Lratvutyun.am

Էդվարդ Ասրյանը նշանակվել է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Էդվարդ Ասրյանին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ նշանակելու մասին: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 155-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. Էդվարդ Ասրյանին նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր […]

Բայդենը կխնդրի Իսրայելի վարչապետին մեծացնել Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը․ լրատվամիջոցներ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հինգշաբթի Երուսաղեմում կայանալիք հանդիպման ժամանակ մտադիր է խնդրել Իսրայելի վարչապետ Յաիր Լապիդային մեծացնել Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը։ Այս մասին հաղորդում է Axiosպորտալը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին։ «Հինգշաբթի Բայդենը Լապիդային կխնդրի մեծացնել Իսրայելի ռազմական օգնությունն Ուկրաինային», – ասված է պորտալի հաղորդագրության մեջ։ Ինչպես նշվում է, մինչ այս պահը Իսրայելն Ուկրաինային ժամանակակից զինամթերք չի […]

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների վերաբերյալ զեկույց ներկայացնելու մասին լրացումը

ՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է 2023 թվականի բյուջետային տարում Ազգային անվտանգության հատկացումների ակտին ներկայացված 121-րդ լրացումը, որով պահանջվում է ներկայացնել զեկույց Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների վերաբերյալ: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների վերաբերյալ զեկույց ներկայացնելու մասին լրացումը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների վերաբերյալ զեկույց ներկայացնելու մասին լրացումը Այս մասին հայտնում է […]

ՈՒՂԻՂ.Կառավարության հերթական նիստը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ հուլիսի 14-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 41 հարց, որից 37-ը չի զեկուցվում. Եվս մեկ հարց գաղտնի է. Օրակարգում են, մասնավորապես, հետեւյալ հարցերը. – Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի անդամ նշանակելու մասին,

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել․ ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել, հայտարարելով, թե իբր հուլիսի 13-ին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո։