Lratvutyun.am

Աստանայում մեկնարկել է Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը

Աստանայում մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի ու Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը, այս մասին հայտնեցին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից: Հիշեցնենք, որ  ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 12-14-ը աշխատանքային այցով կլինի Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում` մասնակցելու ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին:

Արցախի նախագահն Երևանում հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ

Երևանում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հանդիպումը: Այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Վարչապետի աշխատակազմից նաև հայտնեցին, որ նման հանդիպումները կրում են պարբերական բնույթ: Հոկտեմբերի 9-ին հայտնի էր դարձել, որ Արցախի նախագահի գլխավորած պատվիրակությունը ժամանելու է Երևան՝ ՀՀ իշխանությունների հետ քննարկելու Արցախի […]

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ

Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 00:20-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է: Հայկական կողմը կորուստներ չունի: Այս պահի դրությամբ իրավիճակը հարաբերականորեն կայուն է:

Ալավերդի համայնքի ղեկավար ընտրվեց Արկադի Թամազյանը

Ալավերդի խոշորացված համայնքում այսօր տեղի ունեցավ նորընտիր ավագանու նիստը, որի ընթացքում ավագանին նոր ղեկավար ընտրեց «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Արկադի Թամազյանին։ Նշենք, որ «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուն պատգամավոր Արեն Մկրտչյանն էր, որը պարտվեց։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքներով բացարձակ մեծամասնություն ունեցող ուժ չէր ձևավորվել, ինչից հետո «Ապրելու երկիր» և ՀԱԿ կուսակցությունները հայտարարել էին կոալիցիա կազմելու […]

Ռուսական կողմի նախաձեռնությամբ Աստանայում կկայանա Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպումը

Հոկտեմբերի 12-14-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով կլինի Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում` մասնակցելու ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին: Այս մասին տեղեկացրել է ՀՀ արտգործնախարարության մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։ Նա նշել է, որ Ռուսական կողմի նախաձեռնությամբ՝ հոկտեմբերի 14-ին Աստանայում նախատեսված է անցկացնել Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը:

Մոսկվան տեսնում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացից ՌԴ-ին դուրս մղելու ԵՄ ջանքերը. Զախարովա

Մոսկվան տեսնում է ԵՄ–ի հերթական փորձերը՝ ամեն գնով միջամտելու Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին և դուրս մղելու Ռուսաստանին․ այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Բաքվի ու Երևանի հաշտեցման, տարածաշրջանում ամուր խաղաղության, երկարաժամկետ կայունության հաստատման միակ բանալին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունների ամբողջական կյանքի կոչումն է»,- նշել է […]