Լուրեր Հայաստանից և աշխարհից

Կրեմլում Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպումը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Լուսանկարը Սոչիում տեղի ունեցած հանդիպումից է Կրեմլում մեկնարկել է Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպումը։ Ավելի վաղ «Սպուտնիկի» ադրբեջանական ծառայությունը հայտնել էր, որ Մոսկվայում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի, Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի մասնակցությամբ եռակողմ հանդիպումը, որի մասին տեղեկությունը հայկական կողմը հերքել էր։ Ավելի վաղ kommersant.ru-ն գրել էր, որ մայիսի 23-ին Ռուսաստանի մայրաքաղաքում տեղի է ունեցել եռակողմ աշխատանքային […]

Արցախում ջրի աննախադեպ սակավության պատճառով հովհարային անջատումները մայիսի 26-ից կիրականացվեն օրական 3 անգամ՝ 2-ական ժամով. «Արցախէներգո»

Ջրի աննախադեպ սակավության պատճառով գործող ՀԷԿ-երի արտադրանքը թույլ չի տալիս ապահովելու էլեկտրամատակարարումը գործող ժամանակացույցով, ուստի, սույն թվականի մայիսի 26-ից կգործի նոր ժամանակացույց: Այս մասին տեղեկացնում են «Արցախէներգո» ՓԲ ընկերությունից՝ մանրամասնելով, որ հովհարային անջատումները կիրականացվեն 3 խմբով: Ըստ այդմ 1-ին խմբում ընդգրկված է Ասկերանի շրջանը, 7, 15,19,17,13,28,29,30,27,26,10,25 քաղաքային օդային գծերը, 2-րդ խմբում՝ Մարտունու շրջանը, 6,19,12,14,16 քաղաքային օդային […]

Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպումից հետո սպասվում է 2 փաստաթղթի ընդունում

Մայիսի 23-ին Ռուսաստանի մայրաքաղաքում տեղի է ունեցել եռակողմ աշխատանքային խմբի հավաքը՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի, Շահին Մուստաֆաևի և Ալեքսեյ Օվերչուկի գլխավորությամբ։ Նրանք ևս մեկ անգամ փորձել են տեղից շարժել տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման գործընթացը, գրում է kommersant.ru-ն: Բաքվի համար սկզբունքորեն կարևոր է «երկիրը միավորել»՝ Հայաստանի տարածքով ամուր նյութատեխնիկական կապ հաստատելով իր էքսկլավի՝ Նախիջևանի […]

Արևմուտքի համար գլխավորը ՌԴ-ին Հրվ. Կովկասից դուրս մղելն է, դրա օրինակն է Հայաստանում, այսպես կոչված, ԵՄ քաղաքացիական առաքելությունը. Շոյգու

Արևմուտքն ամեն կերպ փորձում է միջամտել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին և վարկաբեկել ռուսական խաղաղապահ քաղաքականությունը. Այս մասին, ինչպես հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն, Մինսկում ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստում հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: «Ինչ վերաբերում է կովկասյան տարածաշրջանում տիրող իրավիճակին, ապա դա մեծապես պայմանավորված է հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման աստիճանով: Այժմ Լեռնային […]

ԵՊՀ դեկանը, նաեւ նույն ֆակուլտետի ամբիոնի դոցենտը կալանավորվել են

ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանը կալանավորվել է։ Դատարանը բավարարել է Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի միջնորդությունները, և դեկան Հ. Ս.-ի (Հայկ Սարգսյան-խմբ), ֆակուլտետի ամբիոնի դոցենտ Գ. Տ.-ի ու կաշառք տալու համար մեղադրվող անձանցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։Դեկանի տեղակալ Ա. Ն.-ի նկատմամբ դատարանի որոշմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։ […]

Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով ժամանել է Մոսկվա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն: Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետի աշխատակազմը։ «Մոսկվայի Վնուկովո օդանավակայանում վարչապետին դիմավորել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը: Մայիսի 25-ին վարչապետը Մոսկվայում կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստին: Այցի շրջանակում տեղի կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի […]