Lratvutyun.am

Արցախում հումանիտար իրավիճակը ժամ առ ժամ վատթարանում է, բոլոր խանութները դատարկ են. Արցախի ՄԻՊ գրասենյակը դիմել է միջազգային հանրությանը

Արցախում (Լեռնային Ղարաբաղ) հումանիտար իրավիճակը ժամ առ ժամ վատթարանում է, բոլոր խանութները դատարկ են։ Այս մասին անգլալեզու ուղերձ է ներկայացրել Արցախի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը։ Նշվում է, որ սննդի և առաջին անհրաժեշտության պարագաների լիակատար բացակայությունը տառապանքներ է պատճառում 120,000 մարդու, այդ թվում՝ 30,000 երեխայի համար: Պաշտպանի գրասենյակը միջազգային հանրությանը խնդրում է անհապաղ միջոցներ ձեռնարկել:

Սոցիալապես և տնտեսապես միայն Հայաստանի հետ պետք է լինի մեր կապը․ Արցախում մեկնաբանել են Ասկերան-Աղդամ ճանապարհը փակելու քայլը

Արցախցիները բետոնե արգելապատնեշներով փակել են Ասկերան-Ակնա (Աղդամ) ճանապարհը․ նպատակն է ցույց տալ, որ Արցախում կտրականապես դեմ են ադրբեջանական մթերքների ներմուծմանը՝ լինի դա «հումանիտար օգնություն, թե շատ էժան գնով ապրանք։ Ակնայի (Աղդամ) ճանապարհով Արցախին օգնություն ուղարկելու պատրաստակամության մասին վերջերս խոսում են ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաներ։ Մասնավորապես դրա մասին խոսել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը՝ աշխատանքային […]

Կանադան միանում է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությանը

Եվրոպական խորհրդի Քաղաքական և անվտանգության հարցերի հանձնաժողովը հավանություն է տվել Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությանն աջակցելու՝ Կանադայի առաջարկին։ Այս մասին նշված է հանձնաժողովի հուլիսի 18-ի որոշման մեջ։«Կանադայի ներդրումը Հայաստանում Եվրոպական միության առաքելությանը (EUMA) ընդունված և նշանակալի է համարվում։ Կանադան ազատված է առաքելության բյուջե կատարվող ֆինանսական ներդրումներից»,- ասվում որոշման մեջ։Ոորոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից։

Երևանի ավագանու իշխանական ցուցակը, արդեն մոտավորապես ծրագրել է, թե ովքեր են լինելու ավագանու ընտրությունների ցուցակում

Ինչպես արդեն հայտնի է, սեպտեմբերի 17-ին տեղի է ունենալու Երևանի ավագանու ընտրությունները: ArmLur.am-ը տեղեկացավ, որ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինանը, որը ղեկավարելու է Երևանի ավագանու իշխանական ցուցակը, արդեն մոտավորապես ծրագրել է, թե ովքեր են լինելու ավագանու ընտրությունների ցուցակում: Մեր աղբյուրների փոխանցմամբ, նախ պլանավորված է, որ Ավինյանի հետ ցուցակում պետք է պարտադիր լինի և բոլոր քարոզարշավներին մասնակցի […]