Lratvutyun.am

Արարատ Միրզոյանը ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահի հետ քննարկել է ադրբեջանական դիրքեր վերադառնալու անհրաժեշտության հարցը

Ապրիլի 11-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյին: Կարևորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը՝ իր մանդատի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում։ Հանդիպմանը քննարկվել է Լեռնային Ղարաբաղում՝ ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի՝ Փառուխ գյուղ և մերձակա հատվածներ, ադրբեջանական զինված ուժերի ներխուժման արդյունքում ստեղծված իրավիճակը։ ՀՀ ԱԳ […]

Սյունիքում և Գեղարքունիքում ադրբեջանական ԶՈՒ-ի տեղակայումները անհնար են դարձրել մարդկանց բնականոն կյանքը․ Թաթոյանը քարտեզ է հրապարակել

Սյունիքում և Գեղարքունիքում ադրբեջանական անօրինական զինված տեղակայումները պատկերացնելու համար հիշեցնում եմ, թե որտեղ են նրանք`GOOGLE EARTH-ի ինտերակտիվ քարտեզի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը: «Նրանց այս ներկայությունն արդեն իսկ մարդկանց կյանքի իրավունքի խախտում է միջազգային պահանջներով: Անհնարինության են վերածել մարդկանց բնականոն կյանքը սահմանային բնակավայրերում, խաթարել են անվտանգությունը: Այս քարտեզը […]

Ադրբեջանցիները դիրքերից իջեցրել են տեխնիկան. ինչ իրավիճակ է Խոզնավարում

Որոշ ժամանակ առաջ ադրբեջանցիներն իրենց դիրքերում ինժեներական մեծ աշխատանքներ են կատարել, սակայն հիմա այդ թափով աշխատանք չեն իրականացում, կարծես թե, իրենց տեխնիկան դուրս են բերել դիրքերից: Այս մասին ասաց Խոզնավարի համայնքապետ Վարո Գրիգորյանը: «Ինչ արել են, մինչ այս ժամանակահատվածն են արել: Իրենք նախկին տեղերում հանգիստ կանգնած են: Մերոնք շարունակում են իրենց ինժեներական աշխատանքները»,- նշեց համայնքապետը՝ […]

Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Կամսար Բաբինյանը

Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Կամսար Բաբինյանը։ Այս մասին հայտնել է Երեւանի քաղաքապետը՝ Երևանի քաղաքապետարանում կայացած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։ Նախկինում Կամսար Բաբինյանը զբաղեցնում էր Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետի պաշտոնը:

Հրազենով սպանություն Սյունիքում․ որոնվում է Գորիսում հայտնի քաղաքական գործիչներից մեկի ընկերը

Սյունիքի մարզում, ապրիլի 10-ին, կրակոցեր են հնչել. ժամը 23։20-ի սահմաններում ոստիկանության Գորիսի բաժին «Գորիս» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի աջ կեսի առաջային մակերեսի վերք, ձախ անոթափոսի վերք հրազենային բնույթի» ախտորոշմամբ՝ իրենց մոտ է տեղափոխվել քաղաքացու դի։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկանները պարզել են, որ մահացածը Գորիս քաղաքի բնակիչ 56-ամյա Գուրգեն Խաչատրյանն էր։ Ոստիկանները ձեռնարկելով անհրաժեշտ […]

Արցախը պատերազմի հետևանքով կորցրել է վարելահողերի 75%-ը, պատերազմից ի վեր էլ հողօգտագործողների գյուղատնտեսական աշխատանքները խոչընդոտում է թշնամին․ նախարար

Արցախի հողօգտագործողները 2020 թվականի նոյեմբերի 9-ից ի վեր առճակատվում են թշնամու կողմից դրսևորվող տարատեսակ սադրանքների հետ՝ այդ թվում գյուղատնտեսական աշխատանքների իրականացման խոչընդոտների: Արցախի Հանրապետությունը 44-օրյա պատերազմի հետևանքով կորցրել է վարելահողերի գրեթե 75 տոկոսից ավելին: Գյուղատնտեսությանը պատճառված կորուստների դիմաց տրամադրվելիք աջակցության գործընթացի, ընթացիկ և սպասվող ծրագրերի մասին «Արմենպրես»-ը զրուցել է Արցախի գյուղատնտեսության նախարար Նորայր Մուսայելյանի հետ: […]

Հիմա մենք մեծ նշանակություն ենք տալիս այն ամենին, ինչ տեղի է ունենում ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի շրջանակներում․ Հայաստանում ՌԴ դեսպան

Վերջին 30 տարվա ընթացքում Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները ստացել են երկու անկախ, ինքնիշխան պետությունների հարաբերությունների բնույթ, բայց քանի որ դրանք հիմնված են շատ ամուր հիմքի, պատմական հարուստ շփումների վրա, հայ-ռուսական հարաբերությունները մնացել են եղբայրական և դաշնակցային՝ ամրապնդվելով և հարմարվելով նոր իրողություններին: Այդ մասին «Արմենպրես»-ի հետ հարցազրույցում հայտարարեց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ […]