Lratvutyun.am

ՌԴ-ի նախաձեռնությունները սկսել են իրականացվել, սկսել են տալ գործնական արդյունքներ․ Զախարովա

ԱՄՆ-ի և Եվրոպայի մոտ դյուրագրգռություն է առաջանում, քանի որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության նախաձեռնությունները մշակվել են Ռուսաստանի մասնակցութամբ։ Այս մասին  այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «(Նախաձեռնությունները – Tert.am) Սկսել են իրականացվել, սկսել են տալ գործնական արդյունքներ»,- նշեց նա։ Ըստ նրա՝ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման հարցում […]

Սոթքում վիրավորված զինծառայողը մահացել է. ՊՆ

Մայիսի 17-ին Սոթքի հատվածում հայկական դիրքի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ բացած կրակի հետևանքով կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածքներ ստացած զինծառայողը,  մինչև  հոսպիտալ տեղափոխվելը, զոհվել է: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։Վիրավորում ստացած բուժակի առողջական վիճակը գնահատվում է բավարար, կյանքին վտանգ չի սպառնում:

Եթե Հայաստանը հաստատեր ՀԱՊԿ առաքելության տեղակայումը, Հայաստանը կշահեր և կստանար ավելի կայուն իրավիճակ. Լավրով

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «Ցարգրադ» հեռուստաալիքին տված հարցազրույցում անդրադարձել է նաև ՀԱՊԿ-ին և Հայաստանին՝ մասնավորապես կազմակերպության «քանդվելու» մասին խոսակցություններին: «Այո, այդպես ասում են: Բայց դա տեղի է ունենում միայն այն պատճառով, որ ՀԱՊԿ-ի բոլոր անդամներն աշխատում են կոնսենսուսի հիման վրա և հարգում են այն նրբությունները, երբեմն կարևոր, որոնք միշտ առաջանում են այս կամ այն կողմից […]

Անվավեր ճանաչել հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությունն ընդունելու որոշումը. հայտարարություն

Մի շարք հայաստանյան ՀԿ-ներ եւ բնապահպաններ հանդես են եկել հայտարարությամբ՝ անդրադառնալով հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությանը:«2023 թվականի մայիսի 12-ին՝ ԱՃԹՆ Բազմաշահառու խմբի (ԲՇԽ) քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) խմբակցության մայիսի 11-ի հայտարարության հրապարակումից հետո, ստացվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության՝ մեր դեռևս 2023թ. օգոստոսի 26-ին գրված նամակի պատասխանը, որի վերաբերյալ դիտարկումները ներկայացվում են ստորև։ ՀՀ […]

Էկվադորից Հայաստան ներմուծված «Կոկաինի» արժեքը 250 միլիոն եվրո է․ ԱԱԾ-ն մանրամասներ է հայտնում

ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում 2023 թվականի մայիսի 13-ին նախաձեռնված և իրականացվող թիվ 58221423 քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ Հայաստանի Հանրապետությունում գործող և մրգերի ներմուծմամբ զբաղվող ընկերության կողմից Էկվադորում գտնվող ընկերությունից պատվիրված ապրանքատեսակի հետ տարանցիկ երկրների՝ Պանամայի Հանրապետության, Իտալիայի Հանրապետության և Վրաստանի տարածքով  Հայաստանի Հանրապետություն է ներմուծվել […]