Lratvutyun.am

Ալագյազ համայնքի ղեկավարի՝ Ջասմ Մախմուդովի նախաձեռնությամբ Ապրիլի 7-ի կապակցությամբ բազմազավակ մայրերին տրամադրվել է դրամական աջակցություն

Ապրիլի 7-ի կապակցությամբ Ալագյազ համայնքի ղեկավարի՝ պարոն Ջասմ Մախմուդովի նախաձեռնությամբ Ալագյազ խոշորացված համայնքի 11 վարչական բնակավայրերում 4 և ավել անչափահաս երեխաներ ունեցող մայրերին տրամադրվել է դրամական աջակցություն, որպես ուշադրության նշան մեր համայնքի գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին և երախտիքի խոսք բազմազավակ մայրերին ցանկանալով ընտանեկան սեր և ջերմություն ամեն մի օջախում: Ինչպես նաև առանձնահատուկ ուշադրություն ցուցաբերվեց Ալագյազ համայնքի […]

ԼՂ-ում անվտանգային միջավայրի վատթարացմանը, մասնավորապես Փառուխի դեպքերին, սակայն այդ քննարկումները չեն հանգեցրել իրավիճակի միասնական գնահատականի

Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպմանը անդրադարձ է եղել նաև ԼՂ-ում անվտանգային միջավայրի վատթարացմանը, մասնավորապես Փառուխի դեպքերին, սակայն այդ քննարկումները չեն հանգեցրել իրավիճակի միասնական գնահատականի: Այս մասին ասաց վարչապետ Փաշինյանը ՀՀ կառավարության նիստում իր ելույթում: «Բնականաբար, քննարկում եղավ ԼՂ-ում անվտանգային միջավայրի վատթարացման, մասնավորապես Փառուխի […]

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման մասին

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ժոզեպ Բորելը գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում՝ կիսվելով ԵԽ նախագահ Շառլ Միշելի գրառմամբ, որում նա նշել է, որ արդյունավետ երեկո են ունեցել Հայաստանի վարչապետ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ՝ կոնկրետ և շոշափելի արդյունքներով, հանձնառություն են ստանձնել՝ աշխատելու խաղաղության ապագա պայմանագրի նախապատրաստման ուղղությամբ: Բորելն այն գնահատել է որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև […]

Մեղադրանքներ են առաջադրվել «Երևանի ոսկերչական գործարան»-ի նախկին և ներկա տնօրեններին

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում կատարված ուսումնասիրությամբ տվյալներ էին ստացվել այն մասին, որ «Երևանի ոսկերչական գործարան» ԲԲ ընկերության պատասխանատու պաշտոնատար անձինք քաղաքացիական գործի շրջանակներում 2017-2018թթ. դատարան չեն ներկայացրել «Գնոմոն» ԲԲԸ-ի հետ «փոխադարձ հաշվարկների ստուգման ակտերի» հիմք հանդիսացող պայմանագիրը: Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից, նշելով, որ նույն անձինք նաև չեն շտկել Վճռաբեկ դատարանի […]

Կոտայքում բախվել են Կամազ З-ն ու Գազ 2410-ը․ վերջինիս վարորդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Կոտայքի մարզում, այսօր, ապրիլի 7-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 10։00-ի սահմաններում Ֆանտան գյուղից դեպի Չարենցավան ավտոճանապարհի 1-ին կմ-ին բախվել են ГАЗ 2410 և КАМАЗ մակնիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով ГАЗ 2410-ի վարորդը, մարմնական վնասվածքներով, Չարենցավանի բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին շտապօգնության ավտոմեքենայում մահացել է։ Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Չարենցավանի բաժնի պահպանվող […]

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե ապրիլի 6-ի երեկոյան ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները գնդակոծել են Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևելյան սահմանագոտում տեղակայված ադրբեջանական դիրքերը՝ չի համապատասխանում իրականությանը, այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը: «Հայկական կողմը Ադրբեջանի ԶՈՒ ուղղությամբ կրակ չի բացել, իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ զինված ուժերի լիարժեք վերահսկողության ներքո»,- […]

Մինչև ապրիլի վերջ կստեղծվի Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի հարցերով հանձնաժողով

Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։ Այս մասին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից։ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ադրբեջանական ստորաբաժանումների վերջին գործողությունների հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակին, հումանիտար խնդիրներին: Քննարկվել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի, նոյեմբերի 26-ի […]