Lratvutyun.am

Արցախի նախագահը Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ է հրավիրել

Երկրի ղեկավարը նշել է, որ վերջին օրերին Հանրապետությունում տեղի ունեցող իրադարձությունները ստիպում են նոր օրակարգ ձևավորել, քանի որ ադրբեջանական կողմն ակնհայտ սադրանքի միջոցով ապակայունացնում է իրավիճակը: «Ռուս-ուկրաինական հակամարտությունը ենթադրում էր, որ ադրբեջանական կողմն օգտվելու է առիթից և Արցախում դիմելու է տարբեր սադրանքների: Ինչպես գազամատակարարման խափանմամբ, այնպես էլ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղ և հարակից տարածքներ ներխուժմամբ […]

Ադրբեջանի վերջին գործողությունների հետևանքով վիրավորվել է 14 անձ, 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Ստեփանակերտի զինվորական հոսպիտալում ծանոթացել եմ մարտի 25-ին Ադրբեջանի կողմից իրականացված հանցավոր գործողությունների հետևանքով վիրավորում ստացած անձանց առողջական վիճակին։ Այս մասին գրառում է արել Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։ Այս պահին ճշտված տեղեկություններով 14 անձինք ստացել են տարբեր աստիճանի վիրավորումներ։ 10-ը անձանց վիճակը բժիշկների կողմից գնահատվում է թեթև, 1-ը՝ միջին ծանրության, 1-ը՝ ծանր, 2 անձանց վիճակը ծայրահեղ […]

Բաքվի պայմանները, հակառակ դեպքում ի՞նչ բանակցությունների մասին է խոսքը, եթե Բաքուն այլ բանի համաձայն չէ

Ադրբեջանն արդեն շուրջ 1․5 տարի թմբկահարում է, թե փառահեղ հաղթանակ է տարել 2020 թվականի 44-օրյա պատերազմում։ Բայց ամեն ինչ ցույց է տալիս, որ այն փաստը, որ այսքան տառապանքներից ու զրկանքներից հետո Արցախում հենց այսօր շուրջ 117 հազար հայ է ապրում, Ադրբեջանը համարում է իր ամենամեծ պարտությունը։ Եվ խնդիր է դրված ամեն ինչ անել Արցախում էթնիկ […]

Թշնամին կիրառել է հարվածային անօդաչու թռչող սարքեր և «Bayraktar TB-2». հայկական կողմը երկու զոհ ունի

Մարտի 25-ի կեսօրից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, շարունակելով հրադադարի ռեժիմի կոպտագույն խախտումները, բացի հրաձգային զինատեսակներից, կիրառում է նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում նաև «Bayraktar TB-2» տիպի: Հակառակորդի գործողությունների հետևանքով հայկական կողմից զոհվել է ՊԲ երկու պայմանագրային զինծառայող: Վիրավորների թիվը ճշտվում է: 14:00-ի դրությամբ օպերատիվ-մարտավարական իրադրությունը Արցախի արևելյան սահմանագոտում շարունակում է ծայրաստիճան լարված մնալ: Արցախի […]

Ռուսական խաղաղապահ զորակազմին հաջողվել է դադարեցնել ադրբեջանական զինված ուժերի առաջխաղացումը և կրակոցները

Ինչպես արդեն հայտնել է ԱՀ պաշտպանության նախարարությունը, այսօր՝ մարտի 25-ին, Ադրբեջանի զինված ուժերի կողմից կիրառված Բայրաքթար տիպի ԱԹՍ-ների հարվածների հետևանքով հայկական կողմն ունեցել է վիրավորներ և 2 զոհ (անցած գիշեր՝ ևս 5 վիրավոր): Ուստի, Ադրբեջանը կոպտորեն խախտում է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները՝ և՛ ներխուժման, և՛ հրադադարի ռեժիմի խախտումների տեսքով: Այս մասին հայտնում են […]

Կարևոր բարձունքներ կզիջենք․ ինչ հետևանքներ կունենա Երասխում զորքերի հայելային հետ քաշումը

«Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարեց, որ Ադրբեջանին առաջարկել են Երասխի հատվածում զորքերը հայելային հետ քաշել, ինչը կլուծի վերջին 1.5 տարվա ամենաթեժ կետերից մեկի հարցը։ «Երասխի հատվածում առաջարկել ենք, որ իրենք մի քանի դիրք հետ քաշեն մեր տարածքից, մենք էլ մի քանի դիրք հետ քաշենք իրենց տարածքից»,- ասաց նա` հավելելով, որ հայկական կողմը սպասում է […]

Արարատ Միրզոյանը ԱՄՆ պետքարտուղարի տեղակալին է ներկայացրել ԼՂ շփման գծի իրավիճակը, անդրադարձել Թուրքիայի հետ երկխոսության գործընթացին

Մարտի 24-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդի հետ: Ինչպես հայտնում են Արտաքին գործերի նախարարությունից, կողմերն անդրադարձ են կատարել տարածաշրջանային անվտանգության հարցերին: ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շփման գծի խախտման և Արցախի Փառուխ գյուղ ներխուժման հետևանքով ստեղծված իրավիճակը։ Նախարարն ընդգծել […]