Lratvutyun.am

Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկում ՃՈ ավտոմեքենան վրաերթի է ենթարկել մի կնոջ

Ապրիլի 26-ին՝ ժամը 18․24-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկի մոտ ամենագնացը վրաերթի է ենթարկել մի կնոջ։ Այս մասին հաղորդում է ոստիկանությունը: Նախնական տվյալներով՝ քաղաքացուհին վրաերթի է ենթարկվել Ճանապարհային ոստիկանության «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայով, որը գտնվել է ծառայության մեջ։ Վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։

ՀՀ վարչապետը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը քննարկել են ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինային: 26 ապրիլի, 2022, 18:25 ՀՀ վարչապետը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը քննարկել են ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակը ՀՀ վարչապետը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը քննարկել են ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակը ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ 26 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Վարչապետը, ողջունելով […]

Դատախազության շենքի դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում զոհված զինծառայողների ծնողները: Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը մոտեցավ՝ հանդիպելու նրանց հետ

«Խոնարհվում եմ բոլորիդ հերոս տղաների շիրիմների առջև։ Այս պատերազմի ընթացքում հազարավոր հերոսներ ենք կորցրել, տասնյակ հազարավորներն էլ կանգնած են եղել առաջնագծում, և ունեցել ենք պատերազմի այսպիսի ելք։ Ես ձեր ցավը հասկացել եմ և հասկանում եմ ամեն օր, դրա համար իջել եմ այստեղ, որովհետև արտառոց իրավիճակի հետ մենք գործ ունենք։ Դուք պատկերացնո՞ւմ եք, որ երբևէ նման […]

Մայրը 2-ամյա դստերը գցել էր Դեբետ գետը. նոր մանրամասներ

Ապրիլի 25-ին, ժամը 17.45-ին, հաղորդում էր ստացվել, որ Ալավերդի քաղաքում երկու տարեկան երեխա է ընկել Դեբեդ գետը: Ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խմբին երեխայի մայրը հայտնել էր, որ հսկողությունից դուրս մնալու պատճառով երեխան Ալավերդի քաղաքի Փիրուզյան թաղամասի երկաթուղային կամրջի հարևանությամբ ձգվող գազատար խողովակի վրա նստած դիրքից ընկել է Դեբեդը: Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողների և ԱԻՆ փրկարարական […]