Lratvutyun.am

«Դաշտադեմ Ամրոց» պատմամշակութային արգելոցում մասնակի փլուզում է եղել

Հորդառատ անձրևների հետևանքով մասնակի փլուզվել է «Դաշտադեմ Ամրոց» պատմամշակութային արգելոցի` կենտրոնական մուտքից աջ գտնվող պարսպի հատվածը։ Փլուզման հետևանքով տուժածներ չկան։Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարություն Պահպանության Ծառայություն ՊՈԱԿ-ից:«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը միջոցներ է ձեռնարկում փլուզված հատվածը վերականգնելու, ինչպես նաև հետագա փլուզումը կանխելու ուղղությամբ։

Ռուսաստանը հյուպատոսություն կբացի Սյունիքում. ՌԴ ԱԳՆ

ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների 4-րդ վարչության փոխտնօրեն Սերգեյ Պալտովը հայտնել է, որ Ռուսաստանի Դաշնությունը հյուպատոսություն կբացի Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում, գրում է gazeta.ru-ն: Ըստ Պալտովի՝  բացման որոշումը կայացվել է Մոսկվայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի բանակցությունների շրջանակում։ Պալտովի խոսքով՝ հյուպատոսության բացումը կանցկացվի պարզեցված և արագացված ռեժիմով։ «Որոշվել է մարդկանց ուղարկել այնտեղ, որպեսզի նրանք […]

Կարևոր է, որ պետությունը մշտապես լինի մարդու արժանապատիվ ու անվտանգ կյանքի երաշխավորը․ՀՀ ՄԻՊ ուղերձը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի շնորհավորական ուղերձը Մայիսի 28-ի առթիվ.«Սիրելի՛ հայրենակիցներ, ի սրտե շնորհավորում եմ Հանրապետության տոնի առթիվ:105 տարի առաջ` 1918 թ․ մայիսի 28-ին, հայ ժողովուրդը վերականգնեց իր անկախ պետականությունը: Առաջին հանրապետության հաստատումն առանցքային նշանակություն է ունեցել պետականության ստեղծման մեր ճանապարհին, որի ամրապնդման ու արժևորման ուղին պետք է շարունակենք և այժմ։ ՀՀ անկախության հռչակագրով […]

Այսօր էլ վճռական ընտրության պահն է. Սերժ Սարգսյանի

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ուղերձ է հղել Հանրապետության տոնի առթիվ: Ուղերձում ասվում է. «Սարդարապատի հերոսները թուրք հրոսակների դեմ մղվող գոյամարտում անասելի սխրանքներ գործեցին՝ ի հեճուկս այն վախկոտների, որոնք կոչ էին անում հնազանդվել թուրք նվաճողներին, վայր դնել զենքերն ու ամեն գնով խաղաղություն հաստատել՝ ընդունելով թուրքերի ստորացուցիչ պայմանները: Այդպիսի թուլամորթներ կային նաև այն ժամանակվա կառավարության ու […]

(ՏԵՍԱՆՅՈՒԹ) Արմավիրի մարզի Գեղակերտ,Խ.Դաշտենց 1 հացեում՝«Էյ Ընդ Ջի Գրուպ» ՍՊԸ Գազալցակայանը սպասարկում է որակյալ գազով

Արմավիրի մարի Գեղակերտ,Խ.Դաշտենց 1 հացեում՝«Էյ Ընդ Ջի Գրուպ» ՍՊԸ Գազալցակայանը սպասարկում է որակյալ գազով։«Էյ Ընդ Ջի Գրուպ» ՍՊԸ Գազալցակայանը Համալրված է սպասարկման համար նորագույն տեխնոլոգիաներով,մատուցում է բարձրակարգ և որակյալ սպասարկում:

Լցվենք վճռականությամբ՝ պաշտպանելու շրջափակման մեջ գտնվող Արցախի մեր ժողովրդի ինքնորոշման իրավունքը. Կաթողիկոս

Ամենայն հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն ուղերձ է հղել հանարապետության տոնի առթիվ: Ուղերձում մասնավորապես ասվում է. «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք բերում համայն աշխարհասփյուռ մեր ժողովրդին Հանրապետության տոնի առիթով։ Հայոց ցեղասպանությունը վերապրած մեր ժողովուրդը զորեղ հավատքով և արհավիրքների առջև չընկճվող ոգով կերտեց Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի մայիսյան հաղթանակները և առաջին հանրապետության հաստատումով […]