Lratvutyun.am

Արարատ Միրզոյանն ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիինի հետ քննարկել է Փառուխ գյուղ ադրբեջանական ներխուժման հարցը

Մարտի 28-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Լին Թրեյսիին: Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի Փառուխ գյուղ ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների ներխուժման, ինչպես նաև Արցախի խաղաղ բնակչության դեմ շարունակական սադրանքների և կենսական նշանակության ենթակառուցվածքների բնականոն աշխատանքը դիտավորյալ խափանելու հետևանքով ստեղծված իրավիճակը։ Գնահատելով […]

Հայաստանը Ուկրաինայի դեմ կիրառելու համար Ռուսաստանին ՍՈՒ-30 ինքնաթիռներ չի տրամադրել

Թուրքիայում հեռարձակվող ադրբեջանական «Haber Global» հեռուստաընկերությունը, հղում կատարելով Թուրքիայի հետախուզության անհայտ աղբյուրների, հրապարակել է մի նյութ, որում պնդում է, թե Հայաստանը Ռուսաստանին է փոխանցել չորս ՍՈՒ-30 ինքնաթիռ՝ Ուկրաինայի դեմ մարտական գործողությունների ընթացքում կիրառելու նպատակով։ Նշված տեղեկությունները բացարձակ սուտ են. Հայաստանի Հանրապետության զինված ուժերի սպառազինության մեջ գտնվող բոլոր ինքնաթիռները, անձնակազմով հանդերձ, իրենց տեղում են և կատարում […]

Ստեփանակերտում գազամատակարարումը մասնակիորեն վերականգնվել է

Ստեփանակերտի որոշ թաղամասերում արդեն վերականգնվել է գազամատակարարումը: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց «Արցախգազ» ՓԲԸ ներտնային ցանցի բաժնի պետ Արթուր Իսրայելյանը։ «Այս պահին Արցախի ողջ տարածքում գազը դեռ չի մատակարարվում, միայն Ստեփանակետրի որոշ թաղամասերում` հերթով բացվում է։ Ներկայում չենք կարող ասել մյուս համայնքների, գյուղերի մասին, բայց երևի դեռ չի լինի, պետք է ապահովենք Ստեփանակերտը, հետո շրջանները», […]

Արարատ Միրզոյանը ԵԱՀԿ ՄԽ ռուս համանախագահի հետ քննարկել է Արցախում՝ ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտում ստեղծված իրավիճակը

Մարտի 28-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ՌԴ համանախագահ Իգոր Խովաևին: Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։ Կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շփման գծի խախտման և Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում՝ Փառուխ գյուղի հատվածում, մարտի 24-ին մեկնարկած ադրբեջանական ներխուժման հետևանքով ստեղծված իրավիճակը։ Անդրադարձ է կատարվել Արցախում հումանիտար […]

Հանուն արդարության պետք է ասեմ` նման ելքի չէի սպասում․ Առուշ Առուշանյանը՝ դատարանի դահլիճից ազատ արձակվելու մասին

այ ազգը պետք է իմունիտետ ունենա՝ պայքարելու ցանկացած հարցում, ոչ թե գնա, դիմի այստեղ-այնտեղ, սրանք մեր ազգի մեջ սերմանում են թշնամանք, որ հարևանը հարևանի վրա գնա «գրի» և այլն։ Սա մեկ նպատակն ունի՝ մարդկանց մեջ վերացնել պայքարելու գենետիկ բնազդը։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը։ Նա նշեց, որ այս […]

Կմեռնենք, ստեղ կմեռնենք. ասկերանցիները՝ սահմանային լարվածության մասին

Արցախի ողջ տարածքը դեռ զրկված է գազից: Գազամատակարարման խափանման պատճառով սննդի, այդ թվում՝ հացի մի շարք արտադրամասեր աշխատել չեն կարողանում, դպրոցներում դադարեցվել են դասերը: Արցախցիների մի հատվածը տունը, բնակարանը ջեռուցում է փայտի վառարանով, իսկ մի մասն էլ՝ էլեկտրական տաքացուցիչներով: ArmLur.am-ը Ասկերանի բնակիչներից հետաքրքրվեց, թե ինչպես են ապրում առանց գազ, ինչով են ջեռուցում իրենց տունն ու […]

ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետն ազատման դիմում է գրել

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն` Զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետի պաշտոնակատար Գեղամ Փաշիկյանն ազատման դիմում է գրել: Ըստ մեզ հասած տեղեկությունների` վերջինս ասել է, որ չի կարող ու չի ուզում աշխատել: Ինչպես հայտնի է 2021 սեպտեմբերի 13-ին Սահակ Օհանյանն ազատվել է ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետի պաշտոնից: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Սահակ Օհանյանին ՀՀ […]

Փառուխ գյուղն այժմ գտնվում է ռուս խաղաղապահների վերահսկողության գոտում, ադրբեջանական զորքերը շարունակում են մնալ Քարագլխի մի հատվածում

Մարտի 27-ի երեկոյան և 28-ին՝ ժամը 12։00 դրությամբ օպերատիվ-մարտավարական իրադրությունը շփման գծի ամբողջ երկայնքով, այդ թվում` նաև շփման գծի արևելյան հատվածում, հարաբերական կայուն է, հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել: Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն այժմ գտնվում է Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ զորակազմի վերահսկողության գոտում։ Շնորհիվ Արցախի զինված ուժերի խիզախ […]

Այնպես չէ, որ ստեղծված իրավիճակում պատասխանատուն միայն երկրի նախագահն է, իրավիճակի ճշգրիտ վերլուծության հնարավորություն ունենք բոլորս․ Արցախի ԱԺ նախագահ

Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը ուղերձ է հղել, որում ասվում է․ «Սիրելի’ հայրենակիցներ Արցախի Հանրապետությանը վերաբերող սկզբունքային բոլոր հարցերը որոշվում են Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդում։ Այնպես չէ, որ ստեղծված իրավիճակում պատասխանատուն միայն երկրի նախագահն է, ով միաժամանակ նաև Անվտանգության խորհրդի նախագահն է, կամ Անվտանգության խորհրդի քարտուղարը, պատասխանատու են Անվտանգության խորհրդի բոլոր անդամները։ Իրավիճակի ճշգրիտ […]