Lratvutyun.am

Փառուխում ադրբեջանական կողմը խախտել է հրադադարի ռեժիմը, կա վիրավոր

Անցած մեկ օրվա ընթացքում Փառուխում ադրբեջանական կողմը խախտել է հրադադարի ռեժիմը, ինչի հետևանքով Լեռնային Ղարաբաղի ԶՈՒ մեկ զինծառայող վիրավորվել է։ ՏԱՍՍ գործակալության հաղորդմամբ՝ այս մասին հաղորդոքւմ է ՌԴ ՊՆ-ն։ «Անցած մեկ օրվա ընթացքում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում Փառուխ բնակավայրի շրջանում Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից, որի արդյունքում Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորումների մեկ զինծառայող […]

Ընդդիմադիր պատգամավորներին թույլ չեն տվել մուտք գործել Արցախ

ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է. «Այս պահին տեղի է ունենում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հերթական հանցավոր պայմանավորվածության գաղտնազերծումը։ Վերջիններս շատ արագ և միաժամանակ արձագանքեցին ԱԺ-ում ընդդիմադիր պատգամավորների հայտարարությանը, որ մեկնում ենք Արցախ և անցակետին փոխանցեցին Արցախ մեկնող քաղաքական գործիչների անունները՝ պահանջելով թույլ չտալ մեր մուտքը Արցախ։ Բացահայտվեց Արցախը […]

Կորցրածը վերագտնելու հույսով… Մի ընտանիքի պատմություն

Մարտիրոսյանների ընտանիքը 2020 թվականին Ադրբեջանի սանձազերծած զավթողական պատերազմի հետևանքով ԱՀ Ասկերանի շրջանի Ակնաղբյուր համայնքից տեղահանվել և հաստատվել է Ստեփանակերտի տուն-ինտերնատում: 12 ապրիլի, 2022, 11:55 Կորցրածը վերագտնելու հույսով… Մի ընտանիքի պատմություն Կորցրածը վերագտնելու հույսով… Մի ընտանիքի պատմություն:«Մեզ այս օջախում շատ ջերմ են ընդունել, ամեն օր բուժքույրերի հոգատար և ապահով ձեռքերում ենք: Ես և ամուսինս թոշակառու ենք, […]

Արմեն Փամբուխչյանը նշանակվել է ԱԻ նախարար

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Արմեն Փամբուխչյանը նշանակվել է Արտակարգ իրավիճակների նախարար: Հրամանագրում ասվում է. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Արմեն Փամփուխչյանին նշանակել արտակարգ իրավիճակների նախարար: Հիշեցնենք, որ երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արմեն Փամբուխչյանն ազատվել է ԱԻ նախարարի առաջին […]

Դրեք ձեր մանդատները, եթե այստեղ գործունեություն չեք ծավալում, ապա ի՞նչ եք անում դուք այստեղ, ինչու՞ եք աշխատավարձ ստանում․ Ալեն Սիմոնյանը

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը անդրադարձավ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների հայտարարությանը այն մասին, որ իրենք չեն մասնակցելու ԱԺ քառօրյա նիստերին և մեկնելու են Հայաստանի սահմանամերձ գյուղեր և Արցախի Հանրապետություն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Սիմոնյանը հարցեր հղեց ընդդիմության ներկայացուցիչներին։ «Ուզում եմ հասկանալ, լավ այս մարդիկ (ընդդիմադիր պատգամավորները – խմբ.) ե՞րբ են աշխատելու, ե՞րբ են իրենց ստացած […]

Ազգային ժողովը նիստ է հրավիրել, որի օրակարգում «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին

Ազգային ժողովը նիստ է հրավիրել, որի օրակարգում «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին հարցն է և այլ հարցեր։