Նահապետ Նվերի Մարգարյան.Ջերմուկի սահմանները պաշտպանելիս ընկավ քաջաբար

Նահապետ Նվերի Մարգարյան։ Ծնվել է 1990 թվականի հուլիսի 23-ին՝ ՀՀ Վայոց Ձորի մարզի Թառաթումբ գյուղում։ Ազնվության, բարության տիպար էր։ Դպրոցական տարիներից նրա մեջ հայրենապաշտություն ձևավորվեց, որն արտահայտվում էր նրա յուրաքանչյուր շարժուձևում, կենսակերպում։ Միշտ սիրում էր կռիվ-կռիվ խաղալ, ուրիշ երեխաներ ձյունից ձնեմարդ էին պատրաստում, ինքը՝ տանկ՝ աներևույթ թշնամու հետ ինչպես որ է՝ կռվելու համար։ Ընկերների հետ […]
Անհնար է Ալիևի ելույթում չնկատել սպառնալիքները Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի հասցեին․ ԱԳՆ-ի արձագանքը՝ ԱՄՆ պետդեպի հայտարարությանը

ՀՀ արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակի կողմից մայիսի 30-ին արված մամուլի հայտարարությանը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման բանակցությունների վերաբերյալ։ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը՝ ի պատասխան ԱՄՆ պետդեպի խոսնակի հայտարարության նշել է, որ հայկական կողմը մշտապես ողջունել է ԱՄՆ կողմից գործադրվող ջանքերը Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և անվտանգության հաստատման գործընթացում: «Կարծում ենք՝ […]
Փաշինյանը Հունգարիայի փոխվարչապետին է ներկայացրել Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հունգարիայի փոխվարչապետ Ժոլտ Շեյմենին: Վարչապետը ողջունել է Հունգարիայի փոխվարչապետի այցը մեր երկիր և գոհունակություն հայտնել երկար դադարից հետո երկկողմ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման կապակցությամբ: Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ հնարավորինս կարճ ժամանակահատվածում Հայաստանն ու Հունգարիան կկարողանան բաց թողնվածը լրացնել: Վարչապետը նկատել է, որ ՀՀ-ում Հունգարիայի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել […]
Հայաստանում ժողովրդավարության բացակայությունը գործիք է ծառայել, որպեսզի բոլորս ԼՂ հարցի մասին ճշմարտությունը չիմանանք․ Փաշինյան

Ժողովրդավարությունը Հայաստանի հիմնական բրենդն է, սա մեր համոզմունքն է ու սա մեր ռազմավարությունն Այս մասին ժողովրդավարության հայկական ֆորումի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը․ «Դա ամենևին էլ հանգամանքների բերումով պատահականության արդյունք չէ, սա գիտակցված քաղաքական կուրս է, որը ՀՀ կառավարությունը և ժողովուրդը վարում են։ Այս իմաստով պետք է ընդգծեմ նաև, որ սրանից բխող շատ լուրջ ինստիտուցիոնալ […]
Մարտակերտի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում․ ՌԴ ՊՆ

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահներն իրավիճակի շուրջօրյա մոնիտորնգ են իրականացնում և վերահսկում հրադադարի ռեժիմի պահպանումը։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։Մարտակերտի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում։ Տուժածներ չկան։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունն ադրբեջանական և հայկական կողմերի հետ այս փաստի առնչությամբ հետաքննություն է անցկացնում։Ռուս խաղաղապահների […]
Պաշտոնյաների որդիներից ովքեր և ինչու չեն ծառայել բանակում

Չկարգավորված արցախյան հակամարտության պայմաններում Հայաստանում մշտապես քննարկումների առանցքում է եղել՝ արդյո՞ք բարձրաստիճան պաշտոնյաները, նրանց որդիները և այլ մերձավորներ անցել են պարտադիր զինվորական ծառայություն: 2018 թվականին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում արտոնյալներ չեն լինելու, օրենքը հավասար է լինելու բոլորի համար։ «Ես ջանքեր պետք է գործադրեմ, որ այս սկզբունքն առաջինը գործի իմ շրջապատի, իմ հարազատների նկատմամբ ու […]