Lratvutyun.am

Ներդրվող ռեժիմը հենվելու է բացարձակապես Հայաստանի տարածքի սուվերենության վրա. Լավրովը՝ կոմունիկացիաների ապաշրջափակման մասին

«Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ընդգծում է, որ Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակման շրջանակներում ներդրվելիք ռեժիմը հենվելու է բացարձակապես Հայաստանի տարածքի սուվերենության վրա».Այս մասին այսօր՝ հունիսի 9-ին, հայտատարեց Սերգեյ Լավրովը Երևանում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ընթացքում:Ինչպես գիտեք երկաթուղային երթուղին համաձայնեցված է, հիմա ավարտվում է […]

ՀՀ-ն շարունակում է հավատալ, որ ՌԴ խաղաղապահները ի վիճակի են վերականգնել եռակողմ հայտարարությամբ ԼՂ-ում հաստատված ստատուս քվոն. Միրզոյան

Հայաստանը շարունակում է հավատալ, որ ռուսական խաղաղապահ առաքելությունը ի վիճակի է վերականգնել 2020 թ. եռակողմ հայտարարությամբ Լեռնային Ղարաբաղում հաստատված ստատուս քվոն` 2020 թ. մարտի 23-ի դրությամբ եղած իրավիճակը, որը խախտվել է Ասկերանի Փառուխ գյուղ ադրբեջանական զինուժի ներխուժմամբ։ «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` այդ մասին Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո մամուլի համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց […]

ԶՈւ-ի գնումները իրականացնելու է ՊՆ-ն, ԳՇ պետը կլինի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ․ կառավարությունը հաստատեց նախագիծը

Կառավարությունը հավանություն տվեց  «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության հերթական նիստում նախագիծը ներկայացրեց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Նա նշեց, որ նախագծի համաձայն՝ «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում նորովի են շարադրվում պաշտպանության ոլորտում Կառավարության լիազորությունները։«Դրանցում առանձին սահմանվում են զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի ոլորտում իրավասություններ, անվտանգության խորհրդի կողմից […]

Ստեփանակերտի արևածագ. արվեստի փառատոնը կհամախմբի Արցախի, Հայաստանի, Սփյուռքի արվեստագետների

Արցախում հունիսի 24-ին կմեկնարկի (Ստեփանակերտի արևածագ) խորագրով մուլտիմեդիա արվեստի փառատոնը: Ստեփանակերտի արևածագ. արվեստի փառատոնը կհամախմբի Արցախի, Հայաստանի, Սփյուռքի արվեստագետների Ստեփանակերտի արևածագ. արվեստի փառատոնը կհամախմբի Արցախի, Հայաստանի, Սփյուռքի արվեստագետների Այն արդեն երկրորդ տարին է անցկացվում, որն ընդգրկում է լուսանկարչության և թվային արվեստի ցուցադրություն, երաժշտական կատարումներ, կինոդիտումներ և ստեղծագործական վարպետության դասեր: Փառատոնի համահիմնադիրներն են սփյուռքահայ երիտասարդ աղջիկներ, […]

Հայաստանում երթեւեկության մեջ կներդրվի նոր գծանշում

Հայաստանում երթեւեկության մեջ կներդրվի նոր գծանշում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի կետերը եւ թեթեւ մարդատար-տաքսի ավտոմոբիլների կայանման տեղերը նշելու համար կարմիր բեկյալ գիծ կկիրառվի: Պարզվում է՝ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը ուսումնասիրել է միջազգային փորձը եւ նպատակահարմար է գտել ներդնել նոր գծանշում, ինչը կբարձրացնի չկարգավորվող խաչմերուկներին մոտեցող տրանսպորտային միջոցների վարորդների զգոնությունը […]