Lratvutyun.am

Արմավիրի մարզում Ford Transit-ը մխրճվել է MAZ մակնիշի բեռնատարի ավտոքարշակի մեջ. կան վիրավորներ

Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Ժամը 01:30–ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի  35-րդ կմ հատվածում բախվել են Արմավիրի մարզի բնակիչ, 29-ամյա  Վահրամ Հարությունյանի վարած Ford Transit մակնիշի և Կոտայքի  մարզի բնակիչ,59-ամյա Կարապետ Գրիգորյանի վարած MAZ մակնիշի կցորդիչով բեռնատարը: Վթարի հետևանքով Վ. Հարությունյանը, նրա ուղևորներ, Արմավիրի մարզի բնակիչներ, 21-ամյա […]

Իրադրությունը սահմանին հարաբերականորեն կայուն է, գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել՝ հայտարարելով, թե, իբր, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները, նախորդ օրերին (առանց հստակեցնելու որևէ ամսաթիվ) կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ: Այս մասին հաղորդում են ՀՀ պաշտպանության նախարարությունից: Իրադրությունը սահմանին հարաբերականորեն կայուն է, գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո: