Lratvutyun.am

Բանակցություններն ադրբեջանցիների հետ շարունակվում են. ինչ իրավիճակ է Ասկերանի շրջանի Փառուխում և Խրամորթում

Արցախի տեղեկատվական շտաբից տեղեկացնում են, որ Ասկերանի շրջանի Փառուխ և Խրամորթ բնակավայրերի ուղղությամբ շփման գծի պահպանությունը և այդ համայնքներում ապրող խաղաղ բնակչության անվտանգության ապահովումը գտնվում է Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի առաքելության տիրույթում: «Այս պահի դրությամբ խաղաղապահները գտնվում են իրենց հենակետերում, և բանակցությունները շարունակվում են: Կրկին հորդորում ենք բնակչությանը պահպանել հանգստություն, շփման գծի մյուս […]

Արցախի ՊԲ-ն ու ԱԱԾ-ի համապատասխան ստորաբաժանումները պատրաստության են բերվել. հայտարարվել է թիվ 1 տագնապ

Ստեփանակերտի աղբյուրները հայտնում են, որ Արցախի հանրապետության պաշտպանության բանակը, ԱԱԾ-ի համապատասխան ստորաբաժանումները մարտական պատրաստվածության են բերվել, հայտարարվել է թիվ 1 տագնապ։ Հիշեցնենք, որ Արցախի տեղեկատվական շտաբը հաղորդել է, որ խաղաղապահները իրենց հենակետերում են, բանակցությունները շարունակվում են։ «Տեղեկացնում ենք, որ Ասկերանի շրջանի Փառուխ և Խրամորթ բնակավայրերի ուղղությամբ շփման գծի պահպանությունը և այդ համայնքներում ապրող խաղաղ բնակչության […]

Ադրբեջանի զինված ուժերն Ասկերանում խախտել են շփման գիծը, Խրամորթի կանայք ու երեխաները տարհանվել են

Մարտի 24-ին, ժամը 16:00-ի դրությամբ, Ադրբեջանի զինված ուժերն Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը: Պաշտպանության բանակի և Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչները փորձում են բանակցությունների միջոցով կասեցնել հակառակորդի հետագա առաջխաղացումը և նրանց վերադարձնել ելման դիրքեր: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։ Հայտնում ենք, որ անվտանգության նկատառումներից ելնելով այս պահին […]

Չի կարելի խորացնել առանց այն էլ դժվարին հումանիտար վիճակը, բնակիչները չպետք է տուժեն․ Մարիա Զախարովան՝ Արցախի մասին

Մոսկվան կապի մեջ է կողմերի հետ և կոչ է անում ինչքան հնարավոր է շուտ լուծում գտնել՝ Արցախ գազի մատակարարման հարցում։ Այս մասին այսօր ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Համապատասխան աշխատանքներն արվում են ԱԳՆ-ի, ՊՆ-ի, ՌԴ էներգետիկայի նախարարության ու Գազպրոմի մասնակցությամբ։ Չի կարելի խորացնել առանց այն էլ դժվարին հումանիտար իրավիճակը, բնակիչները չպետք է […]

Արցախի գազամատակարարման վերականգնման ուղղությամբ ադրբեջանական կողմի հետ բանակցություններ վարում է Վիտալի Բալասանյանը. հայտարարություն

Գազամատակարարման վերականգնման ուղղությամբ, ռուսական խաղաղապահ զորակազմի աջակցությամբ, ադրբեջանական կողմի հետ շարունակվում են բանակցությունները: Այս մասին հայտնում է Արցախի Տեղեկատվական շտաբը: «ԱՀ Կառավարությունը հետամուտ է հումանիտար այդ կարևորագույն խնդիրն օր առաջ լուծելուն և հավաստիացնում ենք, որ ձեռնարկվում են բոլոր հնարավոր միջոցները նաև դիվանագիտական հարթակում, որոնք, բնականաբար, հրապարակայնացման ենթակա չեն: Տեղեկացնում ենք, որ ադրբեջանական կողմի հարուցած խնդիրների […]

Արմավիրի մարզի Գեղակերտ համայնքում Խաչիկ Դաշտենցի փ 1 հասեցում գործող գազալցակայանը սպասարկում է որակյալ գազով

Արմավիրի մարզ,Գեղակերտ համայնքում Խաչիկ Դաշտենց փ 1 հասցեում գտնվող Գազալցակայանը սպասարկում է որակյալ գազով։Համալրված է սպասարկման համար նորագույն տեխնոլոգիաներով,գործում է շրջօրյա ռեժիմով և մատուցում է բարձրակարգ և որակյալ սպասարկում:

Երասխում առաջարկել ենք՝ իրենք մի քանի դիրք հետ քաշեն մեր տարածքից, մենք էլ մի քանի դիրք՝ իրենց տարածքից. Փաշինյան

Ի դեպ, վերջին մի շարք իրադարձություններից հետո մենք այդպես էլ չհասկացանք՝ Ադրբեջանն ուզու՞մ է տարածաշրջանային կոմունիկացիաների բացում, թե՞ ոչ: Եթե ուզում է, մեր առաջարկները շարունակում են ուժի մեջ մնալ, և մենք պատրաստ ենք դրանց իրագործմանը անցնել ցանկացած պահի, բառացիորեն ցանկացած պահի: Հայկական խաչմերուկ նախագծի մասին մի քանի անգամ ասել եմ, հիմա մանրամասնելու կարիք չեմ տեսնում», […]

Ավշար համայնքի նախկին ղեկավարի նկատմամբ հայտարարվել է հետախուզում

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում իրականացվում են քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողություններ՝ Ավշար համայնքի նախկին ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին հայտնում են ՔԿ-ից: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ վերջինս 1997թ.-ից մինչև 2011թ., այնուհետև 2013թ.-ից մինչև 2022թ. հունվարի 3-ը զբաղեցնելով […]

Ռուսաստանի հետ քննարկվում է գազի դիմաց ռուբլիով վճարման հնարավորությունը. ՀՀ փոխվարչապետ

Հնարավորություն կա՞ քննարկելու Ռուսաստանի հետ գազի վճարման հետ կապված ռուբլիով վճարման որոշակի ժամկետային ռեժիմ: Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում հետաքրքրվեց Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ հարց ուղղելով փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին: Ի պատասխան Բագրատյանի հարցին՝ Գրիգորյանը դրական պատասխան տվեց: «Այո, քննարկվում է, որովհետև քննարկվում է ԵԱՏՄ մաքսատուրքերի բաշխման արժույթի խնդիրը, որի քննարկման օրակարգում […]