Lratvutyun.am

Մահացել է հենակետում այրվածքներ ստացած զինծառայող Պայլան Պողոսյանը

Օրեր առաջ հենակետում այրվածքներ ստացած ժամկետային զինծառայող Պալյան Պողոսյանը մահացել է, այս մասին NEWS.am-ին տեղեկացրին Այրվածքաբանության ազգային կենտրոնի վերակենդանացման բաժանմունքից։ Հիշեցնենք, որ Պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ հուլիսի 17-ին ջերմային 2-րդ աստիճանի այրվածքով Զանգեզուրի կայազորային հոսպիտալ է ընդունվել N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Պալյան Պողոսյանը: NEWS.am-ին ՊՆ-ից տեղեկացրել էին, որ զինծառայողն այրվածքներն ստացել էր հենակետում […]

ԱՄՆ-ը Հայաստանի և Ադրբեջանի հետ քննարկում է տարածաշրջանի ապաշրջափակման հարցում տեխնիկական աջակցություն տրամադրելու հնարավորությունը. Թրեյսի

ԱՄՆ-ը Հայաստանի և Ադրբեջանի հետ քննարկում է տարածաշրջանի ապաշրջափակման հարցում տեխնիկական աջակցություն տրամադրելու հնարավորությունը, «Ազատությանը» տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Լին Թրեյսին: «Ազատություն». – Երեկ հայտարարվեց, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ և, ինչպես ինքն է գրել Twitter-ում, «դրվատել է երկկողմ բանակցությունների արդյունքում առաջացած դրական թափը»։ Վերջին 30 […]

Ցուցադրվում են գինեգործության մշակույթին նվիրված ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի արխիվային գործերը

Միջթանգարանային գործակցության արդյունքումհանրությունը կարող է ծանոթանալ ճարտարապետՌաֆայել Իսրայելյանի՝ գինեգործության մշակույթիննվիրված արխիվային գործերին: Հայաստանի գինուպատմության թանգարանում բացվել է այդ թեմայովճարտարապետի էսքիզների ժամանակավորցուցադրությունը: Արխիվային նմուշները տրամադրելէ Քաղաքաշինության կոմիտեի ԱլեքսանդրԹամանյանի անվան ճարտարապետության ազգայինթանգարան-ինստիտուտը: Գաղափարը կյանքիկոչելու համար երկու թանգարաններըհամագործակցության հուշագիր են ստորագրել: «Գինին ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանիարվեստում» խորագրով ցուցադրության բացմանհանդիսավոր արարողությանը ճարտարապետիընտանիքի անդամներն ու երկու թանգարաններիտնօրեններն իրենց ելույթներում նկարագրեցինգինու մշակույթի […]

Կրակոցներ՝ Ղազարավանում․ 3 հոգի հրազենային վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց

Հուլիսի 26-ին կրակոցներ են հնչել Արագածոտնի մարզում։ Ժամը 02։40-ի սահմանում «Աշտարակ» բժշկական կենտրոնից ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ «ստորին ծայրանդամների մակերեսային, կետային բազմակի վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, գրում է shamshyan.com-ը։ Ըստ աղբյուրի՝ հիվանդանոց մեկնած ոստիկանները պարզել են, որ վիրավորը Արագածոտնի մարզի Ղազարավան գյուղի բնակիչ 52-ամյա Վարդուհի Հակոբյանն է։ Նույն պահին […]

Հայաստանը հրաժարվում է քննարկել «Զանգեզուրի միջանցքի» հարցը․ Էդուարդ Աղաջանյան

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանն անդրադարձել է օրեր առաջ Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեի արած այն հայտարարությանը, որ Իրանը թույլ չի տա որևէ փոփոխություն Հայաստանի և Իրանի սահմանին և այդ համատեքստում Ադրբեջանի կողմից հնչեցվող «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ ՀՀ-ի դիրքորոշմանը։ «Հայաստանի կողմից բազմիցս նշվել է, որ «Զանգեզուրի միջանցքի» տրամաբանությունը որևէ կերպ ընդունելի չէ ՀՀ-ի […]

Հայաստանի խոշոր հարկատուների ցանկը. 2022թ. հունվար-հունիսին առաջատարը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է

Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2022 թվականի հունվար-հունիս ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի վերաբերյալ տեղեկատվությունը: ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ 1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2022թ. պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 722 մլրդ 325 մլն դրամ: Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 613 մլրդ 72 մլն դրամ, իսկ մաքսային մարմին […]

Դավիթ Տոնոյանի գործը կգնա Հակակոռուպցիոն դատարան. նոր մանրամասներ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ չի բացառվում, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի եւ ԳՇ պաշտոնյաների դեմ հարուցված քրեական գործը Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում չքննվի: Հնարավոր է՝ դատավոր Մանվել Շահվերդյանի վարույթից գործի քննությունը տեղափոխվի Հակակոռուպցիոն դատարան, եւ քննությունը շարունակվի նոր դատարանում: Այս հարցը քննարկվում է դատական համակարգում, եւ տեղափոխման հարցն էլ առաջ է քաշվել […]