Lratvutyun.am

Ես ընդգծել եմ Լաչինի միջանցքը բացելու անհրաժեշտությունը, նաև նշել եմ Ադրբեջանի կամքը՝ հումանիտար աջակցություն տրամադրելու Աղդամի ուղությամբ. Շառլ Միշել

Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ այսօրվա եռակողմ հանդիպումն արդյունավետ է անվանել և նրանց հրավիրել նոր բանակցությունների նույն ձևաչափով՝ արդեն «ամառվանից հետո»։«Մենք քննարկել ենք օրակարգային բոլոր հարցերը, ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»,– նշել է Միշելը։ Նրա խոսքով՝ Ադրբեջանն ու Հայաստանը պայմանավորվել են ակտիվացնել սահմանների սահմանազատման հանձնաժողովների աշխատանքը։ Միշելը նաև հայտարարել է, որ […]

Բաբաջանյան 60 հասցեում գործող Հեղուկ Գազը սպասարկում է որակյալ վառելիքով

Բաբաջանյան 60 հասցեում գործող գազալցակայանը սպասարկում է որակյալ գազով։Համալրված է սպասարկման համար նորագույն տեխնոլոգիաներով,գործում է շրջօրյա ռեժիմով և մատուցում է բարձրակարգ և որակյալ սպասարկում:

Ողբերգությունից խուսափելու միակ միջոցը Արցախի Հանրապետության անկախության ճանաչումն է. Արթուր Թովմասյան

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը պաշտոնական ուղերձով դիմել է բարեկամ երկրների խորհրդարանների ղեկավարներին։ Հայտնում են ԱՀ Ազգային ժողովից: Արցախյան խորհրդարանի անունից իր հարգանքի հավաստիքը հայտնելով գործընկերներին՝ նա դիմել է Արցախի Հանրապետության համար ճակատագրական նշանակություն ունեցող հարցի՝ անկախության ճանաչմանը աջակցելու խնդրանքով։Փաստելով, որ նույնիսկ 2020 թվականի 44-օրյա պատերազմից ու եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Արցախի խաղաղ […]

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայի դիրքերի ուղղությամբ

Հուլիսի 14-ի ժամը 22:30-ից հուլիսի 15-ի ժամը 00:30-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարությունից:

Փաշինյանն ու Միշելը քննարկել են այսօր նախատեսված եռակողմ հանդիպմանը, նախորդ հանդիպումներում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը վերաբերող հարցեր

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: Այս մասին հայտնել է Փաշինյանի մամուլի ծառայությունը։«Վարչապետը Լեռնային Ղարաբաղի նախագահի խնդրանքով Շառլ Միշելին է փոխանցել ԼՂ նախագահի նամակը:Զրուցակիցները քննարկել են այսօր նախատեսված եռակողմ հանդիպմանը, ինչպես նաև նախորդ հանդիպումներում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը վերաբերող հարցեր»,- ասված է հաղորդագրության մեջ: