Lratvutyun.am

Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում զոհված 2 զինծառայողների մարմիններն այսօր ԿԽՄԿ-ի կողմից տեղափոխվել են ՀՀ

Հունիսի 28-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված երկու զինծառայողների՝ Երվանդ Թադևոսյանի ու Սամվել Թորոսյանի մարմիններն այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից տեղափոխվել են ՀՀ՝ ծնողների ցանկությանը համապատասխան Եռաբլուրում հուղարկավորելու նպատակով: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։ «Ադրբեջանը շարունակում է կեղծ պնդումները, որ զոհված զինծառայողները ՀՀ ԶՈւ ներկայացուցիչներ են […]

Կենսաթոշակառուների թոշակը 36 հազարից ավելի բարձր է եւ հուլիսի 1-ից նրանց կենսաթոշակը նույնպես կբարձրանա.Նիկոլ Փաշինյան

Այսօրվանից Հայաստանում նվազագույն կենսաթոշակը կբարձրանա՝ 31 հազար 600 դրամից դառնալով 36 հազար դրամ: 36 հազար դրամը Հայաստանում այս պահին հաստատված նվազագույն պարենային զամբյուղի արժեքի 99.5 տոկոսն է: Այս մասին իր պաշտոնական ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական ծրագրում խոստացել ենք մինչեւ 2026 թվականը նվազագույն կենսաթոշակը հավասարեցնել պարենային […]

Մարտունու շրջանում արձանագրվել է հրադադարի մեկ խախտում․ ՌԴ ՊՆ

Մարտունու շրջանում արձանագրվել է հրադադարի մեկ խախտում։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ՌԴ խաղաղապահների գործունեության ամենօրյա տեղեկագրում։ Տեղեկագրի համաձայն՝ տուժածներ չկան։ «Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ։ Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով»,- նշվում է տեղեկագրում։