Lratvutyun.am

ՀՀ ՊՆ-ում դեսպանությունների ռազմական կցորդներին ներկայացվել են ադրբեջանական ագրեսիայի հետևանքները

Մայիսի 14-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա դեսպանությունների ռազմական կցորդների և Եվրամիության դիտորդական առաքելության ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացվել է բրիֆինգ, որի ընթացքում ներկայացվել են մանրամասներ ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ` մայիսի 11-ից 12-ը ՀՀ Գեղարքունիքի մարզի ուղղությամբ ադրբեջանական սադրանքի հետևանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Այս մասին հայտնում է ՊՆ-ն: Մասնավորապես, ռազմական կցորդներին ներկայացվել է օպերատիվ […]

Բուրաստան գյուղի տներից մեկում գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ․ կան տուժածներ

Մայիսի 14-ին, ժամը  06։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Բուրաստան գյուղի Գարեգին Նժդեհի փողոցի տներից մեկում գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ․ կան տուժածներ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայություններից: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ […]

Փաշինյանն ու Միշելը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում ոչ ֆորմալ հադիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանում հաստատված ռազմաքաղաքական և հումանիտար իրադրության շուրջ: Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է վերջին օրերի ընթացքում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի սադրիչ և ագրեսիվ գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակին, որոնք միտված են խաթարել խաղաղ բանակցությունները շարունակելուն […]

Ինչ իրավիճակ է Արցախում․ ՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածել

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ՊՆ-ից։ «Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հրադադարի ռեժիմի պահպանումը։ Վերջին մեկ օրվա ընթացքում ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել։Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով»,-ասված է հաղորդագրության մեջ։