Lratvutyun.am

Միջազգային հանրությունը շարունակում է ԼՂ հակամարտության կարգավորումը տեսնել ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակներում

Միջազգային հանրությունը շարունակում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում տեսնել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ապրիլի 8-ին կայացած մամուլի ասուլիսին այս մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը: «Ընթացիկ աշխարհաքաղաքական իրավիճակն աշխարհում զգալիորեն բարդացրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը, բայց ինձ ազդակներ են հասնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից և բազմաթիվ […]

ՌԴ-ն քանիցս վերահաստատել է իր հանձնառությունը երաշխավորելու Արցախի ժողովրդի անվտանգությունը․ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ ԱԽ նիստ է անցկացվել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ ապրիլի 8-ին Անվտանգության խորհրդի հերթական նիստն է անցկացվել: Քննարկվել են Հանրապետությունում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը, տարածաշրջանում տեղի ունեցած վերջին զարգացումներն ու դրանց հնարավոր ազդեցությունն Արցախի վրա: Շփման գծում տիրող իրավիճակի վերաբերյալ, նախ, զեկուցմամբ հանդես է եկել պաշտպանության նախարար Կամո Վարդանյանն՝ ընդգծելով, որ որոշակի լարվածության ֆոնին վերջին օրերին օպերատիվ-մարտավարական իրավիճակը հարաբերական […]

Վճռաբեկ դատարանը Մարտի 1–ի» գործով արդարացրեց Սասուն Միքայելյանին

ԵԿՄ վարչության նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանը ևս «Մարտի 1»-ի գործով արդարացվեց։ Նա այդ գործով մեղադրվում էր զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ: Վճռաբեկ դատարանը, նախագահությամբ դատավոր Համլետ Ասատրյանի, հրապարակեց որոշում, որով բեկանեց Միքայելյանի վերաբերյալ 2009 թվականին կայացված դատավճիռը՝ նրան ճանաչելով անմեղ։ Հիշեցնենք, որ վճռաբեկ բողոք ներկայացվել էր այն բանից հետո, երբ ՄԻԵԴ-ը 2021 թվականի օգոստոսին […]

ԵԱՀԿ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը Բրյուսելում

ԵԱՀԿ նախագահությունը ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը Եվրոպական խորհրդի նախագահի հովանու ներքո։ Այս մասին ասվում է Twitter-ում ԵԱՀԿ Լեհաստանի նախագահության հայտարարության մեջ։ Իր հայտարարության մեջ նախագահությունը ողջունում է նաեւ «խաղաղության հնարավոր համաձայնագրի հասնելու գործընթացի մեկնարկը»։ «Նախագահությունը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Հարավային Կովկասում կայուն եւ խաղաղ միջավայր ապահովելու բոլոր ջանքերին»,- ասվում է հայտարարության մեջ։ […]

Արցախը, Հայաստանը, Հայոց Սուրբ Հողը իսկական վտանգի մեջ է.Խաչիկ Ասրյան

Արցախի, Հայաստանի, Հայոց Սուրբ Հողի պաշտպանության մասին հայրենասիրական պաթոսով ԶԼՄ-ների առաջ ելույթներ ունեցող, ստատուսներ գրող ա՛յ ցռաններ, բա ո՞ւր էիք ապրիլյան և 44-օրյա պատերազմների ժամանակ, երբ Արցախը, Հայաստանը, Հայոց Սուրբ Հողը իսկական վտանգի մեջ էր, հը՞, եթե այդքան հայրենասեր եք, ինչո՞ւ կամավոր զենք չվերցրիք ու թուրքերից չպաշտպանեցիք մեր Սուրբ Արցախը ​Պարզ է չէ՞, որ իսկական […]