Lratvutyun.am

ՊՆ-ն կազմակերպում է հրաձգության դասընթացներ, մասնակցության առաջնահերթությունը տրվելու է իգական սեռի ներկայացուցիչներին

Պաշտպանության նախարարությունը կազմակերպում է հրաձգության դասընթացներ: Հաշվի առնելով քաղաքացիներից ստացվող բազմաթիվ խնդրանքներն ու առաջարկները, պաշտպանության նախարարությունը կազմակերպում է մարտական հրաձգության դասընթացներ, որոնց մասնակցելու են զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները: Դասընթացները ներառելու են հրաձգության տեսական, ինչպես նաև գործնական պարապմունքներ՝ մարտական զենքով։ Առաջին փուլի հերթագրումն իրականացվելու է Երևան քաղաքի բնակիչների համար հոկտեմբերի 17-30-ը ներառյալ։ Այս փուլում մասնակցության առաջնահերթությունը […]

Իրանի տարածաշրջանը կայունության և անվտանգության խարիսխն է տարածաշրջանում. Ամիր Աբդոլահիան

Իրանի Իսլամական Հանրապետությունը ոչ միայն «թավշյա» կամ «գունավոր» հեղաշրջումների երկիր չէ, այլև այն կայունության և անվտանգության խարիսխն է տարածաշրջանում: Այս մասին, ինչպես գրում է Mehr գործակալությունը, ԵՄ դիվամագիտական ծառայության ղեկավարին ասել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը: Անդրադառնալովբ վերջին շաբաթներին Իրանում չհանդարտվող բողոքի ակցիաներին, որոնք սկսվել են 22-ամյա Մահսա Ամինիի մահից հետո, Ամի-Աբդոլահիանը հայտարարել է, […]

ԳՇ պետն ընդունել է ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամներին և ներկայացրել ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը

Հոկտեմբերի 15-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանն ընդունել է ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամներին: Գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը ողջունել է առաքելության այցը Հայաստան և հայտնել առաքելության հետ համագործակցելու և առաքելությանն աջակցելու ՀՀ զինված ուժերի պատրաստակամությունը, ներկայացրել սեպտեմբերի 13-ի ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի արդյունքում ստեղծված իրավիճակը: Հանդիպման ընթացքում ՀՀ զինված ուժերի […]

ԱՄՆ-ն կողջունի ցանկացած երկրի ջանքերը`ուղղված Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանը, բայց ռուսական կողմից նման ջանքեր չենք տեսել. Պետդեպարտամենտի ներկայացուցիչ

ԱՄՆ-ն կողջունի ցանկացած երկրի ջանքերը`ուղղված Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանը, բայց չենք տեսել ռուսական կողմից այն ջանքերը, որոնց մասին կարող եք խոսել: Այս մասին ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Վեդանտ Փաթելը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք ԱՄՆ-ն մտավախություն ունի, որ ՌԴ-ն կարող է վտանգել Արևմուտքի միջնորդությամբ Երևանի և Բաքվի միջև ընթացող գործընթացը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է, […]

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ

Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 01:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ այս պահի դրությամբ իրավիճակը հարաբերականորեն կայուն է: