Lratvutyun.am

Ոստիկանները քարշ տալով բերման ենթարկեցին ՔՊ-ի գրասենյակի մոտ բողոքի ակցիա անող երիտասարդներին

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակի մոտ բողոքի ակցիա էին իրականացնում մի խումբ երիտասարդներ: Գրասենյակի մոտ տեղակայված ոստիկանական ուժերի և երիտասարդների միջև սկսվեց քաշքշուկ: Ոստիկանները ակցիայի մի շարք մասնակիցների, որոշներին՝ քարշ տալով, բերման ենթարկեցին:

Արցախի կարգավիճակի վերաբերյալ այս փուլում որևէ փաստաթուղթ չի քննարկվում. Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ ապրիլի 25-ին տեղի է ունեցել կառավարության ընդլայնված նիստ: Այս մասին հաղորդում է Արցախի նախագահի աշխատակազմը: Երկրի ղեկավարը ներկայացրել է Հանրապետությունում տիրող ռազմաքաղաքական իրավիճակը և Արցախի շուրջ արտաքին քաղաքական վերջին զարգացումները, մասնավորապես՝ վերջերս Հայաստանի Հանրապետության վարչապետի մասնակցությամբ Բրյուսելում և Մոսկվայում կայացած հանդիպումների համատեքստում։ Նախագահը շեշտել է, որ Արցախի կարգավիճակի վերաբերյալ […]

Աղջիկները հերքում են, որ հարձակվել են Արցախի հերոսի մոր վրա. տնօրենը մանրամասներ է հայտնում

Էլենն ու Ջեմման վատ վարքով երբևէ աչքի չեն ընկել, գրավոր նկատողություն, անգամ, չեն ստացել: Այսօր առաջին անգամ էին նրանք գտնվում իմ աշխատասենյակում: Բոլորս զարմացած ենք կատարված միջադեպից, բայց աղջիկները հերքում են: Այս մասին ասաց Երևանի Արտեմ Միկոյանի անվան թիվ 166 հիմնական դպրոցի տնօրեն Մարգարիտա Քուշկյանը՝ անդրադառնալով համացանցում տարածված այն լուրերին, թե վերոնշյալ դպրոցի աշակերտուհիները դանակով […]

Ստեփանակերտ-Գորիս միջպետական ավտոճանապարհին բարեկարգման աշխատանքներ են իրականացվում

Ստեփանակերտ-Գորիս միջպետական ավտոճանապարհին իրականացվում են բարեկարգման աշխատանքներ։ Ստեփանակերտ-Գորիս միջպետական ավտոճանապարհին բարեկարգման աշխատանքներ են իրականացվում Ստեփանակերտ-Գորիս միջպետական ավտոճանապարհին բարեկարգման աշխատանքներ են իրականացվում Այս մասին տեղեկացնում են ԱՀ քաղաքաշինության նախարարությունից։ Հնարավոր է սա ճանապարհ-ի նկարն է Ըստ աղբյուրի` Ստեփանակերտ — Բերձոր — Աղավնո միջպետական մայրուղու տարբեր հատվածներում կատարվում են բարեկարգման աշխատանքներ։ Ճանապարհաշինական աշխատանքներն այժմ շարունակվում են ավտոճանապարհի […]

Լավ գիտենք արտաքին ուժերի ճնշումը, որին բախվում է Հայաստանի ղեկավարությունը. ՌԴ ԱԳՆ-ն գնահատել է Ուկրաինայի հարցում Երևանի դիրքորոշումը

Մոսկվան ընդգծել է Երևանի և Բաքվի հավասարակշռված դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. նույնիսկ աննախադեպ արտաքին ճնշման և հակառուսական արշավի պայմաններում գործընկերները կառուցում են ազգային շահերի վրա հիմնված քաղաքականություն, ՌԻԱ «Նովոստի»-ին տված տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Դենիս Գոնչարը։ «Մենք նշում ենք մեր ադրբեջանցի և հայ գործընկերների հավասարակշռված դիրքորոշումն Ուկրաինայի շուրջ ստեղծված […]

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ

Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ–ն։ Նախարարները մտքեր են փոխանակել երկու երկրների առաջնորդների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման շուրջ։ Կողմերը համաձայնության են եկել սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի կառուցվածքի շուրջ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի վերաբերյալ […]