Lratvutyun.am

Ադրբեջանը կրակել է Արցախի Վարդաձոր գյուղի վարչական տարածքում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիների ուղղությամբ

Մայիսի 5-ին ժամը 10:55-ին, ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնում հաղորդում է ստացվել, որ Վարդաձոր գյուղի վարչական տարածքում, Ա. Վահանյանը տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, ադրբեջանական մարտական դիրքերից կրակել են իր ուղղությամբ: Այս մասին մամուլի հաղորդագրություն է տարածել Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը։Ըստ հաղորդագրության՝ մայիսի 5-ին ժամը 10:55-ին, ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնում հաղորդում է ստացվել, որ Վարդաձոր գյուղի […]

Բրիտանական թանգարանում ցուցադրվում են ցուցանմուշներ՝ Հայաստանի պատմության թանգարանից և «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանից

Միացյալ Թագավորության Բրիտանական թանգարանում մայիսի 4-ին բացվել է «Շքեղություն և ուժ․ Պարսկաստանից Հունաստան» խորագրով ցուցահանդեսը, որտեղ ցուցադրվում են ցուցանմուշներ Հայաստանի պատմության թանգարանից և «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանից: Այս մասին հայտնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։Ըստ գերատեսչության՝ ցուցահանդեսը Ք․ ա․ VI-I դդ․ Աքեմենյան կայսրությունից մինչ հելլենիստական ժամանակների շքեղության, իշխանական խորհրդանիշների, դրանց փոխակերպումների, ինչպես նաև քաղաքական ու պատմամշակութային նշանակության մասին է։ […]

Առաջ խորհրդարանում իրար վրա ինչ-որ բան էին շպրտում, կռվում, հիմա սկսել ենք լսել միմյանց. Փաշինյան

«Կարծում եմ՝ վերջերս ինչ-որ բան փոխվել է մեր խորհրդարանում։ Առնվազն իմ մասնակցությամբ, առնվազն երկու շատ կարևոր քննարկումներ ենք ունեցել մեր խորհրդարանում»,- Պրահայի անդրատլանտյան հարաբերությունների կենտրոնում հարցուպատասխանի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով իշխանություն-ընդդիմության հարաբերությունների մասին հարցին։ Նա նշել է, որ եղել են ինչ-որ միջադեպեր, հիմա միգուցե հույզերը մի փոքր նվազել են, դաշտ է բացվել ավելի […]

Զարգացնելու ենք փոխգործակցությունը. Ալեն Սիմոնյանը Անկարայում հանդիպել է Սերբիայի խորհրդարանի նախագահին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Անկարայում հանդիպել է Սերբիայի խորհրդարանի նախագահ Վլադիմիր Օրլիչին: Այս մասին տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից: Ալեն Սիմոնյանը ցավակցել է գործընկերոջը երեկ Բելգրադում տեղի ունեցած բազմաթիվ երիտասարդ կյանքեր խլած ողբերգական միջադեպի համար:

Առաջիկա օրերին կավարտվեն Արցախի շրջափակման ընթացքում սոցիալական աջակցության ծրագրի աշխատանքները

Առաջիկա օրերին ավարտին է հասցվելու Արցախի Հանրապետության շրջափակման ընթացքում սոցիալական աջակցության ծրագրի իրականացման վերաբերյալ ԱՀ կառավարության որոշման նախագծման աշխատանքները, որով նախատեսվում է դրամական աջակցություն ցուցաբերել Արցախի Հանրապետությունում բնակվող՝ աշխատանք չունեցող յուրաքանչյուր անձի, այդ թվում երեխաներին՝ նպատակ հետապնդելով մեղմացնելու շրջափակման հարուցած սոցիալ-տնտեսական հետևանքները: Այս մասին հայտնում են ԱՀ տեղեկատվական շտաբից։Այսօր հիշյալ ծրագրի կիրառման ընդհանուր մոտեցումներն ու […]