Lratvutyun.am

Ադրբեջանի կողմից մեզ փոխանցված առաջարկներում մեծ հաշվով անընդունելի ոչինչ չկա․ Արարատ Միրզոյան

Մեր դիրքորոշումը այն է, որ մեզ փոխանցված ադրբեջանական առաջարկներում մեծ հաշվով անընդունելի ոչինչ չկա։ Այս մասին ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստի ժամանակ, անդրադառնալով Ադրբեջանի կողմից ՀՀ-ին ներկայացված 5 առաջարկություններին, ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ «Այլ բան է, որ այդ հարցերը ամբողջապես չեն հասցեագրում ՀՀ–Ադրբեջան համապարփակ խաղաղության օրակարգը։ Մեր պատասխաններում սկզբունքային ենք համարում ԼՂ հայության […]

ԱՀ նախագահը ստորագրել է հրամանագիր հանրապետությունում ձյան առատ տեղումներով պայմանավորված հրատապ իրականացվելիք միջոցառումների մասին

Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Համաձայն հրամանագրի՝ հիմք ընդունելով Արցախի Հանրապետության Սահմանադրության 93-րդ հոդվածի 24-րդ կետը, հաշվի առնելով, որ 2022 թվականի մարտի 19-ից սկսած Արցախի Հանրապետությունում անդադար տեղացող առատ ձյունը լրջագույն խնդիրներ է ստեղծում հանրապետության կենսագործունեության գրեթե բոլոր ոլորտներում և ելնելով առաջացած խնդիրները հրատապ լուծելու անհրաժեշտությունից ՝ Արցախի Հանրապետության […]

Քարոզչությո՞ւն, թե՝ հակաքարոզ. Գարիկ Սարգսյանը ինքն իր դեմ է աշխատում

Ամեն գնով Վեդու քաղաքապետ դառնալ ցանկացող Գարիկ Սարգսյանը որոշել է կրկին անգամ «զարմացնել» հանրությանը: Երեկվանից ՔՊ ֆեյսբուքյան պաշտոնական էջում տարածվում է Սարգսյանի՝ մեղմ ասած ուշացած հաշվետվությունը, որտեղ նա ներկայացնում է, թե ինչ կայսերական աշխատանքներ է կատարել Արարատի մարզպետի պաշտոնը զբաղեցնելու 2.5 տարիների ընթացքում: Դիցուք՝ ըստ Գարիկ Սարգսյանի, իր ղեկավարած մարզի առավել հրատապ խնդիրների լուծմանը, դրանց […]

Զինծառայող Ալբերտ Սիրոյանի մահվան դեպքի առթիվ քննվող քրեական գործով ձերբակալվել է երկու ծառայակից

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում իրականացված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել են զինծառայող Ալբերտ Լևոնի Սիրոյանի մահվան դեպքի մի շարք հանգամանքներ: Այս մասին հաղորդում է ՀՀ քննչական կոմիտեն։ «Նախաքննության ընթացքում իրականացված քննչական և դատավարական անհետաձգելի և անհրաժեշտ գործողությունների արդյունքում ծառայակիցներից մեկը՝ մարտական դիրքում ծառայություն իրականացնող պարտադիր […]

Կիևում հրթիռակոծման հետևանքով խոշոր առևտրի կենտրոն է ավերվել. կան զոհեր

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի «Ռետրովիլ» կոչվող հսկայական առևտրի կենտրոնը հրթիռային հարվածի հետևանքով ավերվել է, զոհվել է ութ մարդ: Ենթադրվում է, որ փլատակների տակ տասնյակ մարդիկ կան: Ինչպես գրում է Daily Mail-ը, այս մասին հայտնել է  Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն: Նրա խոսքով՝ գիշերը քաղաքի վրա մի քանի ռումբ է  նետվել: Բրիտանական պարբերականի փոխանցմամբ՝ ռուսական ուժերն ավելացրել են հեռահար […]

Նոր Հանդի գերեզմանատան և Շինատեղի հարակից բլրի վրա մարտի սկզբին ադրբեջանական ԶՈՒ-ի տեղակայումը, կառուցվող ճանապարհները նոր են․ բնակիչները նախկինում այդտեղ որևէ դիրք չեն նկատել

Սյունիքի մարզ (Ներքին Հանդ բնակավայր) գործուղված փաստահավաք խումբն իրականացրել է հրատապ փաստահավաք աշխատանքներ։ Այս մասին հայտնում է ՀՀ ՄԻՊ աշխատակազմը։ «Փաստահավաք աշխատանքի համար կարևոր նշանակություն են ունեցել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Սյունիքի մարզային ստորաբաժանման հավաքագրված տեղեկությունները, քանի որ մինչև հրապարակային ահազանգերի ստացումը Սյունիքի մեր մարզային ստորաբաժանման ներկայացուցիչները մշտական կապի մեջ են եղել Կապանի համայնքապետարանի, այդ թվում՝ Ներքին […]