Lratvutyun.am

Դպրոցականներին տեղափոխող ավտոբուսը մոտ 5 մետր բարձրությունից ընկել է գետը․ կա 1 զոհ, 25 տուժածներից 15-ը աշակերտներ են

Սյունիքի մարզում ավտոբուսի՝ գետը գլորվելու դեպքի առթիվ 2023թ. մարտի 10-ին ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում, ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվել է դեպքի վայրի և տրանսպորտային միջոցի զննություն, նշանակվել են դիակի դատաբժշկական և դատաբժշկական փորձաքննություններ: Հիվանդանոց տեղափոխված թվով 23 ուղևորները, այդ թվում նաև մահացած ուսուցչուհին, ճանաչվել […]

ԼՂ-ում իրավիճակը բռնության վերածվելու հակում ունի․ հակամարտության լուծմանն աջակցելու համար ԱՄՆ-ը կանի ամեն ինչ․ Պետդեպ

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը հրատապ հարց է, քանի որ տարածաշրջանում իրավիճակը շատ նուրբ է: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե որքանով է ԱՄՆ հետախուզության՝ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև լարվածության հնարավոր սրման վերաբերյալ զեկույցը ենթադրում տարածաշրջանում խաղաղություն հաստատելու Վաշինգտոնի ջանքերին հրատապություն հաղորդելու անհրաժեշտություն։ «Այս հարցի հետ […]

Մեկ անձից գնումներ՝ ՀԾԿՀ-ում. ինչի վրա է ծախսում պետական բյուջեի գումարները Գարեգին Բաղրամյանը

Նախորդ տարվա ընթացքում պետական կառույցները շարունակել են մեկ անձից գնման ընթացակարգով ծառայություններ ձեռք բերել տարատեսակ ԱՁ-ներից և ՍՊԸ-ներից՝ դրանով իսկ մեծացնելով կոռուպցիոն ռիսկերը պետական գնումների համակարգում:Բացառություն չի եղել նաև Գարեգին Բաղրամյանի ղեկավարած ՀԾԿՀ-ն, այս կառույցը 472,000 դրամի գրենական պիտույք է ձեռք բերել Հրաչյա Եզդօղլյան Ա/Ձ-ից, 360,000 դրամի ավտոմեքենաների վերանորոգման ծառայություններ ՝ «ՍՄԱՐԹ ՔԱՐՍ» ՍՊԸ-ից, 212,400 […]