Լուրեր Հայաստանից և աշխարհից

Ադրբեջանը ականանետ է կիրառել Նորաբակի հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ

Մայիսի 18-ին՝ ժամը 17:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները  խախտել են հրադադարը՝ Նորաբակի հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ կիրառելով ականանետ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։Հայկական կողմը կորուստներ չունի:Ժամը 18:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

«Նեմեսիս»-ի արձանի վերաբերյալ բողոք Անկարայից Երևանը դիվանագիտական խողովակով չի ստացել

«Ազգային արժանապատվության ասպետներին» նվիրված հուշարձանի բացման կապակցությամբ պաշտոնական Երևանը դիվանագիտական որևէ խողովակով բողոքի հայտագիր չի ստացել պաշտոնական Անկարայից: «Ազատության» հարցմանն ի պատասխան հայտնում են Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից։ «Նեմեսիս» անունը ստացած հուշարձանի տեղադրումից օրեր անց Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն տեղական լրատվամիջոցներից մեկի հետ հարցազրույցում հայտարարել էր, թե Երևանին Անկարան ասել է` «եթե արձանը […]

Արցախի ապագան չի կարող որոշվել մի խմբով, որը հիմա ղեկավարում է երկիրը․ Ռուբեն Վարդանյան

Այսօրվա դրությամբ ունենք ավելի քան 50 էջից բաղկացած փաստաթուղթ, որում ներառված է աշխատանքային քարտեզն ու 77 կետ, որոնց ուղղությամբ աշխատում ենք։ Այս մասին այսօր «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման ներկայացուցիչների ասուլիսի ժամանակ ասաց Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը՝ պատասխանելով հարցին, թե կա արդյոք առաջիկա գործողությունների պլան։ «Մի մասի ուղղությամբ աշխատել ենք, մի մասի […]

ՀՀ ՊՆ-ին ամրացված հողամասը 2011 թվականին օտարվել է ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Ա.Փ.-ին

ՀՀ պաշտպանության նախարարությունը, 2011 թվականի հուլիսի 22-ին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով, խախտելով մի շարք օրենսդրական պահանջներ ու կարգավորումներ, ուղղակի վաճառքի եղանակով Դավիթ Բեկ փողոցի 155/3 հասցեում գտնվող պետական սեփականություն հանդիսացող 12.500 քմ հողամասը 87 մլն դրամով վաճառել է ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Ա.Փ.-ին:Զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի կողմից 2023 թվականի […]

Ցանկացած բանակցություն, որով Արցախը դառնում է Ադրբեջանի մաս, ապօրինի է. ՀՀ և ԱՀ քաղաքական ուժեր

Հայաստանի և Արցախի հանրապետությունների քաղաքական ուժերի համատեղ հայտարարությունը․«Բրյուսելյան վերջին հանդիպման ավարտին հայտարարված արդյունքները, ինչպես նաև Ռեյկյավիկում Ն. Փաշինյանի կողմից հնչեցրած մոտեցումները խորը մտահոգություն են առաջացրել հայ ժողովրդի մոտ: Աշխարհաքաղաքական ստեղծված իրավիճակում հայ-ադրբեջանական բանակցությունների արհեստական արագացումը, այն էլ ճնշումների և սպառնալիքների ներքո թե՛ ձևով, թե՛ բովանդակությամբ չի բխում հայ ժողովրդի շահերից:Այսպես. 1. Ցանկացած բանակցային բովանդակություն, ըստ […]