Lratvutyun.am

Վաշինգտոնը վճռականորեն աջակցում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը

ԱՄՆ պետքարտուղարությունը, ի պատասխան «Ամերիկայի ձայն»-ի հարցմանը հայ-թուրքական առաջնոդների հեռախոսազրույցի ու երկրների միջև ընթացող երկխոսության մասին, իր աջակցություն է հայտնել «հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը»: ԱՄՆ պետքարտուղարության մամլո ծառայությունից հայտնել են. «Միացյալ Նահանգները վճռականորեն աջակցում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, որը դրականորեն կանդրադառնա ողջ տարածաշրջանի վրա: Հայ-թուրքական երկխոսությունը ներուժ ունի մեծացնելու տարածաշրջանային կայունությունը, զսպելու վնասակար ազդեցությունը և հանգեցնելու […]

Կրակել են լրագրող Թեհմինե Ենոքյանի տան ուղղությամբ

Լրագրող Թեհմինե Ենոքյանը ֆեյսբուքյան էջում գրել է, որ կրակել են իրենց տան պատուհանին, իսկ ավելի վաղ հրկիզել էին տան մուտքի դուռը։ Նա հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել․ «Հայտարարություն հանցագործության մասին 29.06.2022թ.-ին ժամը 00.30-ի սահմաններում մեր բնակարանի հյուրասենյակի պատուհանին ինձ անհայտ զենքից կրակոց է արձակվել, ինչի հետևանքով կոտրվել է պատուհանի ապակին և կրակված պարկուճը մտել է […]

Վլադիմիր Պուտինը հաջորդ շաբաթ կայցելի Իրան

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջիկա օրերին կայցելի Իրանի Իսլամական Հանրապետություն։ Վլադիմիր Պուտինը հաջորդ շաբաթ կայցելի Իրան Այս մասին հաղորդում է գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի խորհրդարանի տնտեսական հանձնաժողովի նախագահին։ «Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաջորդ շաբաթ կայցելի Իրան», – tert.am-ի փոխանցմամբ՝ ասված է գործակալության թվիթերյան էջում արված հայտարարության մեջ։ Այցի վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Վանաձորում Mercedes-ը բախվել է «06»-ին, «06»-ն էլ վրաերթի է ենթարկել հետիոտնին, որը մահացել է

Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քրեական վարույթ է նախաձեռնվել հուլիսի 10-ին Լոռու մարզում տեղի ունեցած ավտովթար-վրաերթի փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը ժամը 21։00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Աղայան փողոցում՝ թիվ 10 դպրոցի հարևանությամբ, Լոռու մարզի բնակիչ՝ 59-ամյա Կարապետ Ն-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով բախվել է Լոռու մարզի բնակիչ՝ 48-ամյա […]