Lratvutyun.am

Կողոպտել են մեքենաս, որի վրա փակցված էր զոհված որդուս հայտնի լուսանկարը․ Ալբերտ Հովհաննիսյանի հայր

Արցախյան 44–օրյա պատրեազմի հերոս Ալբերտ Հովհաննիսյանի հայրը`Արտակ Հովհաննիսյանը հայտնել է, որ կողոպտել են իր մեքենան, որի վրա փակցրած է եղել զոհված որդու լուսանկարը։ Նա ֆեյսբուքյան իր էջում գրել է․«Այսօր կողոպտել են իմ տան մոտ կայանած մեքենաս, որի վրա, ի դեպ, փակցված էր որդուս՝ Ալբերտ Հովհաննիսյանի հայտնի լուսանկարը. մի սրբապիղծ տականք գողացել է երկու կողային հայելիները։ […]

Դիմում եմ անկախությունը ամեն ինչից վեր դասող հայերին. բոլոր միջոցներով հակազդենք խաղաղություն մուրացող, մորթապաշտ տեսակին. Սերժ Սարգսյանի ուղերձը

Հայոց ցեղասպանության 107–րդ տարելիցի կապակցությամբ ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանը հանդես է եկել ուղերձով, որում ասվում է․ «Այսօր՝ հայ ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, ես վերահաստատում եմ նախկինում հնչեցրածս ուղերձը՝ պահանջատեր լինելուց առաջ ազգովի լինենք հայրենատեր: Քանի դեռ Թուրքիայի Հանրապետությունը պետական ամենաբարձր մակարդակով որդեգրել է սեփական հանրությանն ու աշխարհին մոլորեցնելու քաղաքականություն և Հայոց […]

Արայիկ Հարությունյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 24- ին հանրապետության երրորդ նախագահ Բակո Սահակյանի, Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ու երկրի բարձրաստիճան ղեկավարության հետ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր և ծաղիկներ դրել Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին: 24 ապրիլի, 2022, 11:41 Արայիկ Հարությունյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի […]

Երևան-Երասխ ճանապարհին «Ֆորդ Տրանզիտը» մահացու վրաերթի է ենթարկել անվադողը փոխող 24-ամյա երտասարդին

Ապրիլի 23-ին՝ ժամը 01.00-ի սահմանում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի 31-ամյա վարորդը Երևան-Երասխ ճանապարհի 16-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել ճամփեզրին կայանված «Ֆորդ Տրանզիտի» անվադողը փոխող 24-ամյա Միրզա Ավդալյանին, որը տեղում մահացել է: Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից: Կատարվում է նախաքննություն:

Ջահերով երթի մասնակիցները Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ծաղիկներ խոնարհեցին Ցեղասպանության զոհերի հիշատակին

Երևանի Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական Ջահերով երթը: Реклама Երթին մասնակցում են նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: Ազատության հրապարակից ջահերով երթին միացել է նստացույց հայտարարած Արթուր Վանեցյանն իր կողմնակիցների հետ: Ջահերով երթը կմեկնարկի Հանրապետության հրապարակից, կընթանա Ամիրյան փողոցով, Մաշտոցի, Բաղրամյան պողոտաներով, ապա՝ Կիևյան փողո

Եթե կարողանայի կանխատեսել այս ողջ արհավիրքը, գուցե 2018-ին այլ կերպ գործեի. Սերժ Սարգսյան

Ցավում եմ, բայց կարծում եմ, որ 2018-ին տվածս մաղթանքն այսօր էլ ավելի արդիական է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով դիտարկմանը, որ 2018-ին իր հրաժարականի տեքստում երկրին մաղթել էր խաղաղություն, ներդաշնակություն և տրամաբանություն, և հարցին՝ ինչ կմաղթի այսօր: Դիտարկմանը, որ 2018-ի այս օրը ժողովուրդը ցնծում էր հրապարակում, Սարգսյանը պատասխանեց. […]