Lratvutyun.am

Այսօր ՏԻՄ ընտրություններ են Արցախի 5 համայնքներում

Այսօր տեղական ինքնակառավարման մարմինների արահերթ ընտրություններ են անցկացվում Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Բերդաշեն (համայնքի ղեկավարի), Նորշեն, Ծովատեղ, Սոս, Վարանդա (ավագանու անդամների) համայնքներում և Շահումյանի շրջանի Ակնաբերդ (ավագանու անդամների) համայնքում: ԱՀ Մարտունու և Շահումյանի տարածքային ընտրական հանձնաժողովներից տեղեկացնում են, որ ժամը 8:00-ին բացվել են բոլոր 6 ընտրական տեղամասերը և քվեարկությունը սկսված է: Ըստ ոստիկանության հաղորդած տվյալների՝ […]

ՀՀ-ն վերահաստատում է իր հանձնառությունը՝ ապահովելու Արցախի ժողովրդի՝ իր հայրենիքում ազատ, անվտանգ և արժանապատիվ կյանքի իրավունքը. ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Մարաղայում հայերի կոտորածի 30-րդ տարելիցի կապակցությամբ, որը ներկայացնում ենք ստորև. 30 տարի առաջ՝ 1992 թ․ ապրիլի 10-ին, Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացվեց Արցախի Մարտակերտի շրջանի Մարաղա ավանում խաղաղ բնակչության՝ իր դաժանությամբ աննախադեպ կոտորածը, որի հետևանքով շուրջ 5000 բնակչություն ունեցող հայկական բնակավայրն ամբողջությամբ հայաթափվեց։ Մարաղայում իրականացված պատերազմական հանցագործությունները փաստագրված են մարդու […]

Խաղաղ բնակիչների զանգվածային սպանությունը ադրբեջանական զորքի առջև դրված գլխավոր խնդիրներից էր․ Արցախի ԱԳՆ-ն հայտարարությունը՝ Մարաղայի կոտորածի 30-րդ տարելիցի կապակցությամբ

Արցախի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Մարաղայի կոտորածի 30-ամյակի կապակցությամբ։ Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․ «Այսօր Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Մարաղա ավանի խաղաղ բնակչության նկատմամբ ադրբեջանական բանակի կողմից 1991 թ․ ապրիլի 10-ին կազմակերպված դաժան հաշվեհարդարի 30-րդ տարելիցն է։ Կոտորածի արդյունքում շուրջ 50 մարդ, այդ թվում՝ 30 կին, ենթարկվել է կտտանքների և գազանաբար սպանվել, մի քանի […]

Մոսկվա-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռը արգելակման խնդրի պատճառով վերադարձել է Մոսկվա

Մոսկվա-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռը վերադարձել է Մոսկվա, քանի որ միացել է արգելակման համակարգի խափանման մասին ազդանշանը։ Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը, այդ մասին հայտնել են արտակարգ իրավիճակների ծառայությունների աղբյուրը։ «Ժուկովսկի օդանավակայան է վերադարձել Մոսկվա-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռը, միացել է արգելակման համակարգի խափանման մասին ազդանշանը»,-ասել է գործակալության զրուցակիցը։

Գառնի Գեղարդ Տաճար ճանապարհին «M.M.»Բենզալցակայանում սպասարկում է որակյալ բենզին,դիզվառելիք և հեղուկ գազ

Ցանկանու՞մ եք Ձեր մեքենան լիցքավորել որակյալ բենզին դիզվառելիք և հեղուկ գազ,այցելեք Գառնի Գեղարդ Տաճար տանող ճանապարհին գործող «M.M.»Բենզալցակայանը։ Որտեղ սպասվում են բարձր,որակ լավ սպասարկում։ Հասցե՝Կոտայքի մարզ Գառնի Ջ.Ալեքյան 12/1

Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Ծաղկազարդը

Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Ծաղկազարդը, որը Քրիստոսի հաղթական մուտքն է Երուսաղեմ: Ինչպե՞ս ընդունեցին Քրիստոսին Երուսաղեմում Քրիստոսին Երուսաղեմում ընդունեցին մեծ ցնծությամբ։ Մարդիկ ընդառաջ եկան Քրիստոսին ձիթենու և արմավենու ճյուղերով, իրենց զգեստները Տիրոջ ոտքերի առաջ տարածելով և փառաբանությամբ․ «Օվսաննա՜ Բարձյալին, օրհնյալ լինի Նա, Ով գալիս է Տիրոջ անունով, օրհնյալ լինի մեր հոր` Դավթի թագավորությունը, […]