Lratvutyun.am

Արարատ Միրզոյանը ԱՄՆ պետքարտուղարի տեղակալին ներկայացրել է վերջին օրերին Ադրբեջանի սադրիչ և ագրեսիվ գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակը

Մայիսի 13-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Դերեք Հոգանի հետ: Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցեր: Նախարար Միրզոյանը ներկայացրել է վերջին օրերի ընթացքում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի սադրիչ և ագրեսիվ գործողությունների արդյունքում ստեղծված իրավիճակը՝ ընդգծելով, որ դրանք նպատակ […]

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում կհանդիպի Ալիև հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 13-14-ին աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։Նիկոլ Փաշինյանը նախ հանդիպում կունենա Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ, այնուհետև նախատեսված է ՀՀ վարչապետի, Եվրոպական խորհրդի նախագահի և Ադրբեջանի նախագահի եռակողմ հանդիպումը:

Ադրբեջանի հետ սահմանազատման հանձնաժողովը չի մասնակցել Տեղի մոտ ընթացող «ճշգրտումներին

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովը չի մասնակցել Տեղ գյուղի մոտ ընթացող «ճշգրտումներին»։ Այս մասին Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են հանձնաժողովի ղեկավար, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։ Պատասխանում ասվում է, որ այս պահին փոխհամաձայնեցման փուլում է գտնվում Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով […]

Նախօրեին վիրավորում ստացած 4 զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում. մեկը դուրս է գրվել հոսպիտալից. ՊՆ

Մայիսի 12-ին` ժամը 10:00-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ կիրառած ԱԹՍ-ի հարվածի հետևանքով վիրավորում ստացած 2 զինծառայողներից մեկը դուրս է գրվել հոսպիտալից, մյուսի կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից: Ավելի ուշ՝ մայիսի 12-ի երեկոյան հակառակորդի կրակի հետևանքով վիրավորում ստացած 2 զինծառայողների կյանքին ևս վտանգ չի սպառնում:

Ուշագրավ հայտարարագրերը պաշտոնյաների

Տարբեր լրատվամիջոցներ պարբերաբար հրապարակում են պաշտոնյաների հայտարարագրերը, որոնք տեղադրված են կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքում։ Այդ հայտարարագրերում նկատելի է, որ ՔՊ-ական բազմաթիվ պատգամավորներ ու այլ պաշտոնյաներ նոր բնակարաններ են ձեռք բերել, բանկերում ունեն հսկայական ավանդներ, և, ընդհանրապես, իշխանափոխությունից հետո նրանց կյանքը բարելավվել է անասելի տեմպերով։ Դիցուք՝ պատգամավոր Քրիստինե Պողոսյանը 2020 թվականի վերջի դրությամբ ունեցել է 4 […]