթի օրվանից ավիափոխադրողը վերսկսել է թռիչքները դեպի Բիշքեկ […]

Արցախից զինվորականներ Ուկրաինա չեն գնացել. ԱԳՆ-ն հերքել է Ուկրաինայի գլխավոր շտաբի հայտարարությունը

Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր շտաբի հայտարարությունն այն մասին, որ Լեռնային Ղարաբաղից զինվորականներ են ժամանում Ուկրաինա ռազմական գործողություններին մասնակցելու նպատակով, ակնհայտ ապատեղեկատվություն է և չի համապատասխանում իրականությանը: Արձագանքելով Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր շտաբի կողմից նախօրեին այս մասին արված հայտարարությանը՝ թվիթերի իր պաշտոնական էջում նման տեղեկություն է տարածել Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը:

Արագածոտնում բախվել են Volkswagen Vento-ն և Opel Zafira-ն, ապա բախվել են արգելապատնեշներին. կա 1 զոհ

Մարտի 14-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 19։10-ի սահմանում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 78 կմ հատվածում բախվել են Vokswagen Vento և Opel Zafira մակնիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը։ Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն։  Վիրավորներից մեկին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա։ Մինչ դեպքի վայրում աշխատում […]

Մեզ համար ԼՂ հիմնախնդիրը տարածքային հարց չէ, այլ իրավունքների. Արարատ Միրզոյանի հարցազրույցը «Արմենպրես»-ին

Մեզ համար ԼՂ հիմնախնդիրը տարածքային հարց չէ, այլ իրավունքների. Արարատ Միրզոյանի հարցազրույցը «Արմենպրես»-ին «Արմենպրես»-ի հետ զրույցում Արարատ Միրզոյանն անդրադարձել է խաղաղության պայմանագրի 5 սկզբունքներին, որոնք հայկական կողմին փոխանցել է Ադրբեջանը, ներկայացրել է դրանց վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը: -Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի կողմից երեկ հրապարակվեց, ըստ իրենց, Հայաստանին փոխանցված խաղաղության պայմանագրի 5 սկզբունքները։ Արդյո՞ք հենց դա է […]

ՆԱՏՕ-ի երկրների ղեկավարները կարող են հաջորդ շաբաթ արտահերթ հանդիպում անցկացնել Բրյուսելում

 Այդ մասին Twitter-ում հայտնել Է CNBC հեռուստաընկերության լրագրողը՝ վկայակոչելով աղբյուրներ: «ՆԱՏՕ-ի ղեկավարները քննարկում են հաջորդ շաբաթվա վերջին Բրյուսելում արտահերթ հանդիպում անցկացնելու հնարավորությունը»,- նշել Է նա՝ վկայակոչելով մի շարք ամերիկյան եւ օտարերկրյա աղբյուրներ: Նրանց տեղեկատվությամբ՝ հանդիպմանը կարող են ժամանել ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը, ինչպես նաեւ Միացյալ Նահանգների վարչակազմի այլ բարձրաստիճան ներկայացուցիչներ: CNBC-ի լրագրողն ընդգծել Է, որ […]

Վանաձորի«Գլորիա»կարի ֆաբրիկայի տնօրեն Բագրատ Դարբինյանի շնորիվ թողարկվում է մրցունակ արտադրանք, որը մեծ պահանջարկ ունի ամբողջ աշխարհում

Վանաձորի«Գլորիա» կարի ֆաբրիկայի տնօրեն Բագրատ Դարբինյանի շնորիվ «Գորիա» կարի ֆաբրիկան ձեռք է բերվել թե տեղական և թե միջազգային բարձր ճանաչում և որակավորում շնորհիվ  իր հմուտ և արհեստավարժ աշխատակիցների, կառավարման համակարգի, աշխատանքի կազմակերպման ժամանակակից մեթոդների և բարձր որակի:«Գլորիա»կարի ֆաբրիկան թողարկում է մրցունակ արտադրանք, որը մեծ պահանջարկ ունի ամբողջ աշխարհում: Ֆաբրիկան արտադրում է կանացի, տղամարդու և մանկական հագուստներ եվրոպական […]

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ Զրուցակիցներն անդրադարձել են հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգային հարցերին և կարևորել ռազմավարական երկխոսության շարունակականության ապահովումը՝ տարբեր ոլորտներում երկկողմ փոխգործակցության զարգացման ու ամրապնդման նպատակով: Վարչապետը շնորհակալություն է հայտնել ամերիկյան կողմին՝ ժողովրդավարական բարեփոխումների ուղղությամբ Հայաստանին հետևողական աջակցություն ցուցաբերելու համար և […]