Lratvutyun.am

ՊՆ տեղակալ Կարեն Բրուտյանն ընդգծել է հայ-ռուսական ռազմատեխնիկական հարաբերությունների ամրապնդման կարևորությունը

Մարտի 28-ին ՊՆ վարչական համալիրում մեկնարկել է հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական՝ 16-րդ նիստը։ Բացելով նիստը և ողջունելով մասնակիցներին՝ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանն ընդգծել է երկկողմ ռազմատեխնիկական հարաբերությունների ամրապնդման ու զարգացման կարևորությունը: Պաշտպանության նախարարի տեղակալը հույս է հայտնել, որ նիստի ընթացքում համագործակցության հեռանկարներին առնչվող արդյունավետ քննարկումներ կլինեն։

Կանադայի ԱԳ նախարարը Բաքվին կոչ է արել բացել Լաչինի միջանցքը և ազատել հայ ռազմագերիներին

Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին խորհրդարանում լսումների ժամանակ Ադրբեջանին կոչ է արել վերաբացել Լաչինի միջանցքը և ազատ արձակել հայ ռազմագերիներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Կանադայի խորհրդարանում կայացած քննարկման ժամանակ պատգամավոր Ջին Յիփը ներկայացրել է Կանադայի հայ համայնքի մտահոգությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության աճի և Լեռնային Ղարաբաղի հակամարտության առնչությամբ: Պատգամավորը հիշեցրել է, որ Լաչինի միջանցքն արդեն […]

Արցախից կարմիր խաչի ուղեկցությամբ այսօր 14 բուժառու տեղափոխվել է ՀՀ ԲԿ–ներ

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ուռուցքային հիվանդություններով և շտապ վիրահատական միջամտություններ պահանջող ախտաբանությամբ 14 անձ այսօր՝ մարտի 28-ին, «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։Այս մասին տեղեկացնում են ԱՀ առողջապահությաննախարարությունից:11 բուժառուներ, ովքեր պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ […]