Lratvutyun.am

Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Սոթքի և Ներքին Հանդի հայկական դիրքերի ուղղությամբ

Հուլիսի 17-ին՝ ժամը 00:05-01:40-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Սոթքի և Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ-ից:

Ստեփանակերտում հանրային տրանսպորտը կգործի խիստ սահմանափակ

Ստեփանակերտում հանրային տրանսպորտը կգործի խիստ սահմանափակ: «Հարգելի քաղաքացիներ, պայմանավորված վառելիքի գերսղությամբ՝ հուլիսի 18-ից Ստեփանակերտում հանրային տրանսպորտը կգործի խիստ սահմանափակ ծավալով՝ ընդամենը 2,4%-ով՝ համեմատած շրջափակումից առաջ եղած ժամանակացույցի հետ։ Քաղաքային տրանսպորտի բոլոր ուղղությունները կդադարեն սպասարկվել՝ բացառությամբ Նոր Արեշ և Աջափնյակ թաղամասերի։ Նոր Արեշ երթուղու սպասարկումը կիրականացվի 15 երթով՝ ժամը 8։00-19։00, իսկ Աջափնյակ թաղամասի սպասարկման ժամերն են՝ […]