Lratvutyun.am

Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույց է կայացել․ Փաշինյանը զորակցություն է հայտնել Էրդողանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Վարչապետը ցավակցություն ու զորակցություն է հայտնել Թուրքիայի նախագահին և ժողովրդին՝ երկրի հարավարևելյան շրջաններում տեղի ունեցած հուժկու երկրաշարժի հետևանքով բազմաթիվ զոհերի կապակցությամբ: Նիկոլ Փաշինյանը շուտափույթ ապաքինում է մաղթել բոլոր վիրավորներին և հավելել, որ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից թռիչքի է պատրաստվում Հայաստանի Հանրապետության փրկարարական ուժերին […]

Սամվել Կարապետյանը խորապես իր մտահոգությունն է հայտնում Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակմամբ

«Տաշիր» խմբի նախագահ Սամվել Կարապետյանը խորապես իր մտահոգությունն է հայտնում Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակմամբ:Արցախում ընտանիքները սովի են մատնված,քանի որ խանութները դատարկ են,դեղորայքը վերջանում է։Մենք ակնկալում ենք միջազգային հանրության հստակ, հասցեական եւ շարունակական արձագանքը եւ ընդգծում ԼՂ-ում համապատասխան միջազգային կազմակերպությունների ներգրավածության հրատապությունը,ասաց Սամվել Կարապետյանը:

Ժամկետային զինծառայողին ծանր մարմնական վնաս պատճառելու և հիշյալ դեպքը թաքցնելու վարույթով 2 անձ կալանավորվել է

ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչությունում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում բացահայտվել են ժամկետային զինծառայողի առողջությանը ծանր մարմնական վնաս  պատճառելու և հիշյալ դեպքը թաքցնելու հանգամանքները: 2022թ. դեկտեմբերի 4-ին ստացված հաղորդման համաձայն՝ ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Գ.Հ-ն, ընդգրկված լինելով մարտական հերթապահության, իրեն ամրակցված «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգից արձակված կրակոցից աջ […]

Արթուր Հարությունյանն ազատվել է Գլխավոր հարկադիր կատարողի տեղակալի պաշտոնից

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրամանով՝ Արթուր Հարությունյանն ազատվել է Գլխավոր հարկադիր կատարողի տեղակալի պաշտոնից:Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 8-րդ մասով, ինչպես նաև հիմք ընդունելով գլխավոր հարկադիր կատարող  Ա. Մնացականյանի 2023 թվականի փետրվարի 6-ի թիվ 01/08.1/4704-2023 գրությամբ ներկայացված առաջարկությունը և Ա. Հարությունյանի դիմումը. Արթուր Լևիկի Հարությունյանին 2023 թվականի փետրվարի 7-ից ազատել գլխավոր հարկադիր կատարողի […]

ԱԺ-ն փակ նիստում կքննարկի Հայաստանի զինված ուժերում ստեղծված իրավիճակը. զեկույցով հանդես կգա Սուրեն Պապիկյանը

Ազգային ժողովը որոշում է կայացրել փակ նիստով քննարկել Հայաստանի Հանրապետության զինված ուժերում ստեղծված իրավիճակը, խնդիրները և հրատապ անելիքները։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովի ընդհանուր թվի առնվազն 1/5 պաշտոնական գրությամբ առաջարկել է «Հասարակական հետաքրքրություն ներկայացնող Հայաստանի Հանրապետության զինված ուժերում ստեղծված իրավիճակը, խնդիրները և հրատապ անելիքները հրատապ թեմայով» քննարկումը անցկացնել փակ նիստով։ Քննարկման ընթացքում հարակից զեկուցմամբ հանդես կգա […]