Lratvutyun.am

Հայոց ցեղասպանությունը ճանաչելը մարդկության պարտքն է. Հունաստանի ԱԳ նախարար

Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասը «Ֆեյսբուք»-ում գրառում է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ։ «Այսօր Հունաստանում ոգեկոչվում է Հայերի Ցեղասպանության հիշատակի օրը: Մեր մտքերն այսօր մեր հայրենիքում և ողջ աշխարհում ապրող հայերի հետ են: Ցեղասպանության միջազգային ճանաչման աշխարհագրության ընդլայնումը մարդկության պարտքն է»,- նույն սոցիալական ցանցի իր էջում Հունաստանի ԱԳ նախարարի գրառման թարգմանությունը ներկայացրել է […]

Արցախի նախագահ Հարությունյանը հարգանքի տուրք է մատուցել ապրիլի 16-ին զոհված ոստիկան Ժիրայր Ենգիբարյանի հիշատակին

Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանության ճանապարհային ոստիկանությունում այսօր հարգանքի տուրք են մատուցել՝ ապրիլի 16-ին ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ անսթափ քաղաքացու կողմից արձակված կրակոցներից նահատակված Ժիրայր Ենգիբարյանի հիշատակին, որին ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի և համակարգի ծառայողների ուղեկցությամբ մասնակցել են Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, Հայաստանի Հանրապետությունում Արցախի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ, ոստիկանության նախկին ղեկավար Կամո Աղաջանյանը, […]

Մտահոգ ենք Արցախի բարդ իրավիճակով, որի նկատմամբ տակավին շարունակվում են սադրանքներն ու ոտնձգությունները. Գարեգին Բ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատգամ է հղել Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնի առթիվ, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. «Սիրելի հավատավոր զավակներ, Սուրբ Հարության հրաշափառ տոնին քրիստոնյա ողջ աշխարհը վերստին փառաբանում է հարուցյալ Փրկչին, Ով խաչվեց և հարություն առավ մարդկանց մեղքերի քավության համար՝ մարդկությանը պարգևելով չարչարանքներից վեր հառնելու ուժը և հավիտենական կյանքը ժառանգելու շնորհը։ […]